Բոլոր տարբերակներից ամենահաջողն են ընտրել. քաղաքագետը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Հունվարի 19-ին արդեն պաշտոնապես հաստատվեց ՀՀԿ նախագահի թեկնածուի անունը։ Նա Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է։ Ինչո՞ւ ենք նրան համարում թեկնածու՝ երբ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ական է, և արդյո՞ք մտածելու ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը կարող է չցանկանալ դառնալ նախագահ: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստացանք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից։ 

- Պարոն Բաղդասարյան, այսօր արդեն պաշտոնապես տեղեկացանք, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Արմեն Սարգսյանն է: Նա Սերժ Սարգսյանին ասել է, որ վերջնական որոշում կկայացնի եւ կպատասխանի, սա արդյո՞ք ձեւական չէ։

- Ես կարծում եմ, ձևական պրոցես է, եւ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ինքը նախօրոք այդ թվարկած հանդիպումները պիտի անցկացներ եւ նոր միայն դրանից հետո հայտարարեր իշխող կուսակցության թեկնածուի անունը։

- Երբ ասում են՝ նախագահի թեկնածու, արդյո՞ք այս դեպքում ճիշտ է, քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում ու թերեւս կարելի է միանգամից ասել, որ Արմեն Սարգսյանն է լինելու հաջորդ նախագահը։

- Այո կարծում եմ, որ թեկնածություն ասելը ճիշտ է, իհարկե ձեւական է, բայց ճիշտ է, որովհետեւ պարտադիր չէ, որ ՀՀԿ-ն զինվորների նման միաձայն քվեարկի իշխող կուսակցության թեկնածուի օգտին։ Զուտ ձեւականորեն եմ ասում, հասկանալի է, իհարկե, որ իրականում այդպես էլ կլինի։

- Փաստորեն, կարելի՞ է ասել, որ ՀՀ 4-րդ նախագահը Արմեն Սարգսյանն է, եւ հանրությունը այս օրերին ոչ թե ՀՀԿ թեկնածուին էր սպասում տեսնել, այլ՝ միանգամից ՀՀ նախագահին։

- Գործնականում այո, իսկ տեսականորեն, քանի որ ամեն դեպքում կարող են լինել մեկից ավելի թեկնածուներ եւ լինելու է քվեարկություն, իհարկե մինչեւ քվեարկությունը նա ընդամենը թեկնածու է։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նա, եթե համաձայնվի, արդեն ընտրված նախագահ է, եւ հասկանում ենք նաեւ, որ նա կհամաձայնվի։ Այսինքն, կարող ենք ասել, որ նա, այո, Հայաստանի 4-րդ նախագահն է։

- Սերժ Սարգսյանն առաջարկել է նաեւ, որ նա հանդիպի ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններին, արդյո՞ք սա էլ այդ ձեւական պրոցեսների մեջ չի մտնում։

- Ես կարծում եմ, որ դա ձևական է լինելու, բայց նաեւ վատ չի, որ այդպես է լինելու, որովհետեւ նույն Ծառուկյան դաշինքը, ԵԼՔ դաշինքը, երեւի իրենց նկատառումները հայտնեն, եւ քանի որ հաջորդ նախագահը պարտավորվածություն ունի՝ լինել անաչառ, գուցե նաեւ ստիպված լինի մեկ-երկու այդպիսի առաջարկ ընդունել։

- Պարոն Բաղդասարյան, իսկ դուք ի՞նչ եք սպասում Արմեն Սարգսյանից, որեւէ փոփոխություն ապագա նախագահից կարելի՞ է ակնկալել։

- Ոչ՝ իհարկե, որովհետեւ նա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու, տնտեսական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չի ունենալու։ Նրանից ակնկալում եմ, որ նա հաջողությամբ իրականացնելու է իր գործառույթները, որոնք շատ չեն տարբերվում ասենք՝ Սփյուռքի նախարարի գործառույթներից, կամ ԱԳՆ տեղակալի գործառույթներից։

- Փաստորեն, կարելի է ասել, որ այս պրոցեսը ամբողջությամբ, սկսած Սերժ Սարգսյանի հետ զրույցից վերջացրած նրա նախագահ դառնալով ձեւական բնո՞ւյթ է կրում։

- Միանշանակ, ամեն ինչ որոշված է, եւ որոշված էր դեռևս ավելի վաղ, երբ հաջորդ նախագահի չափորոշիչները հայտարարեցին, և օրենքը ենթադրում էր, որ նման գործընթաց պետք է լինի. իշխանություններն էլ գնում են այդ ճանապարհով, եւ ես կարծում եմ, որ բոլոր տարբերակներից ամենահաջողն են ընտրել։ Կարող էին ավելի անհաջող տարբերակ ընտրել։

- Հաջող ասելով նկատի ունեք, իրենց ենթարկվելո՞ւ առումով։

- Նկատի ունեմ, որ այն խնդիրները, որ իր վրա են դրված, նա կկարողանա իրականցնել, հաջողությամբ կգնա միջազգային հանդիպումների, ներկայանալի արտաքինով, ճանաչվածությամբ ինչ-որ բաներ կանի, որոնք չեմ կարծում, թե որեւէ նշանակություն կունենան։ Ամեն դեպքում, կանի իր պարտականությունները շատ լավ։

                                                                                                                 Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4598 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս