Ս. Սարգսյանի՝ ԵԴ-ին ուղղված քննադատությունը բացասաբար կանդրադառնա ՀՀ-ի վրա․ Ս. Գրիգորյան

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով եւ պատասխանեց նիստի պատվիրակների հարցերին։ Ինչպիսի՞ն էր այդ ելույթը, ի՞նչ կտա դա Հայաստանին, այս եւ այլ հարցերի պատասխանները ստացանք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից։

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը։

- Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մասով ես դիտողություն չունեմ։ Նույնիսկ համարում եմ ճիշտ այն խոսքը, որ ասեց՝ այլեւս Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքականությունը պետք է մի փոքր փոխվի. այո՛, մենք պատրաստ ենք բանակցել, մենք պատրաստ ենք խաղաղ լուծման, բայց ռեալությունները մենք պարտավոր ենք այսօր ադրբեջանցիներին ասել։

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իրեն Ստրասբուրգում պահել է երկրի ղեկավարի պե՞ս։

- Այս հարցում, իմ կարծիքով, ճիշտ էր իր պատասխանը, ինչ վերաբերվում է այլ հարցերին, ես ունեմ դիտողություններ եւ անհամաձայնություններ։ Օրինակ, երբ խոսում է կոռուպցիայի մասին, ասում է, որ մեծ թվով գործեր կան, որոնք ի վերջո դատարաններում իրենց լուծումը գտան։ Ճիշտն ասած, ինձ հետաքրքիր էր, գոնե թող 3-4 չինովնիկի ազգանուն տա, որոնց դատել են։ Ինքը ասում էր՝ մեծ թիվ է դա, ես ասում եմ՝ մեծ թիվ պետք չէ ասել, 3-4 կամ 5 հոգու անուն տուր, ում դատել են: Պարզ է, որ այդպիսի բան չկա, եթե լիներ մենք կիմանայինք, վերջին 5 տարվա ընթացքում թող 5 ազգանուն տա։ 

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ է տալու այս այցելությունը եւ ելույթը Հայաստանին։

- Չգիտեմ՝ ինչ է տալու, Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարցերով եվրոպացիների ընկալումը կլինի նորմալ, բայց ելույթի այն հատվածում, որտեղ գովաբանվում է Հայաստանում ժողովրդավարության աստիճանը, այդ մասով ոչինչ մեզ չի տա, նույնիսկ այնտեղ հատվածներ կային, որ նա քննադատում էր Եվրոպական դատարանը, քննադատեց ԵՄ-ին, որ իբրեւ իրենց պատճառով տապալվեց ասոցացումը: Այս փոքր դրվագները մի փոքր բացասական կլինեն մեզ համար, քանի որ, օրինակ, Եվրոպական դատարանի որոշումները բավական անկախ եւ անաչառ են, եւ իրենց քննադատելն այդքան ընդունված ձեւ չէ։ 

- Սերժ Սարգսյանը նշում է, որ մենք եվրոպացի ենք, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ես համարում եմ, որ մենք եվրոպացի ենք, բայց նայած, թե ով է ասում։ Եթե մարդը հարգում է մարդու իրավունքները, իր գործունեությամբ ապացուցում է, որ պայքարում է մարդու իրավունքները ուժեղացնելու, զարգացնելու համար, կամ օրինակ, հունվարի 24-ին Ստրասբուրգում խաչքարի բացման ժամանակ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, հայ պատմամշակույթային ժառանգության մասին այնպիսի բառեր էր ասել... բայց կներեք էլի, ինքը վարչապե՞տ չէր եւ 10 տարի էլ նախագահ, որ այս վերջին 15 տարիների ընթացքում Երեւանի կենտրոնում ինչքան պատմամշակույթային նշանակություն ունեցող շենքեր կային, գրեթե բոլորը քանդվեցին։

- Փաստորեն ստացվում է, որ կեղծ եվրոպացի ե՞նք խաղում՝ փորձելով ձեւանալ այն, ինչ չկանք։

- Չէ, ես կարծում եմ՝ մենք եվրոպացի ենք, բայց ուզում եմ ասել՝ նայած, թե ով է խոսում այդ մասին։ Պետք է խոսի այն մարդը, որը ուժեղացնում է այդ եվրոպական արժեքները։ Իմ ասածն այն է, որ այն՝ ինչ խոսում էր Ղարաբաղի հարցով եւ հայ թուրքական հարաբերությունների մասով, համապատասխանում էր իրականությանը։ Բայց այլ հարցերում խոսքերը ասվում էին, իսկ գործ չի արվում։

- Պարոն Գրիգորյան, կարո՞ղ ենք ասել, որ արտաքին քաղաքականությունում լավ ենք ներկայանում, փոխարենը ներքաղաքական վիճակը ոչ բարվոք է։

- Այո, օրինակ, իր կողմից խոսվեց ընտրական համակարգի մասին։ Այն, ինչ եղավ անցած տարվա ապրիլի 2-ին, ընտրություն դժվար է ընկալել, դա քվեարկություն էր։ Քվեարկությունը եւ ընտրությունը տարբեր բաներ են։ Ընտրությունն այն է, երբ հավասար պայմաններում մրցակցություն է գնում, երբ ընդդիմադիր ուժերն ունեն հավասար հնարավորություններ, երբ բազմակարծություն է, երբ հեռուստաալիքները հավասար բաց են բոլորի առջեւ, ու ամենակարեւորը՝ ընտրության ժամանակ ճնշում չկա։ Բայց այն՝ ինչ մենք տեսանք անցած տարի, դա ի՞նչ ընտրություն էր։ Այո, ֆորմալ կարող ենք ասել՝ շատ չէին խախտումները, բայց մարդկանց կաշառում էին, վախեցնում էին, մասսայական բնույթ էր կրում։ Ցավով պետք է ասեմ, որ ներքին քաղաքականության հարցերը շատ խոցելի են։

- Այս պահի դրությամբ, երբ երկրում այդքան էլ լավ պայմաններ չեն՝ գնաճ կա, ՀՀ քաղաքացուն ավելի շատ արտաքին քաղաքականությունն է հետաքրքրո՞ւմ, թե՞ ներքին։

- Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը շատ կարեւոր է: Իշխանության պատասխանատվությունը ինչո՞ւմն է՝ ներքին քաղաքականությունը շտկելը, սոցիալական վիճակը լավացնելը, կոռուպցիայի դեմ պայքարելը։ Հիմա բյուջեն չի լցվում, իրենք վերցնում են, աշխատավարձերի հարկերն ավելացնում են, բենզինի գինը բարձրացնում են։ Եթե ռեալ պայքարեն կոռուպցիայի դեմ, ամեն ինչ կփոխվի։ Ես մի օրինակ միայն բերեմ, Սահակաշվիլին իշխանության գալուց հետո կոռուպցիայի դեմ պայքարելով 2 տարվա ընթացքում Վրաստանի բյուջեն քառապատկեց։ Եթե մեզ մոտ հիմա իրոք սկսեն պայքարել կոռուպցիայի դեմ, ոչ էլ անհրաժեշտություն կլինի բանակի համար ինչ-որ առանձին գումարներ հավաքել։

                                                                                                  Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10856 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս