Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը Միխեիլ Սահակաշվիլիին պարգեւատրում է Պատվո շքանշանով, 2009 թ.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Երեւանում տեղի չի ունենում: Նախապես ասվել էր, որ միջոցառումը լինելու է Չարենցի տուն-թանգարանում, ապա՝ «Նոյյան Տապան» գրախանութում, բայց վերջին պահին չեղարկվել էր: Գրքի թարգմանության հեղինակը «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ շնորհանդեսը Երեւանում պարտադիր լինելու է: Կռվախնձոր դարձած գրքի շնորհանդեսի չեղարկումների պատճառներն արդեն հասցրել են քաղաքական ենթատեքստ ստանալ: Մասնավորապես, վրացական մամուլը գրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով չեղարկվում է Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը: Ֆեյսբուքահայությունը՝ պատգամավորների, լրագրողների, հրապարակախոսների մակարդակով քննարկում է շնորհանդեսի չեղարկումը՝ համարելով այն բացահայտ գրաքննություն: Փաստ է, որ Հայաստանում գրաքննվում է նաեւ գրախանութն՝ այս դեպքում «Նոյյան Տապանը»: Գրախանութի տնօրենը «ՀԺ»-ի լրագրողին ասել էր, որ բովանդակությունը քաղաքական է եւ իրենք քաղաքականության հետ կապ չունեն: Սակայն հատկանշական է, որ ապաքաղաքական այս գրախանութում վաճառվում է ՀՀԿ-ական պատգմավոր Արտաշես Գեղամյանի «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» հեղինակած գիրքը:

Հայաստանի իշխանական ճամբարից, սակայն, Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի չեղարկումը դրական են համարում: Ավելին՝ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Շիրակ Թորոսյանը կոշտ դիրքորոշում ունի: Մեկնաբանում է, որ Սահակաշվիլին հակահայ գործիչ է, եւ նրա գրքի շնորհանդեսը Երեւանում չպետք է լինի:

«Ես առաջարկում են նախ այդ գրքի շնորհանդեսն անեն Վրաստանում, ապա նոր ուրիշ երկրներում: Վրաստանում այն արգելված է, եթե այն Վրաստանում արգելված է, ինչու՞ պետք է թարգմանվի հայերեն, եւ մի հատ էլ Հայաստանում շնորհանդես լինի: Սա խիստ անհասկանալի է, եւ սա այն դեպքում, երբ Սահակաշվիլին ազգային խտրականության է կիրառել վրացահայության եւ հատկապես ջավախահայության նկատմամբ: Կոպիտ դրսեւորումներից մեկն էլ եղել է այն, որ արգելել է Հայաստանից հայատառ գրականության մուտքը Վրաստան: Հիմա այդ մարդը, որ եղել է հայատյաց, արգելել է հայոց պատմության դասավանդումը հայկական դպրոցներում, նվազագույնի է հասցրել հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը, ինչու՞ պետք է այդ մարդու եսիմինչ կենսագրական գիրքը, որի մի մասը հակահայկականություն է, թարգմանվի հայերեն եւ մի հատ էլ շնորհանդես արվի: Պարզ է, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը, որ այդ գիրքը թարգմանվի»,- ասաց Թորոսյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ո՞վ է կանգնած ֆինանսավորման հետեւում, ու՞մ եւ ինչու՞ է ձեռնտու Երեւանում այդ միջոցառումը կազմակերպել, ՀՀԿ-ական պատգամավորն անուններ չտվեց, բայց վստահեցրեց՝ ոչ ոք չի գնա շնորհանդեսին, եթե անգամ այն տեղի ունենա:

«Չեմ կարող ասել, թե որտեղից է գալիս, կարող եմ միայն ենթադրել, բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել եւ բարեբախտաբար նման տխուր իրողություն տեղի չունեցավ Երեւանում: Ես դրանից շատ կհիասթափվեի եւ կարծում եմ, որ ոչ ոք էլ չի գնա այդ գրքի շնորհանդեսին՝ անցանկալի քայլին, եթե այդպիսի բան լինի, մենք մեր դիրքորոշումը եւ կոշտ արձագանքը կցուցաբերենք»,- ասաց Շիրակ Թորոսյան:

Հայաստանի խորհրադարանի ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի միջոցառումը կազմակերպի ԱԺ-ի իր աշխատասենյակում: Թորոսյանը գործընկերոջ նախաձեռնության մասին «ՀԺ»-ից տեղեկացավ եւ նշեց՝ կոշտ վերաբերմունք կդրսեւորի նաեւ գործընկերոջ նկատմամբ, եթե նա այդ քայլին դիմի:

«Ես տեղյակ չեմ Արարատ Միրզոյանի այդ քայլից, եթե տեղեկանամ եւ իմանամ, որ դա հաստատ է, ապա ես իմ կոշտ դիրքորոշուկը կվերագրեմ Արարատ Միրզոյանին: Թեեւ նրան շատ հարգում եմ, իմ կոլեգան է եւ համարում եմ հայրենասեր, բայց եթե այդպիսի քայլի գնաց, իմ վերաբերմունքը կտրուկ կփոխվի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«...Իսկ հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»: Սա մեջբերում է բռնապետ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրիքից, որն ազատ վաճառվում է Հայաստանի գրախանութներում: Շիրակ Թորոսյանի՝ Սահակաշվիլուն տված հակահայ բնորոշումները կարելի է տալ նաեւ Հիտլերին, սակայն նրա գիրքն ազատ վաճառքում է: Պատգամավորը կարծում է, որ հայ ներկայի սերնդին անհրաժեշտ է այս գրքի ուսումնասիրությունը:

«Հայաստանում Հիտլերի մասին գիրքն ազատ վաճառվում է, որովհետեւ Հիտլերը Հայոց ցեղասպանությունը մատնացույց անելով, հիմնավորել է իր գազանային քաղաքականությունը՝ սլավոնների նկատմամբ: Դա պետք է եւ անհրաժեշտ, որ մարդիկ ծանոթանան, քանի որ մայրենի լեզվով ավելի մատչելի է, կկարողանան հետեւություն անել: Դա պատմություն է, որը պետք է իմանան, բայց շոու անել, գովել-գովերգել, դա է անընդունելի: Սահակաշվիլու գիրքը թարգմանված է, թող վերցնեն,  ծանոթանան, ոչ ոք չի արգելում կարդան, բայց  դնել գլխներին՝ անընդունելի է, Հիտլերին Հայաստանում ոչ մեկը չի փառաբանում»,- ասում է Թորոսյանը:

Ստացվել է այնպես, որ ջավախահայության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացրած Սահակաշվիլին 2009 թվականին Երեւանում Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Պատվո շքանշանի, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է եւ որին Վրաստանի նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով` հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար:  Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ այս փաստը կարելի է շատ պարզ նկարագրել:

«Միջպետական հարաբերություններն այլ հարթություն են: Այն խնդիրը, որ մենք քննարկում ենք, այլ է: Մեր երկրում կարծում եմ, որ ոչ մեկը հիացած չի եղել Սահակաշվիլու կերպարով, բայց կան միջպետական, դիվանագիտական հարաբերություններ: Դա Հայաստանի առաջնային շահն էր, կար տրանզիտի խնդիր, որոնց գումարման արդյունքում եղել է այդ իրողությունը, եւ դրանք իրար հետ չպետք է խառնել: Եթե պետության առաջնորդն առաջնորդվի առանձին դրվագներով, ապա մեծ սխալ կատարած կլիներ, եւ Սերժ Սարգսյանի այդ քաղաքականության հիմքում եղել է այլ առաջնահերթություններ, որոնք ընդունելի եւ հասկանալի են»,- ասաց նա, իսկ հարցին՝ եթե Սահակաշվիլուն չպարգեատրեր, կրկին սխալված կլինե՞ր Սերժ Սարգսյանը, Թորոսյանն ասաց.

«Պարգեւատրումը փոխադարձ երեւույթ է, եւ Հանրապետության նախագահը եւս Վրաստանի բարձրագույն՝ Պատվո շքանշանով է պարգեւատրվել: Այդ հարաբերությունները չպետք է բերել եւ խառնել այդ գրքի հետ»:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40625 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ