Դիզելային վառելիքն այս տարի կսուբսիդավորենք. գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չնայած նախատեսված չի եղել դիզելային վառելիքի սուբսիդավորումը, սակայն Սերժ Սարգսյանից այդ հարցով հանձնարարական են ստացել եւ սուբսիդավորում տեղի կունենա:

«Վերլուծել ենք շուկայում իրավիճակը, պատրաստում ենք ծրագիր, որը մենք կներկայացնենք սուբսիդավորմանը եւ կշարունակենք սուբսիդավորումը դիզելային վառելանյութի: Մեխանիզմը, չափաքանակը եւ ինչքան կլինի վերջնական գինը՝ մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ դիզելային վառելիքի գինը մինչեւ 440 դրամ բարձրանալու հեռանկարը չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Մասնավորապես՝ կարտոֆիլի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենանում: Մինչեւ 1-1.5 դրամ: Այսինքն՝ դա էական չի: Ցորենի, դաշտավարության, կերային մշակաբույսերի եւ հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ է կիրառվում, մինչեւ 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա»,- ասաց գյուղատնտեսության նախարարը՝ նշելով, որ ճիշտ են համարում այժմ դիզվառելիքի սուբսիդավորումը:

«Ունենք հանձնարարություն նախագահի կողմից, որ դիզվառելանյութը մենք շարունակենք սուբսիդավորել այս տարի: Մենք ուղղակի սպասում ենք, թե ոնց կկայունանա դիզվառելիքի գինը, որ ճիշտ սուբսիդավորում անենք»,- հայտարարեց նախարարը:

Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն էր անցկացրել թանկացումներ վերաբերյալ: Իր ծավալուն ելույթում նա նաեւ անդրադարձել էր դիզվառելիքի սուբսիդավորմանը: «Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, եւ պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետեւանքները»,- հայտարարել էր Սարգսյանը:

Տպել
7128 դիտում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ