Երևան
12 °C
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Ներման մասին» օրենքի նախագիծը։ Սույն նախագծով, հիշեցնենք, ներման բացառիկ իրավունքն այլեւս ՀՀ նախագահի մենաշնորհը չի լինելու: Այդ իրավունքն անցնում է ՀՀ վարչապետին: Այսինքն, այսուհետ ներման մասին հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այնինչ, մինչ այդ կարգավորվում էին ՀՀ նախագահի հրամանագրով, եւ նախագահն էր միանձնյա որոշում՝ ներե՞լ այս կամ այն դատապարտյալին, թե՝ ոչ:
Ներման ինստիտուտի մասին մեր հարցերին պատասխանել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
- Պարոն Քրմոյան, ինչո՞ւ է ներում շնորհելիս Սերժ Սարգսյանը նախապատվությունը տալիս ինչ-որ ժամանակահատվածում իշխանության հետ կապ ունեցող մարդկանց, օրինակ, Մարգար Օհանյանին, Վազգեն Խաչիկյանին, Յուվեցի Կարոյի փեսային։
- Նմանատիպ վիճակագրություն ես չունեմ, դուք հիշատակեցիք այն դեպքերը, որոնք գտնում եք: Եկեք ընդհանուր համատեքստում նայենք՝ ներվածների թիվը ինչքան է։ Ես այդ հարցերին իրավասու չեմ պատասխանել, թե ինչու է նախագահը ներում շնորհել այս կամ այն դատապարտյալին, բայց խորհուրդ եմ տալիս նաեւ ընդհանուր ներվածների թիվը նայել՝ ինչ հանցագործության համար են դատապարտվել, եւ չխոսել կոնկրետ դեպքերի մասին, այլ խոսել մեկ տարվա, հինգ տարվա ընթացքում ներվածների մասին եւ այդպիսի վերլուծություն անել։ Այդուհանդերձ, նախագահի բացառիկ լիազորությունները թե՛ հիմա, թե՛ նոր Սահմանադրությամբ, որի հիման վրա նաեւ տարբեր երկրներում նախագահը կամ ներում շնորհելու իրավասություն ունեցող ուրիշ անձը չի բացատրում ու պարտավոր չէ ներկայացնել՝ ինչու է ներում շնորհել տվյալ անձին։ Մասնագիտական դաշտում պետք է ամբողջական վերլուծություն անել, ոչ թե, ասենք, այս մեկ, երկու, երեքը ինչու են այսպես, բայց միգուցե դրա հետ կան եւս 100 հոգի, որ տարբեր, այլ բնույթի բոլորին անհայտ մարդիկ են։
- Փաստորեն, ցուցակում կան նաեւ սովորակա՞ն քաղաքացիներ, որոնք ոչ քաղաքականության հետ են կապ ունեցել, ոչ էլ քաղաքական գործիչների։
- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, վստահ եմ, որ տարբեր անձանց տարբեր հանցագործություններ կատարած եւ տարբեր հանգամանքներով պայմանավորված ներում են շնորհվում։
- Մեծ թվով դապատարտյալների հարազատներ ներում շնորհելու խնդրով դիմում են Սերժ Սարգսյանին, բայց այդ մարդկանց ներում չի շնորհվում, դա ինչպե՞ս կբացատրեք։
- Այս պահին ՔԿՀ-ներում մենք ունենք շուրջ 3 հազարից ավել դատապարտված անձինք, պատկերացրեք՝ 3 հազար հոգուց դիմողների, ասենք, 1 տոկոսին ներում է շնորհվում կամ ավելի քիչ, պարզ է, որ մնացած դիմողները դժգոհ են լինելու եւ համարելու են՝ ինչի՞ իրենց հարցը չի լուծվել։ Սա հումանիստական ինստիտուտ է, բացառիկ դեպքերում է կիրառվում, եւ որոշումը ընդունում է նախագահը։ Բացի դրանից, մենք ունենք այլ խրախուսական ինստիտուտներ՝ պատժից պայմանական վաղաժամ ազատում, պատժի կրելու փոխարինումը ավելի մեղմ պատժատեսակով, պատժի հետաձգում։ Այսինքն, եկեք հաշվի առնենք, որ միայն ներման ինստիտուտը չի, եւ վստահաբար շատ դեպքերում թե՛ հիմա, թե՛ ապագայում, թե՛ Հայաստանում եւ թե այլ երկրներում ներումը շատ քիչ թվով անձանց է շնորհվում, որովհետեւ դա հայեցողական եւ բացառիկ գործառույթ է։
- Փաստորեն, սա զուտ անձնական ցանկությամբ, մարդասիրական ցանկությա՞մբ է կիրառվում։
- Ոչ, ներկայումս նախագահի հրամանագրում սահմանված է մեխանիզմը. նոր կարգավորումներով լինելու են հստակ չափանիշներ, եւ այդ բարեփոխումների իմաստը այն է, որ օրենքով հստակ սահմանվում էն չափորոշիչներ, ժամկետներ, ինստիտուցիոնալ ով է քննարկում, ինչ առարկա։ Մենք հստակ խոսելու ենք, եթե նախագահին ներկայացվի ներման խնդրագիր, հիմնավորված ներկայացվելու է՝ ինչու են համապատասխան կառույցները գտնում, որ տվյալ անձին պետք է ներում շնորհվի կամ ներման շնորհումը մերժվի։ Եւ նախագահը, որպես սահմանադրական ինստիտուտ, քննարկելու է՝ արդյո՞ք ներկայացրած առաջարկը համապատասխանում է Սահմանադրությանը, շնորհի՞ թե՝ չշնորհի։ Այսինքն, օրենքով, հստակ չափանիշներ ենք սահմանել, եւ պատգամավորների կողմից նաեւ լրացուցիչ հստակ չափանիշներ առաջարկվեց։
- Իսկ սահմանադրական բարեփոխումներ անելուց, արդյո՞ք հաշվի չէր առնվել այս հանգամանքը, եւ այդ ժամանակ չէ՞ր այս հնարավորությունը նախագահից վարչապետին անցել։
- Նախագահից վարչապետին չի անցել, մնացել է նախագահին։ Առաջարկի ինստիտուտը մենք ներկայացրեցինք, որ միայն Հայաստանում չէ։ Մենք ներկայացրեցինք Բելգիայի փորձը, Իսպանիայի փորձը, որտեղ նախագահը, թագավորը կամ համապատասխան ներում շնորհելու իրավասություն ունեցող այլ անձը, այլ պետական մարմնի առաջարկությամբ է որոշում։ Մի դեպքում կառավարությունն է առաջարկում՝ ի դեմս վարչապետի, մի դեպքում՝ դատախազությունը, բայց այս առաջարկը ներկայացնելու ինստիտուտը մենք ունենք եւ նոր հեծանիվ չենք հորինել։
Նիկոլայ Ավետիսյան
Սուրեն Քրմոյանի հետ հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT