Երևան
12 °C
Մինչ Դավոսի համաժողովին հասնելը Շվեյցարիա մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ:
Հանդիպման ժամանակ վարչապետը հետաքրքիր մի քանի ցուցանիշներ է ներկայացրել: Ըստ վարչապետի՝ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թ. ընթացքում աճել է մոտ 3.5 անգամ: Պաշտոնական տվյալների համաձայն, դա այդպես է: Ընդհանրապես հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները շատ հետաքրքիր են: Թերեւս, շատերի ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Շվեյցարիան ՀՀ արտահանվող ապրանքների առումով խոշորագույն գործընկերներից է: Ավելի կոնկրետ՝ 3-րդը Ռուսաստանից եւ Բուլղարիայից հետո: Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ 12 տոկոսը ուղղվում է Շվեյցարիա: Ավելին: Շվեյցարիան այն հատուկենտ երկրներից է, ուր մենք շատ ավելին ենք արտահանում, քան ներկրում ենք: Անցած տարվա 11 ամիսների տվյալներով մենք Շվեյցարիա ենք արտահանել 237 մլն դոլարի ապրանք, բայց ներկրել ենք այնտեղից միայն 78 մլն-ի ապրանք:
Այլ կերպ ասած, առաջին հայացքից հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները իդեալական են մեզ համար: Ու այս տեսանկյունից, կրկին առաջին հայացքից, շատ տարօրինակ է փաստը, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները Շվեյցարիա են մեկնում միայն, ասենք, հայ-ադրբեջանական հանդիպումների մասնակցելու համար: Իսկ բուն հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների շուրջ այցերը, մեղմ ասած, չափազանց հազվադեպ են: ՀՀ վարչապետը վերջին անգամ Շվեյցարիայում էր եղել 2002 թ., երբ այդ պաշտոնում հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանն էր: Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները արտացոլող պաշտոնական ցուցանիշների ֆոնին սա տարօրինակ է թվում: Եթե մեր երկու տնտեսությունները միմյանց նկատմամբ այսպիսի հետաքրքրություն ունեն, ուրեմն, պատկերավոր ասած, ՀՀ վարչապետը շատ հաճախ պետք է մեկներ Շվեյցարիա: Նույնիսկ կարող ենք մոտավոր հաշվարկել, թե որքան հաճախ: Եթե մեր ապրանքների 24 տոկոսը արտահանվում է ՌԴ, ու ՀՀ վարչապետը պայմանական ասած, տարեկան 10 անգամ գնում է Ռուսաստան, ապա տարեկան առնվազն 5 անգամ էլ պետք է գնա Շվեյցարիա, որովհետեւ այդ երկիր է արտահանվում մեր ապրանքների 12 տոկոսը:
Բայց այս ամենը՝ առաջին հայացքից: Իրականում ցուցանիշները այնքան չեն արտացոլում բուն պատկերը: Ապրանքաշրջանառության 3.5-անգամյա աճը, որի մասին խոսել է Կարեն Կարապետյանը, պայմանավորված է միայն ու բացառապես պղնձի հանքաքարի եւ ոսկու արտահանմամբ: Եթե այս երկու ապրանքները հանենք հաշվարկներից, ապա Հայաստանից դեպի Շվեյցարիա արտահանումը նախորդ տարվա համեմատ ոչ միայն չի աճել, այլեւ նվազել է: Ու այս տեսանկյունից մեր տնտեսական բլոկի պաշտոնյաների անտարբերությունը Շվեյցարիայի նկատմամբ լրիվ հասկանալի է:
Այդուհանդերձ, երեկ ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը շվեյցարացի գործարարների հետ զուտ տնտեսական խոսակցություն է ունեցել ու առաջարկներ արել: «Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն եւ գինեգործություն, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, ոսկերչություն եւ ակնագործություն, ժամագործություն եւ այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա եւ տնտեսական միություն»- մասնավորապես ասել է Կարեն Կարապետյանը: Որքանով է սա հետաքրքրում շվեյցարացի գործարարներին՝ դժվար է ասել:
Օրինակ, անցած տարվա առաջին 9 ամիսներին Շվեյցարիայից ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ընդհանուր ցուցանիշը բացասական է: Այսինքն, ոչ միայն ներդրումներ չեն եղել, այլեւ նույնիսկ կապիտալ է արտահոսել Շվեյցարիա:
Չնայած սա էլ չի արտացոլում իրական պատկերը: Խնդիրն այն է, որ Շվեյցարիան օֆշորային գոտի է, եւ պաշտոնական ձեւակերպմամբ՝ շվեյցարական ներդրումները իրականում հայկական ծագման փողեր են, որոնք այստեղից անօրինական ճանապարհով գնացել են Շվեյցարիա եւ այնտեղից վերադարձել են որպես օտարերկրյա ներդրումներ եւ ուղղվել են հիմնականում հանքարդյունաբերության մեջ:
Իհարկե այնպես չէ, որ զուտ շվեյցարական եւ պատկերավոր ասած՝ որակյալ ներդրումներ մեր տնտեսության մեջ չեն իրականացվել: Օրինակ Հայաստանում արտադրվում են ժամացույցների կորպուսներ եւ տարբեր դետալներ, որոնք արտահանվում են հենց Շվեյցարիա: Աշխարհահռչակ ու բրենդային շվեյցարական ժամացույցների մի զգալի մասը պատրաստվում է Հայաստանում արտադրված դետալներից: Այլ կերպ ասած, եթե ցանկություն լինի, մենք կարող ենք նույնիսկ շվեյցարական ժամացույցների դետալներ արտադրել:
Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի հունվարի 24-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT