Որևէ մեկի հետ շփումն օգտագործում է այդ մարդու դեմ, վախկոտ է, ատում է մարդկանց. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

26/06/2025 schedule10:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում բնորոշումներ է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ներկայացնելով որպես «Դիմանկար»:

«Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) հետ համագործակցող անձ (մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ)՝ 90-ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ-ի ազդեցությամբ գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։

Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։

Ներքին կառավարման ոլորտում մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների՝ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում (հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լևոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում)՝ որդեգրել է Վանո Սիրադեղյանին և Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու և նրանց բախումները հրահրելու մարտավարություն որպես «բաժանիր, որ տիրես» բանաձևի իրագործում։

Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության և անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին և Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը որպես իշխանության հնարավոր ժառանգորդների և նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով ՀՀ ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետևորդներ Ռ․ Քոչարյանին և Ս․ Սարգսյանին։

Աշխարհաքաղաքական զարգացումների բարդ շրջանում առաջնորդվելով հիմնականում անձնական վախով և անպատասխանատվությամբ՝ հրաժարական է տվել նախագահի պաշտոնից՝ մինչև այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձևավորվի ոչ լեգիտիմ իշխանություն՝ որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։

2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետևորդներ են։

2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2-ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած։

Հիմնական հատկանիշները-վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որևէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, որոնք խարիզմայի որևէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ և Վանո Սիրադեղյանի ասած, «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում»,- գրել է Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
827 դիտում

Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ

««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ

Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս

Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ

Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները

ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան

Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը

ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ

Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը

Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին