Երևան
0 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 22-ի համարում
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հունվարի 16-ից գտնվում է Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքի ոստիկանության մեկուսարանում: Հակոբ Հակոբյանի, նրա որդու եւ ընկերոջ՝ Հրանտ Դավթյանի նկատմամբ Դուբայի դատախազությունը մեղադրանք է հարուցել՝ առավել խոշոր չափերի հասնող գողություն կատարելու համար: Պատգամավորի, նրա որդու եւ ընկերոջ նկատմամբ նման մեղադրանք հարուցելու պահանջով Դուբայի դատախազությանն է դիմել Դուբայի ամենամեծ՝ «Վասի» սուպերմարկետի տնօրինությունը, քանզի նույն սուպերմարկետի «Զիլի» հանրահայտ ֆիրմայի բուտիքի տնօրենը «Վասիի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ հունվարի 16-ին Հակոբ Հակոբյանը, նրա որդին ու ընկերն իրեն պատկանող «Զիլի» խանութից գողացել են երկու զամշե բաճկոն՝ յուրաքանչյուրը չորս հազար դոլար արժողությամբ:
Երեկ մենք խոսեցինք Աբու Դաբիում գտնվող` Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպանատան հետ, զրուցեցինք տեղի մեր հյուպատոս Նանե Ղազարյանի հետ, որը եւ մեզ ներկայացրեց դեպքի մանրամասները: Ըստ Նանե Ղազարյանի՝ չորեքշաբթի օրը Դուբայի ոստիկանությունն իրենց տեղյակ է պահել, որ իրենք ձերբակալել են ՀՀ երեք քաղաքացու, որոնցից մեկն ԱԺ պատգամավոր է: Հինգշաբթի օրն էմիրություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Փոլադյանն ու հյուպատոս Նանե Ղազարյանը հանդիպել են Դուբայի դատախազի, նաեւ՝ Հակոբ Հակոբյանի հետ:
«Հակոբյանը մեզ վստահեցրեց, որ պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել, ասաց, որ իր ընկերոջ՝ Հրանտ Դավթյանի հետ իրենք առեւտուր են արել այդ սուպերմարկետում, գնել են մոտ 24 հազար դոլարի ապրանք, ու երբ Հրանտ Դավթյանը դրամարկղի աշխատողին մեկնել է իր «գոլդ» կրեդիտ քարտը, որպեսզի վերջինս ստանա գումարը, դրամարկղի աշխատողը սխալվել եւ երկու բաճկոնի գումար, որը կազմել է 8 հազար դոլար, չի հանել կրեդիտ քարտից: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ իրենք խանութից վերադարձել են հյուրանոց, որտեղ անմիջապես հայտնվել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներն ու իրենց տարել ոստիկանության բաժանմունք: Այս պահին Հակոբ Հակոբյանի որդին, ում համար գրավ է ներկայացրել տեղի բնակիչներից մեկը, ազատ է արձակված, իսկ Հակոբ Հակոբյանն ու Հրանտ Դավթյանը դեռ պահվում են ոստիկանությունում:
Մենք ամեն ինչ փորձելու ենք անել՝ հարցին դրական լուծում տալու համար: Սակայն, պետք է ասեմ, որ այս երկրի օրենքները շատ խիստ են, այստեղ չի գործում ո՛չ պատգամավորի անձեռնմխելիությունը, ո՛չ էլ նրա դիվանագիտական անձնագիրը: Չնայած Հակոբ Հակոբյանը պնդում է, որ ինքը անմեղ է, սակայն նրանք երեքն էլ պետք է մնան այս երկրում այնքան ժամանակ՝ մինչեւ ավարտվի նախաքննությունն, ու տեղի ունենա դատը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի հյուպատոս Նանե Ղազարյանը:
Ի դեպ, Հակոբ Հակոբյանն արդեն փաստաբան է վարձել՝ ազգությամբ եգիպտացի, որը եւ պաշտպանելու է նրան: Ինչ վերաբերում է գրավով ազատ արձակվելուն, ապա էմիրություններում գրավ է համարվում այն, որ տվյալ երկրի որեւէ քաղաքացի երաշխավորի, որ դու չես լքի երկիրը մինչեւ դատի ավարտն ու ոստիկանությունում թողնի իր անձնագիրը: Եգիպտացի փաստաբանը Հակոբյանի որդու համար նման երաշխավոր գտել է, եւ պատգամավորի որդին բաց է թողնվել ոստիկանության մեկուսարանից: Այժմ, ըստ Նանե Ղազարյանի, Հակոբ Հակոբյանի փաստաբանն աշխատում է, որպեսզի մինչեւ դատն ազատ արձակվի նաեւ պատգամավորը:
Այդուհանդերձ, ինչպես ասում է մեր հյուպատոսը, եթե անգամ քննությունն ապացուցի, որ գողությունը կատարել է Հակոբյանի ընկերը կամ ընդհանրապես՝ դեպքն իսկապես թյուրիմացության արդյունք է եղել, նրանք երեքն էլ էմիրություններում պետք է մնան՝ մինչեւ ավարտվեն գործի քննությունն ու դատը: Իսկ դա, ըստ Նանե Ղազարյանի, կարող է տեւել կես տարուց ավելի: Իսկ եթե մեղադրանքը հաստատվի, ապա՝ չնայած Նանե Ղազարյանը դժվարացավ ասել, թե գողություն կատարածին ինչ պատիժ է հասնում, սակայն այլ աղբյուրներից ճշտեցինք, որ էմիրությունների օրենքներով՝ առավել մեծ չափերի հասնող գումարի գողություն կատարելու համար կարող է սահմանվել յոթ եւ ավելի տարիների ազատազրկում:
Այդուհանդերձ, շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես է հնարավոր նման հսկա սուպերմարկետից անաղմուկ դուրս հանել ութ հազար դոլար արժողությամբ երկու բաճկոն: Բանն այն է, որ «Վասի» սուպերմարկետը համարվում է Դուբայի ամենաթանկ խանութներից մեկը, որտեղից գնումներ կատարում են հիմնականում շեյխերը, էմիրներն ու աշխարհի այլ երկրներից եկած միլիոնատերերը: Եւ, ինչպես մեզ բացատրեց Նանե Ղազարյանը, նման կարգի խանութներում եթե անգամ տեսնեն, որ ինչ-որ մեկը գողություն է անում, ոստիկանը երբեք իրեն թույլ չի տա գողություն անողի ձեռքը բռնել խանութի տարածքում: Եթե ոստիկանը տվյալ մարդուն մոտենա խանութի մեջ, դա կհամարվի անհարգալից վերաբերմունք թե՛ գողությունը կատարած հաճախորդի, թե՛ այդ տեսարանին ականատես մյուս հաճախորդների նկատմամբ:
Բացի դա, խանութի ներսում նման կարգի միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ խանութի հեղինակության վրա: «Նման կարգի խանութներում ոչ մեկը հաճախորդին նկատողություն չի անի: Տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսվում է. դու կարող ես ցանկացած բան վերցնել եւ հանգիստ դուրս գալ խանութից: Տեսախցիկներն ամեն-ինչ կֆիքսեն, եւ հենց գողություն կատարած հաճախորդը դուրս գա իրենց խանութի տարածքից, այդ ժամանակ արդեն ոստիկանը նրան կմոտենա»,- ասում է Նանե Ղազարյանը: Բացի դա, «Վասի»-ն համարվում է այնպիսի կարգի սուպերմարկետ, որտեղ, հաճախորդի արժանապատվությունը չվիրավորելու համար, երբեք ապրանքի վրա զնգացող ամրակներ չեն ամրացնում, ինչպես դա արվում է կարգավիճակով ավելի ցածր խանութներում, քանզի դա կնշանակի, որ իրենք չեն վստահում իրենց հաճախորդներին, որոնք, ինչպես արդեն նշեցինք, հիմնականում միլիոնատերեր են:
Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք պարզել, որ եթե հաստատվի պատգամավորին եւ նրա մերձավորներին ներկայացված մեղադրանքը, ի՞նչ է հնարավոր անել: Էմիրություններում մեր հյուպատոսը նշեց, որ իրավիճակն իսկապես շատ բարդ է, եւ այս պահին հարցի լավագույն լուծումը կլիներ այն, որ «Վասի» սուպերմարկետը ետ վերցներ իր հայցադիմումը, որը Նանե Ղազարյանը համարում է գրեթե անհնար: Սակայն, Հակոբ Հակոբյանի եգիպտացի փաստաբանը ճշտել է, որ «Զիլի» բուտիքի ֆրանսիացի տնօրենի կինը, որտեղից կատարվել է գողությունը, ազգությամբ հայ է, եւ այժմ պատգամավորի փաստաբանը փորձում է Ֆրանսիայում գտնել այդ տիկնոջն ու նրա միջոցով փորձել ետ վերցնել հայցադիմումը: Ի դեպ, հայտնի է նաեւ, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էմիրություններում զվարճանքի որոշակի օբյեկտներ ունի, եւ համաձայն այդ երկրի օրենքների՝ այս միջադեպից հետո նրա հետ, ըստ ամենայնի, կխզվեն բոլոր կարգի աշխատանքային պայմանագրերը եւս:
Այդուհանդերձ, հինգշաբթի օրը Հակոբ Հակոբյանը Դուբայի ոստիկանության մեկուսարանից կարողացել է մի քանի րոպեով զանգահարել Երեւան՝ իր ընկերոջն ու ասել, որ խանութում տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել, իսկ իրեն ձերբակալել են բոլորովին այլ պատճառով: Ըստ Հակոբ Հակոբյանի ընկերոջ պատմածի՝ «Ինտերպոլը» հետախուզում է հայտարարել ոմն Հակոբ Հակոբյանի նկատմամբ, եւ Դուբայի ոստիկանությունը, կարծելով, թե պատգամավոր Հակոբյանը հետախուզվող Հակոբ Հակոբյանն է, վերջինիս ձերբակալել է: Պատգամավորը վստահեցրել է, որ շատ կարճ ժամանակում այդ թյուրիմացությունը կպարզվի, ու իրեն ազատ կարձակեն: Եւ չնայած Արաբական էմիրություններում մեր դեսպանությունը պաշտոնապես արդեն հաստատել է կատարվածը, այդուհանդերձ, մենք ստուգեցինք նաեւ «Ինտերպոլի» կողմից հետախուզվող հայազգիների ցուցակը. այնտեղ Հակոբ Հակոբյան անունով որեւէ մեկը չկար:
«Ինտերպոլի» կողմից հետախուզվում է ոմն Կամսար Հակոբյան, որին դժվար թե հնարավոր լիներ շփոթել պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ: Բացի դա, եթե անգամ շփոթմունք լիներ, պարզ չէ, թե ինչու պետք է ձերբակալվեին նաեւ նրա որդին ու ընկերը: Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ նաեւ ԱԺ նախագահից ու ԱԳՆ-ից: Արթուր Բաղդասարյանն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը, սակայն, մեր ունեցած տեղեկությամբ, էմիրություններում Հայաստանի դեսպանը դեռ երկու օր առաջ է Արթուր Բաղդասարյանին տեղյակ պահել կատարվածի մասին:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից երեկ մեզ ընդամենն ասացին, որ այս պահին նախարարությունը զբաղված է դեպքի հետ կապված հանգամանքների ուսումնասիրությամբ: Ու մինչ պատկան մարմինները զբաղված են դեպքի մանրամասների ճշգրտմամբ՝ ասենք, որ այս միջադեպը մեր խորհրդարանում որեւէ մեկի զարմանքն առանձնապես չի առաջացրել: Եւ դա բնական է, քանզի դժվար է ասել, թե 131 պատգամավորներից ու մեր բարձրաստիճան մնացած պաշտոնյաներից քանիսն է, որ ջեբկիրի հոգեբանություն չունի. անկախ նրանից, թե իր «գոլդ» կրեդիտ քարտի վրա տվյալ պահին քանի միլիոն դոլար կա:
Նաիրա Զոհրաբյան
Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան
Բժշկական կենտրոնի մոտ բախվել են «Հոնդա»-ն և մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Զուրաբիշվիլին բալկանյանը նկարագրել, անվանել է «հայկական կարուսել», մի՛ աղավաղեք ընտրակեղծիքների անվանումները. Իոաննիսյան
ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
Էլչին Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը և Cop29-ը
Ակնալիճ գյուղում տևական ժամանակ ջուր չի լինի
Մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը, տաքացման պետք չէ սպասել. ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ քննարկվել են «Հայանտառ»-ի ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները
Փրկարարները հայտնաբերել են գյուղից դուրս եկած և մոլորված քաղաքացուն
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
Էրդողանը Կոբախիձեին շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են. Արման Եղոյան
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել
Մեքենաներ են բախվել. «Լադա»-ն գլխիվայր շրջվել է, 3 վիրավորներից մեկն անչափահաս է
Նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում
Ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով՝ 304 մլն դրամի վնաս. տնօրենը կալանավորվել է
Նարեկ Մկրտչյանը Դոհայում ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին հայտարարությանը
Գյումրու դրամատիկականը նոր տնօրեն ունի (լուսանկար)
Բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը և 4 մարդատար մեքենա. բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է
ՌԴ-ն չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ. Պուտինն ասել է՝ որ պարագայում Մոսկվան միջուկային զենք կկիրառի
Արգենտինայում 10 հարկանի հյուրանոց է փլուզվել. փլատակներում մարդիկ կան (տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 354 մլն դրամի վնաս. կա կալանավորված
AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին
Նա մեր լավ, ավագ գործընկերն է, լավագույնս կատարում է իր աշխատանքը. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Մի քանի աշխատակցի խնդրել ենք ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տանք, քանի որ փողի կարիք ունենք. Քոլոյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Կոլումբիա
Եթե մի ծրագրում դասավանդելու համար Հայաստան են գալիս աշխարհի առաջատար գիտնականներ, ապա այն կարևոր է. Տիգրան Գալստյան
«Օրենքով գող»-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել
Ովքեր են հեռանում Գյումրու քաղաքապետարանից․ պաշտոնյաներն ազատման դիմումներ են գրել
Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին
Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Պաշտոնանկություն ՊՎԾ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել». Զուրաբիշվիլի
Հրազդանի գազալցակայաններից մեկում ավտոմեքենա է պայթել (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ