Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ՀՀ-ի համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն․ Սարգսյան

Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարեւորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

Զեկույցները ներառել են նաեւ անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդակցության սկզբում Սարգսյանը նշել է, որ ակնկալում է առարկայական խոսակցություն ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային եւ ֆինանսատնտեսական հարցերի շուրջ, քանի որ, ըստ նրա, միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, եւ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը: Անկախությունից ի վեր նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը, Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն: 

2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության

Նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: 

Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծով առաջարկվող անելիքների մասին զեկուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանը: 

Երեւանի քաղաքապետ, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2018թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին անցկացվելիք Երեւանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաեւ մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները: 

Խորհրդակցությանը մասնակցող շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտի եւ կապի, ավիացիայի, մշակութային միջոցառումների անցկացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման, գեղագիտական ձեւավորման՝ տարբերանշանների, հուշանվերների եւ մի շարք այլ ուղղություններով մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ հետագա անելիքների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2281 դիտում

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել