Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Սա հանդիպում է իսկական բարեկամների հետ՝ մարդկանց, ում համար բարեկամության խմբի անդամ լինելն ինքնանպատակ չէ, իսկ բարեկամությունը՝ թանկ։ Մարդկանց հետ, ովքեր իսկապես հանձն են առել իրենց ներդրումը բերել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամության ամրապնդմանը, մեր միջպետական օրակարգի համալրմանը, մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման բարձրացմանը։ Եվ այդ պատասխանատու առաքելությունը ձեզ հաջողվում է հիանալի իրականացնել։ Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք և կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարևոր հարցերում, այդ թվում նաև՝ ժողովրդավարության և բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում: 
Հանդիպելով թե՛ Հայաստանում և թե՛ Ֆրանսիայում, մենք միշտ էլ քննարկելու հարցեր ունենք, քանի որ իսկական բարեկամներին վայել մեր ծավալուն օրակարգը դինամիկ զարգացում է ունենում, միշտ նորացվում է, փոփոխվում է՝ մեր երկրների, տարածաշրջանի և գլոբալ զարգացումներին համընթաց: 

Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու և հզորացնելու գործում: Իհարկե, Հայաստանում ևս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված Սահմանադրական բարեփոխումների և ընդունված նոր Ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձևին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների և մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը։ 

Ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական բարեկամական ոգուն համահունչ՝ խորհրդարանական համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Գիտեմ, իհարկե, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այդ վեհաժողովներում ֆրանսիական պատվիրակությունների կազմերը նորացվել են, բայց ես հույս ունեմ, որ այսօրվա պատվիրակությունները կշարունակեն համագործակցությունը մեզ հետ, մշտապես հետամուտ կլինեն այն հարցերին, որ զգայուն են նաև Հայաստանի համար: Իհարկե, նաև շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին: Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաև այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ»,-ասել է Սարգսյանը: 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2537 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը