Դեբեդ գետում հայտնաբերվել են ծանր մետաղներ. պատիժը՝ տուգանք

Ախթալայի հանքի պոչամբարից տարբեր ճանապարհներով Դեբեդ գետ թափված պոչանքները աղտոտել են ջուրն ու բնությանը վնաս պատճառել: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով շաբաթներ առաջ էր այցելել ու տեղում ծանոթացել խնդրին, ֆեսյբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ հանդիպել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի հետ՝ Ախթալայում Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար.«Ջրի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետեւանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Կազմել են վարչական ակտ, ընկերությանն ինչ-որ գումարի տուգանք կվճարի: Հիմա Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը եւ լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: Ասում են, որ այս լուծումը կկանխի նման դեպքերի առաջացումը: Դեռ կտեսնենք»,- գրել է պատգամավորը:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ փորձաքննությունների պատասխանները ստացվել են: Հայտնեց նաեւ, որ ըստ այդմ՝ գետի ջրի մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ. «Ստուգումները տեւել են 15 օր, հիմա ամփոփման փուլում են, երբ ամփոփումը կավարտենք՝ կտեղեկացնենք, թե ինչ է հայտնաբերվել ու որքան են տուգանվել»,- ասաց նա, առաջարկելով սպասել իրենց հաղորդագրությանը. «Համապատասխան ակտ է կազմվելու, օրենքով սահմանված կարգով ուղարկվելու է ընկերություն, որը կամ կընդունի, կամ առարկություն կներկայացնի, ու նոր ընթացք կստանա»:

Մամուլի քարտուղարի վստահեցմամբ՝ գետի ջրից վերցված նմուշառման մեջ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել են ծանր մետաղների գերազանցումներ. «Պատասխանատվության կենթարկվեն բոլոր խախտումների համար»:

Երբ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե մինչ ամփոփումը, հանձնարարվե՞լ է իրենց կողմից պոչանքները չլցնել գետը, պատասխանեց. «Հանձնարարական եղել է, բնականաբար, որպեսզի չլինի, իրենք նոր նախագիծ են մշակել, նախատեսվում է, որ այլեւս պոչամբար չի լինելու»: Նույն հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո մամուլի քարտուղարը միայն հայտնեց, որ պոչատարի վթարի հետեւանքով գետ պոչանք չի թափվում:

Armtimes.com-ը առաջիկայում կպարզի՝ լեռնահարստացուցիչ կոմբինատը կատարո՞ւմ է տեսչական մարմնի հանձնարարականը, թե՞ շարունակում է աղտոտել բնությունը՝ «թքած ունենալով» բնությանը վնասելու, տեսչական մարմնի հանձնարարականի ու տույժ-տուգանքի վրա:

Հ.Գ Խնդրին մենք անդրադարձել էինք դեռեւս դեկտեմբերին, հունվարի սկզբին դատախազությունն արդեն զբաղվում էր, իսկ հունվարի վերջին պոչանքները դեռեւս թափվում էին գետի մեջ: Ու սա հիմք է տալիս մտածել, որ լեռնահարստացուցիչ կոմբինատը կամ արտոնյալ է, կամ էլ իսկապես թքած ունի ամեն ինչի վրա՝ վնասում է ոչ միայն բնությանը, այլ նաեւ՝ բնակչությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6245 դիտում

Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն

Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի

Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ

Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա

Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ

Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան

Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց

Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի

«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ

Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել

Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր

Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն

Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները