Հայ մարմնամարզիկը հնարավոր է գնա Բաքվի մրցաշարին. ըստ սպորտի նախարարի՝ գնալու հարցը փակ չէ

Չի բացառվում, որ հայ պատանի մարմնամարզիկը մասնակցի այս տարի մայիսին Բաքվում կայանալիք 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, 2017 թվականը ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Բաքվում անցկացվող մրցաշարերը լուրջ խնդիր են հայ մարզիկների համար, եւ մարմնամարզության վարկանիշային մրցաշարը միակը չէ, որը մարզիկները հասկանալի պատճառներով գուցե ստիպված լինեն բաց թողնել: Սեպտեմբերին այնտեղ է կայանալու ձյուդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որ վարկանիշային է 2020 թ. օլիմպիական խաղերի համար:

- Վերջնական որոշում դեռ չկա: Դա բավական մեծ խնդիր է, քննարկում ենք միջազգային ֆեդերացիաների հետ: Գիտեք՝ երբեք չենք խուսափել Բաքու գնալուց, ինքս 2 անգամ եղել եմ: Միջազգային ֆեդերացիաների հետ քննարկումից հետո նոր վերջնական պարզ կլինի կմասնակցենք, թե՝ ոչ: Սա 2 մարզաձեւին էլ վերաբերում է, բայց առաջին հերթին մարմնամարզությանը: Ինչ վերաբերում է պատանեկան օլիմպիական խաղերում սպիտակ քարտով մասնակցելուն, բանակցություն է, իհարկե իդեալական կլիներ, որ չգնայինք ու սպիտակ քարտ ունենայինք, բայց քանի որ միջազգային ֆեդերացիայից պատասխան դեռ չունենք, ուստի գնալու հարցը փակ չէ:

- Առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերում 3 մարզիկ ունենք: Մասնակցության մասին եւ առհասարակ մեր երկրում ձմեռային մարզաձեւերի մասին ի՞նչ կասեք:

- Ցավոք սրտի, ձմեռային խաղերին մասնակցում ենք, կարեւորը մասնակցությունն է նշանաբանով: Միեւնույն  ժամանակ պետք է նշեմ, որ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներն են, որ չունենք համապատասխան պայմաններ եւ մասնագետներ: Այս երկուսի համադրումը բերում է նրան, որ ուղղակի մասնակցում ենք: Բայց նաեւ պետք է նշեմ, որ, եթե նախկինում սպիտակ քարտի շնորհիվ էինք մասնակցում, հիմա մասնակցում ենք վարկանիշով: Այս տարի ՀԱՕԿ նախագահի կողմից մեծ ներդրում արվեց Ծաղկաձորի լեռնադահուկային նոր վազքուղիներ ստեղծելու համար, բայց դահուկային սպորտն առանձին է: Անցած տարիներին ունեինք 1-2 սահուղի, զբոսաշրջիկները, սպորտի սիրահարները մարզիկների հետ միեւնույն սահուղով էին սահում, այդպես, մեղմ ասած, չէր լինի: Այս տարի 6-ն ավելացրել ենք: Նաեւ առանձնացրել ենք «բուրանների» համար առանձին ուղի: Սա առաջին քայլն է: 2-րդը, որը ոչ պակաս կարեւոր է, մասնագետների ներգրավվածությունն է: Մենք չունենք մասնագետներ, որոնք կարող են մարզիկներ աճեցնել: Ինչ վերաբերում է դահուկային սպորտին: Շատերին թվում է, որ եթե Ծաղկաձոր ունենք, դահուկային սպորտը պետք է զարգանա, բայց իրականում լրիվ այլ պայմաններ են պետք: Պատճառը նաեւ բնակլիմայական պայմաններն են: Օրինակ՝ այս տարի ձյուն չկա՝ խնդիր է, դրա համար հաջորդ տարի կունենանք արհեստական ձյան 15 կայան: Նաեւ կստեղծվի նոր բուգելային համակարգ, կունենա 4300 մ:

- Աշոցքի հետ կապված զրույցներ կային, որ այնտեղ պետք է լինի բազա: Նաեւ կպարզաբանեք այն, որ դահուկորդները դժգոհ են իրենց տրված մարզահագուստից:

- Ճիշտ է, Աշոցքը համապատասխանում է, բայց մենք ունենք հենակետային մարզաձեւեր, որտեղ ենթակառուցվածքային խնդիրներ ունենք: Այդ պատճառով Ծաղկաձորում զարկ ենք տվել նոր բազա հիմնելուն, որը 30 մլրդ դրամի ներդրում է պահանջում: Կունենանք 17 մարզաձեւի համար նախատեսված մարզակառույց՝ լողավազանով, մենապայքարայինների համար առանձին կենտրոնով, խաղային մարզաձեւերի համար առանձին դահլիճներով, սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզության առանձին դահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ.... գիտահետազոտական կենտրոն կունենանք: Կենտրոնի ստեղծումից հետո շատ արագ արդյունքները կերեւան: Ինչ վերաբերում է դահուկորդների մարզահագուստներին, չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ավելի լուրջ հարցեր կան: Բայց վստահ եղեք, երբեւէ չի եղել, որ մեր մարզիկները տեխնիկական խնդիրներ ունենան:

- Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հետ կապված ի՞նչ նորություն կա:

- Արթուր Ալեքսանյանի դպրոցի վերաբերյալ 2 տարբերակ է քննարկվում: Դպրոցը վերանորոգել ուղղակի վերանորոգել է դառնում: Մեր նպատակը ու Սերժ Սարգսյանի հանձնարարականը դա չէր, այն էր, որ Արթուր Ալեքսանյանին վայել դպրոց կառուցենք: Հետագայում ուշ, թե շուտ, չգրված օրենք կա, որ ամեն երկիր իր օլիմպիական չեմպիոնի անունով միջազգային մրցաշար է ունենում: Իսկ Գյումրիում միջազգային մրցաշար անցկացնելու համար պետք է նոր կենտրոն կառուցենք, որը մինիմում 400 նստատեղ կունենա, վերականգնողական կենտրոն եւ այլ: Այսօր նախագծային աշխատանքները վերջացել են:

- Լուրեր են պտտվում, որ ՀԱՕԿ-ի կողմից 2 ֆուտբոլային ակումբ է հիմնվելու:

- Անվիճելի փաստ է, որ սպորտը համախմբող, միավորող ամենաուժեղ ոլորտն է, եւ այստեղ շատ կարեւոր է բոլորիս ընդհանուր աշխատանքը, որպեսզի ունենանք մեր երազած սպորտը: Այսքանը ընդունեք որպես պատասխան:

- Ծանրամարտի վիճակը...

- Միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջները պատշաճ ձեւով իրականացրել ենք. դա ժողովներն էին, մեր մարզիկների եռակի դոպինգ ստուգում անցնելն էր, 50 հազար ԱՄՆ դոլար տուգանքը վճարելն էր, վճարել է ոչ թե Օլիմպիական կոմիտեն, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահը: Նախնական տվյալներով՝ 6 ամիս է մեր որակազրկումը: Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր Ալբանիայում, բայց Ալբանիան նույնպես սանկցիայի է ենթարկված, եւ առաջնության անցկացման վայրը դեռ անհայտ է: Եթե վայրը անհայտ է, հնարավոր է՝ ժամկետներն էլ փոխվեն եւ կարողանանք մասնակցել: Բայց պատանեկան, երիտասարդական օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին կմասնակցենք: Հռիփսիմե Խուրշուդյանը մայիսին կվերականգնվի, եւ վստահ ենք, որ լավ արդյունքներ ցույց կտա:

- Հռիփսիմե Խուրշուդյան եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն օլիմպիական խաղերում բրոնզե մեդալների համար պետական պարգեւ են ստացել 10-ական մլն դրամ, բայց նրանց մեդալները դոպինգ օգտագործելու համար հետ են վերցվել, եւ փաստացի նրանք մեդալակիրներ չեն: Նման դեպքերի հետ կապված ՀՀ-ում իրավական ակտեր չկան: Այս մասին ի՞նչ կասեք:

- Այս հարցը, ես Ձեր տեղը լինեի, չէի տա: Ասեմ ավելի, նրանք մեր մեդալակիրներն են, նրանք մեր չեմպիոններն են: Որեւէ մեկը ո՛չ մարդկային, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք չունի դա կասկածի տակ դնելու, մանավանդ մենք:

- Պետական միջոցներից է պարգեւը տրվել:

- Ես Ձեր հարցին պատասխանեցին:

- Հարկատուների վճարած հարկերից...

- Նորից եմ ասում՝ պատասխանեցի Ձեր հարցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2565 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել