Երևան
-3 °C
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն գործադրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Երեկ «ՀԺ»-ն գրել էր, որ էական տարբերություն կա Ազգային անվտանգության խորհրդի եւ Անվտանգության խորհրդի կազմերում: Մասնավորապես՝ նախագահը, Ազգային Ժողովի նախագահը եւ գլխավոր դատախազը Անվտանգության խորհրդի կազմում չեն ներառվելու:
Դավիթ Հարությունյանը խոսելով Անվտանգության խորհրդի կազմի մասին՝ ասաց, որ այն ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում լինելու է առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները եւ այլն: Մինչդեռ օրենքի նախագծում փոխվարչապետների մասին որեւէ նշում չկա, միան ամրագրված է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նշենք, որ սա առաջին օրենքն է, որտեղ ամրագրված է «առաջին փոխվարչապետ» պաշտոնը: Ամիսներ առաջ մամուլում գրվել է, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտ պետք է ստեղծվի, որպեսզի Կարեն Կարապետյանը զբաղեցնի այդ պաշտոնը, իսկ վարչապետն ապրիլի 9-ից հետո դառնա Սերժ Սարգսյանը: ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել 3-ը, իսկ նախարարներինը՝ 18-ը: Իհարկե, Անվտանգության խորհրդի մասին օրենքով չի սահմանվում կառավարության կազմը, սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր կառավարության կազմը հաստատելուց պետք է ստեղծվի «առաջին փոխվարչապետի» պաշտոնը:
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել
Երկրապահը պետք է լուծարվի․ Ժիրայր Սեֆիլյան
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ
Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական
Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով
«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում
Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում
Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է
Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ
Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ
Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով
© 2019 Հայկական ժամանակ