Երևան
12 °C
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։
«Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և անգամ կարող է դա տեղի չունենալ եւ նոր ընտրություն պահանջվի։ Բայց կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որ նախագահը ընտրվի հնարավորինս լայն համաձայնության պայմաններում»,- ասաց ՀՅԴ-ականը եւ նշեց՝ ողջունելի է, որ թեկնածուն ինքը որոշել է, որ հանդիպի ոչ միայն քաղաքական ուժերի հետ, այլ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, հասարակական սեկտորի հետ։ Իրենք էլ իրենց վերջնական որոշումը կկայացնեն, երբ որ կհանդիպեն, կլսեն թեկնածուի մոտեցումները, տեսակետները։
Հարցին, թե արդյո՞ք վերջնական չէ իրենց որոշումը, կարո՞ղ է նախնականից տարբերվել եւ չպաշտպանեն ՀՀԿ թեկնածու՝ Արմեն Սարգսյանին։ Ռուստամյանն ասաց.
«Բնականաբար Արմեն Սարգսյանն էլ շատ լավ հասկանում է, որ վերջնական որոշումը այսօր կայացնելը ճիշտ չի, եւ այդ գործընթացը, որ հրապարակային եւ բազմակողմանի հանդիպումների ողջունում ենք։ Եվ մենք էլ վերջնական որոշում պետք է կայացնենք»,- ասաց նա։
Այն դիտարկմանը, թե կարո՞ղ է տարբերվել որոշումը, Ռուստամյանն ասաց, որ կարող է հանդիպումների ընթացքում այնպես ստացվի, որ հենց ինքը՝ Արմեն Սարգսյանը չուզենա, իսկ իրենք հանդիպումների արդյունքում կորոշեն։
«Մենք չունենք վերջնական որոշումը եւ մենք էլ պետք է կայացնենք հադիպումներից: Հնարավոր է, որ հանդիպումների ընթացքում, ոչ թե մենք չուզենանք իրեն սատարել, այլ ինքը չցանկանա առաջադրվել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Իսկ հարցին, թե այլ թեկնածուներ էլ ե՞ն քննարկել, Ռուստամյանն ասաց, որ բազմաթիվ անուններ են քննարկել, բայց ամենանախընտրելի եղած չափանիշներով Արմեն Սարգսյանի թեկնածությունն է, եւ իրենք համաձայնվել են, որ նրա թեկնածությունը առաջադրվի։
Լրագրողների այն հարցին, թե առաջին փուլով ընտրվելու համար 3/4 ձայն է հարկավոր, այսինքն Ծառուկյան խմբակցության աջակցությունը, ի՞նչ է կարծում կաջակցի Ծառուկյան խմբակցությունը Արմեն Սարգսյանին, Ռուստամյանն ասաց.
«Ես հուսով եմ, դրա համար մենք նկատի ունենք այս հանդիպումները կարեւոր են»։
«Հայկական Ժամանակ»-ի լրագրողին հարցին, թե երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ նախագահի թեկնածուն պետք է հեղինակություն վայելի ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում, սակայն մամուլի արխիվներից տեղեկություններ հանվեցին, որ նա Վազգեն Սարգսյանի հետ տարաձայնություններ է ունեցել, անգամ ստել է Վազգեն Սարգսյանին, այս պատմությունից հետո նա հեղինակություն կվայելի՞ հանրության շրջանում, ՀՅԴ-ի պատգամավորն ասաց.
«Ես կարծում եմ, որ լավ են արել հանել են մամուլից, որովհետև այդպիսի բան մեզ հայտնի չէ, որ ստել է, դեռ չսկսկված արդեն սկսել են վարկաբեկել, դա լավ չի։ Իրերը իրենց անուններով է պետք կոչել: Այո, նա եղել է վարչապետ, եւ աշխատել է իր պարտավորությունները և պարտականությունները գիտակցելով։ Եւ այդ փուլում գիտենք ինչ ծանր վիճակ էր Հայաստանի համար, ըստ էության պարոն Սարգսյանը իր ջանքերը գործադրում էր, որպեսզի կարողանար ներհասարակական համերաշխությունը առաջացներ։ Բայց մնացած գնահատականները վարկաբեկիչ, ես կարծում եմ թող մնա նրանց խղճին, ովքեր փորձում են այդպիսի բան անել»,- ասաց Ռուստամյանը։
Լրագրողների այն հարցին թե արդյո՞ք անխոցելի թեկնածու է Արմեն Սարգսյանը, և վերջիվերջո Ծառուկյան դաշինքը կաջակցի՞ նրան, թե՞ ոչ, Արմեն Ռուստամյանը նշեց՝ իդեալական մարդիկ չկան։
«Իդեալական՝ կատարյալ մարդիկ չեն լինում, ամեն մեկն էլ մի աքիլլեսյան գարշապար ունի, կարծում եմ, որ եղած հնարավոր քննարկումները դա են ցույց տվել, որ լայն համախոհության հասնելու իմաստով իր թեկնածությունը ամենահավանականն է, որ նա կարողանա դրան հասնել։ Բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ եթե իրենք իրենցը չեն առաջադրում, հակառակի ուղղությամբ գնալն էլ չեմ կարծում, որ ճիշտ է, հանունի համար է պետք գնալ։ Մեկ անգամ է լինելու, 7 տարով է լինելու, սա իսկապես մի նոր հնարավորություն է, որպեսզի անձը կարողանա իրեն լիարժեք դրսևորել որպես անաչառ, ազգը միավորող մի անձ»,- նշեց Ռուստամյանը։
Հարցին՝ ո՞րն է թեկնածու Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը», Ռուստամյանը նկատեց.
«Ես հիմա չեմ խոսելու գարշապարների մասին, ես ավելի շատ խոսում եմ մնացած մարմնի անխոցելիության մասին: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է: Իսկ ում կթվա, թե էդ գարշապարը չունի, չարաչար սխալվում է, բոլորն էլ ունեն: Մարդիկ կան, որ ոչ միայն գարշապարը, այլև մարմնի զգալի մասն է խոցելիությամբ տառապում»,- եզրափակեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT