Ենթադրում եմ, որ կառավարությունը լսումները անհետեւանք չի թողնի․ Բագրատյան

Փետրվարի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը, որին միացել էր նաեւ Ծառուկյան խմբակցությունը։ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը չընդունվեց: Ի՞նչ արդյունք տվեց արտահերթ նիստը եւ ի՞նչ են պատրաստվում հետագայում անել ԵԼՔ եւ Ծառուկյան խմբակցությունները, պատասխանեցին ԵԼՔ-ից եւ Ծառուկյան խմբակցությունից։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեր հարցին՝ թե ի՞նչ արդյունք տվեց արտահերթ նիստը, պատասխանեց. «Գիտեք, որ չի ընդունվել, ընդհանուր առմամբ արդյունքն այն էր, որ հանրապետականներն առանց հասարակական ճնշման ոչ մի զիջման էլ չեն գնալու»։

Դիտարկմանը, թե՝ կարծես թե, այս անգամ ձայների տարբերությունը փոքր էր, ընդամենը 3 ձայն, Միրզոյանը պատասխանեց. «Կառավարությունը կարող է պահանջել բյուջեի վրա ազդեցություն ունեցող օրենքները քննարկել այնպիսի ռեժիմով, որ օրենքն ընդունված համարվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, այսինքն՝ ոչ թե ներկաների թվի, այլ ընդհանուր թվի մեծամասնության»։

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ԵԼՔ-ն անել, ասաց, որ «ԵԼՔ-ի օրակարգում հարցերի լայն հավաքածու կա, թանկացումները, սահմանադրական օրենքները, հետագա կառավարման համակարգը որոշող օրենքներն են։ Եւ նաեւ ընդհանուր ռազմավարություն, թե ինչ է պետք անել, որպեսզի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը»։

Հարցին թե, նորից երթե՞ր հնարավոր է լինեն, Միրզոյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, դեռ հստակ որոշված չէ։

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մեր հարցին, թե հիմա, երբ արտահերթ նիստը արդյունք չտվեց, ի՞նչ է պատրաստվում անել Ծառուկյան խմբակցությունը, պատասխանեց. «Դա դեռ պետք է քննարկել, հասկանալ, կառավարությունը, եթե որեւէ կերպ չարձագանքի այդ ժամանակ կփորձեն լուծումներ գտնել։ Ենթադրում եմ, որ կառավարությունը լսումները անհետեւանք չի թողնի»։ Դիտարկմանը, թե ոչ մի հստակ քայլ չի՞ պլանավորել Ծառուկյան խմբակցությունը, Բագրատյանը ասաց, որ դեռ սպասում են Տնտեսական հանձնաժողովի նիստին։ «Կամ մեր առաջարկը պիտի ընդունեն, կամ իրենց առաջարկը պիտի անեն։ Հիմա, եթե մեր առաջարկը չընդունեցին, պետք է իրենք առաջարկեն այլ լուծում, դրանից հետո արդեն հստակ կորոշենք մեր քայլերը»։

                                                                Նիկոլայ Ավետիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3211 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ