Երևան
12 °C
Հայաստանի 4-րդ նախագահի շուրջ ինտրիգը հետզհետե մարում է: Հավանական թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը թայմ աութ է վերցրել ՀՀԿ-ի առաջարկության մասին մտածելու համար: Այս առումով քննարկումների նշույլ անգամ չկա, թե գուցե Սարգսյանն անակնկալ պատասխան տա ՀՀԿ-ին: Թեեւ թեմայի շուրջ նոր սկանդալ է հասունանում, որն ընդլայնվելու հակում ունի: Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը երկարատեւ կամ կարճատեւ քննարկումներում, թեկնածուի ընտրության հարցը գցել- բռնելիս հարկ է համարել քաղաքական գործընկեր Դաշնակցությանն «ատչյոտ» չտալ: Այս ամենը հասկանալու համար պետք է ընդամենը ուշադիր լսել իշխանական կոալիցիայի երկու կողմերի տարբեր ներկայացուցիչների խոսքերը:
Նախ, հունվարի 18-ին, երբ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Մելիք Ադամյան 2-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ օրը ՀՀԿ Գործադիր մամնի նիստում քննարկված նախագահի ՀՀԿ-ի թեկնածի հարցին, ասաց.
«Թեկնածուի առաջադրումն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկել են եւ բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Մենք քննարկումն արել ենք միայն այսօր՝ կուսակցությունում: Կուսակցությունը քննարկել է, որոշել է...»,- ասաց Շարմազանովը:
«Մենք քննարկումն արել ենք միայն այսօր՝ կուսակցությունում»,-Շարմազանովի այս խոսքերը վկայում են այն մասին, որ որեւէ մի տեղ, որեւէ մեկի հետ նախագահի հարցը մինչ հունվարի 18-ի ՀՀԿ ԳՄ նիստը ՀՀԿ-ն չի քննարկել:
Հաջորդ օրն՝ արդեն հունվարի 19-ին, երբ «Հայկական ժամանակ»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց հետեւյալ հարցին՝ Դաշնակցության հետ ձեր որոշումը քննարկե՞լ եք, նրանք ի՞նչ տեսակետ ունեն, թե՞ առաջիկայում է այդ քննարկումը սպասվում, չհաստատեց, որ ՀՅԴ-ի հետ նախապես քննարկում տեղի է ունեցել:
«Մենք առաջիկայում քննարկումներ կունենանք բոլոր ուժերի հետ, մեր թեկնածուն կհանդիպի բոլոր խմբակցությունների հետ եւ համոզված ենք, որ հանդիպումներից մեր թեկնածուն ընկալելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով խորհրդարանի բոլոր ուժերին:
Նույն օրը, երբ լրագրողները խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի մասին հետաքրվեցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից, նա իրեն ուղղված՝ ՀՀԿ-ի թեկնածուն որքանո՞վ է համապատասխանում Սահմանադրության պահանջներին, հարցը սկսեց խորհրդանշական նախաբանով.
«Նախ, պետք է ասեմ, որ մենք տեղեկացված էինք այս առաջարկությունը կատարելու հարցի հետ կապված, որ կատարվեց նախագահի կողմից հնարավոր թեկնածուին: Այդ առումով բնականաբար նախնական քննարկումներ տեղի են ունեցել»,- ասաց Ռուստամյանը:
Շարմազանովի հունվարի 18-ի երեկոյան ասված խոսքերը կարծես թե տրամաբանական կապ չունեն Ռուստամյանի հունվարի 19-ի կեսօրի խոսքերի հետ: Մնում է մեկ տարբերակ, որ հավատացած լինենք, թե ՀՅԴ-ն եւս խաղի մեջ է եւ իրավիճակին տիրապետող: Ասել է, թե Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ առաջնորդ, հանդիպել եւ թեման քննարկել է գործընկեր ՀՅԴ-ի առաջնորդների հետ, որը շատ քիչ հավանական է: Այս տարբերակաը կարելի է բացառել զուտ նրա համար, որ ՀՅԴ Բյուրոնի եւ ՀՀԿ ԳՄ-ի գրասենյակները հավանական հանդիպման մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:
Հանդիպում, որպես այդպիսին, ՀՅԴ-ականների եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ Ազգային ժողովի ղեկավար կազմը հրավիրվել էր Բաղրամյան 26: Ներկաների թվում էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՀԺ»-ի լրագրողը նախագահականից դուրս գալուց Ռուստամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ նախագահի թեկնածության հարց քննարկվել է, որին ի պատասխան ստացել էինք բացասական արձագանք:
Դիտարկենք մի փաստ եւս, որ նախագահի եւ այլ պաշտոնների բաշխումն ըստ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրված քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրի 3.3 կետի համաձայն՝ քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ստացվում է, որ նախագահի պաշտոնը բաշխելիս եւս պետք է քննարկում լիներ, որը տեղի չունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT