Երևան
12 °C
Այսօր՝ փետրվարի 15-ին, նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ հանդիպումների ընթացքում ո՞րն է եղել Արմեն Սարգսյանի համար երկրի առաջնային խնդիրները, քանի որ հասարակության առանձին ներկայացուցիչներ իրենից լուծումներ են սպասում՝ կոռուպցիայի եւ այլ խնդիրների առումով, Սարգսյանն ասել է. «Ինձանի՞ց են պատասխաններ են ակնկալում: Պատասխաններ ասելով ի՞նչ նկատի ունեք, լուծումնե՞ր»,- հարցադրել է նա եւ շարունակել.
«Հասարակությունն ինձանից եւ ձեզանից շատ լավ գիտի, թե որն է մեր երկրի առաջնային խնդիրները: Պետք չի, որ մեկը դրսից կամ ներսից գա ու այդ ախտորոշումներն անի: Խնդիրների ցանկը մեծ է, բայց մեծ է նաեւ հնարավոր լուծումների ցանկը: Պետք է կոռուպցիայի, ժողովրդավարության, կրթական համակարգերի բարելավվման ուղղված ծրագրերից սկսենք եւ վերջացնենք քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ: Մենք շատ անելիքներ ունենք բարեգործական կառույցների հետ: Այսօր Հայաստանում բարեգործական ծրագրերը կանգնած չեն»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ բարեգործությունը համարելով ազգային եւ պետական ինստիտուտ:
Հարցին, թե հասարակությունը չի ընդունում Հանրապետական կուսակցությանը եւ արդյո՞ք նա այս հանդիպումներով փորձում է լեգիտիմացնել իր թեկնածությունը, Արմեն Սարգսյանը պատասխանել է.
«Ես դեռ թեկնածու չեմ, բայց կարծում եմ, որ Ազգային ժողովում, թե դրանից դուրս յուրաքանչյուրն իր ձայնը կտա մարդու, անկախ նրանից, թե ով է նրան առաջարկում: Ինձ համար պատիվ է, որ նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել»,- ասել է նաեւ նշել, որ չի կարելի հասարակությունը բեւեռացնել՝ ասելով, որ եթե ձեր առաջարկած թեկնածուն է, ուրեմն դեմ եմ:
Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը շատ խնդիրներ ունի եւ այդ ամենը պետք է լուծել երկխոսության միջոցով: Նրա կարծիքով մեր երկիրը երկխոսության կարիք ունի:
«Եթե մենք ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանում ենք՝ իմ եւ քոնը, ուրեմն մենք տեղ չենք հասնի: Ազգային երկխոսությունը էական է, ժամանակն է, որ խոսենք, որովհետեւ մարտահրավերները շատ մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Մենք ունենք ազգային մարտահրավերներ՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, հասարակություն, որտեղ արդարություն պետք է լինի, հասարակություն, որը բեւեռացած է, որտեղ կան հարուստ մարդիկ եւ հսկայական թվով աղքատ մարդիկ, սոցիալական արդարություն: Մենք պետք է ունենանք երկիր, որտեղ մարդիկ պետք է պայքարեն աղքատությունը վերացնելու համար: Յուրաքանչյուր պետք է կարողանա իր արժանապատիվ աշխատանքով իր ընտանիքը պահել, պետք է դառնա հարուստ, ոչ թե աղքատանա: Մենք չենք կարող սա հաղթահարել, քանի դեռ ազգային երկխոսությունը չկա»,- ասել է նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT