Երևան
12 °C
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԼՔ դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: ՀՀԿ-ականներն այսօր սովորականից լուռ էին, հիմնական քննարկումն ընթանում էր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, նախագծի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանի միջեւ: Կոստանյանը Փաշինյանից հետաքրքվեց, թե չի՞ կարծում, որ Մարտի 1-ի դեպքերի պատճառներն ավելի խորն են եւ քաղաքացին դուրս չէր եկել փողոց միայն ընտրությունների արդյունքների համար, այլ նաեւ խնդիրը սոցիալական հիմքեր ուներ: Կոստանյանի հարցին Փաշինյանը պատասխանեց.
«Դուք ասում եք, որ մեր հայտարարության տեքստը ձեր առաջադրած նպատակին չի ծառայում: Ազգային ժողովի հայտարարության տեքստը ունի մեկ նպատակ՝ արտահայտել Ազգային ժողովի քաղաքական կամքը, դրանով արդեն իր նպատակը իրագործված է: Դուք ասում եք՝ իրավաբանների հետ խորհրդակցեք, կներեք, բայց ինձ թվում է, որ դուք իրավաբանությանը մի քիչ շատ ժամանակ եք տրամադրում եւ դա ձեզ խանգարում է ընկալել հարցի քաղաքական կոնտեքստը եւ երբեմն խանգարում է ընկալել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է եւ մենք այստեղ քննարկում ենք քաղաքական փաստաթուղթ: Ես իմ բացման խոսքում նշեցի, որ ընտրությունների արդյունքը կեղծում են, մարդիկ ցույցեր են անում՝ բռնում, տանում են, մի անգամ կրակում են, մի անգամ էլ սպանում են: Ես ասում եմ, որ այդ մարդը 20 անգամ Սահմանադրական դատարան է դիմել, 60 անգամ դատախազություն, 85 անգամ առաջին ատյանի դատարան, 92 անգամ բողոքարկել է վերադասության կարգով, հազար անգամ հացադուլ, նստացույց է արել եւ այլն: Իշխանությունը, կառավարությունը շարունակում է իր հետ նույն ձեւով վարվել: Ես հիմա հռչակում եմ ՀՀ քաղաքացու իրավունքը՝ գնալ այդ իշխանության վզից բռնել եւ դուրս շպրտել Ազգային ժողովի, նախագահականի եւ կառավարության շենքերից: Դուք գնացեք տասը տարի գիտահետազոտական ուսումնասիրություն արեք, թե ես ինչ ասացի եւ ինչքանով է դա համապատասխանում հռոմեական իրավունքի 4-րդ կետի 16-րդ ենթակետին: Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում: Դուք ասում եք, որ դա կապված է եղել, ոչ միայն ընտրությունների արդյունքների հետ, այլեւ՝ սոցիալական, բարոյակական եւ բարոյահոգեբանական գործոնների հետ: Ես էլ Ձեզ ասում եմ, որ էլի նույն հանգամանքների բերումով ձեր ընկալումը խանգարում է արձանագրել, որ ընտրությունները սոցիալական, քաղաքական, հոգեբանական, իրավական հանրային խնդիրների կուլմինացիան է: 2008 թվականի Մարտի 1-ը կապված է ընտրությունները կեղծելու հետ, ինչու՞ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում եղավ Մարտի 1, իսկ մյուսներին չեղավ: 1996 թվականի ընտրություններին ունեցել ենք կրակոցներ: Իշխանությունը պահելու չորս շերտ ունեն: Առաջինը՝ խաբել, երկրորդը՝ վախեցնել, երրորդը՝ առնել, չորրորդը՝ դուբինկաներով ծեծել, երբ տեսնում է, որ այս ամենն արդյունք չի տալիս, գալիս է 5-րդ տարբերակը՝ կրակել, սպանել, տանկերով ճզմել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT