Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Արդվի համայնքը զբոսաշրջության զարգացման ծրագրերից դուրս է բերվել: Արդվին հանվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրից:
Բանն այն է, որ «Միռամ» ՍՊԸ-ն Արդվի գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում՝ 2017-2020թթ. նախատեսում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ եւ հայտ էր ներկայացրել Բնապահպանության նախարարություն:
Նշենք, որ ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանի շուրջ 60 գյուղական համայնքի՝ գյուղաբնակների համար ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ, զբոսաշրջության զարգացման միջոցով: Դեռևս 2017 թվականին Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ գյուղի տուրիստական, ինչպես նաև տնտեսական եւ սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով:
Բնակիչների նամակում ասվում էր, որ գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով ՄԱԿ-ի տուրիզմի զարգացման ծրագրի նախնական ընտրված 20 համայնքների թվում է նաև Արդվի գյուղը: Պարզեցինք, որ գյուղն իսկապես հանվել է ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման ծրագրից: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանի փոխանցմամբ՝ 2016 թվից մեկնարկած ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում արդեն ընտրված 60 գյուղերի թվում Արդվին չկա:
Նշենք, որ Արդվիի բնակիչների նամակ- խնդրանքի կրկնօրինակն ուղարկվել էր նաև ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, սակայն Կարինե Մանգասարյանը դա ժխտեց: Արդվի գյուղի բնակիչների մտահոգության պատճառը «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագիրն էր, որը իրականացվելու էր Արդվիից ընդամենը 2 կմ հեռու: Այդ տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի ակունքը:
Բնակիչները դեմ էին Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը: Նրանք բողոքում էին, որ բազմամետաղների որոնման արդյունքում ջրերը կաղտոտվեն հանքաքարում առկա տարրերով`ոսկով, արծաթով, պղնձով, բիսմուտով, արսենիումով (մկնդեղ), ծարիրով, կապարով եւ այլ տարրերով, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար: Անկառավարելի կդարձնեն ջրերի եւ հողերի աղտոտումը, եւ այս պայմաններում գյուղական եւ զբոսաշրջային գործունեությունը հնարավոր չի լինի զարգացնել:
«Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը եւ ապրելը կդառնա ոչ նպատակահարմար»- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արդվի գյուղի ակտիվիստներից մեկը՝ Սուրեն Կիրակոսյանը, որը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ արդվեցիները տեղյակ չեն, որ գյուղը տուրիզմի զարգացման ծրագրից հանվել է եւ եթե դա իսկապես այդպես է, սա մեծ բողոքի ալիք կբարձրացնի եւ բնակիչներին անկառաավարելի քայլերի կդրդի:
Նա նշեց, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրի քննարկման 2-րդ հանրային լսումները նշանակված էին դեկտեմբերին`սակայն այդպես էլ չիրականացան, քանի որ բնակիչները չհամաձայնվեցին, դեմ էին եւ հայտարարել են, որ հարցը քննարկման ենթակա չէ: «Մեր գյուղը մեծ ու փոքրով 250 բնակիչ ունի, այսօր էլ գյուղացիները մի մարդու նման կանգնած են եւ թույլ չեն տա ոչ մի հանքարդյունաբերական աշխատանք, իսկ ինչ վերաբերում է Արդվին գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրից հանելուն՝ դա անթույլատրելի է»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Կիրակոսյանը:
Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունեցող «Միռամ» ՍՊԸ-ն պատրաստվում էր հանրային լսումներ անցկացնել Շեկաղբյոււրի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: Ընկերությունը հանրային քննարկումները նախատեսել էր կազմակերպել Օձունի համայնքապետարանում, քանի որ Արդվին խոշորացել է Օձունի կազմում: Նախատեսված հանրային քննարկումները չիրականացան Արդվիի բնակիչների անհամաձայնության պատճառով:
«Միռամ» ՍՊԸ-ն Արդվի գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում՝ 2017-2020թթ. նախատեսում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ եւ հայտ էր ներկայացրել Բնապահպանության նախարարություն:
«Միռամ» ՍՊԸ-ն կարճ պատմություն ունի. գրանցվել է 1017 թվականի մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է:
Գյուղացիների մոտ այժմ մտահոգություն կա, որ Արդվին դիտավորյալ է հանվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, որպեսզի «Միռամ» ՍՊԸ-ն առանց խոչընդոտների կարողանա աշխատանքներ իրականացնել:
«Հայկական ժամանակ»-ը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ չափանիշներով են ընտրվել 60 գյուղերը: Նախարարության մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանն ասաց, որ գյուղերը տուրիզմի տեսանկյունից, ինչ-որ հետաքրքիր մշակութային կոթողներ պիտի ունենան:
Նշենք, որ բազմաթիվ տեղերում ասվում է, որ Արդվի համայնքը մեծ հավակնություն ունի` դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 10-12 րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, 8-րդ դարի կառույց Սուրբ Օձնեցի վանքը, Սուրբ Օձի պորտ եւ այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։![]()
Օձապորտ - բնության հուշարձան, գտնվում է Լոռվա Արդվի գյուղի շրջակայքում, աղբյուր է
Այս գյուղում են նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմեր` «Մենք ենք մեր սարերը», Փարաջանովի «Նռան գույնը», «Այս կարմիր կանաչ աշխարհը» և այլն: Նշենք, որ ՄԱԶԾ –ի 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվում էր Արդվու գյուղական եւ պատմամշակութային տուրիզմի զարգացում, «Սուրբ Հովնան Օձնեցի» վանքի հարևանությամբ իջևանատան կառուցում, ինչպես նաև ամառային հյուրանոցային քոթեջների, հյուրատների, տաղավարների եւ սննդի կետերի կառուցում, կաթի վերամշակման արտադրության ստեղծում:
Հանքարդյունաբերության զարգացումը ոչ մի կերպ ներառված չէ գյուղի զարգացման ուղղություններում, ինչը նաև հաստատված է ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված Արդվի համայնքի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն»:
Արդվի համայնքի վարչական ղեկավար Սամվել Վահրամյանի եւ համայնքի բնակիչների վստահեցմամբ՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացման արդյունքում, գյուղի զարգացման ծրագիրը կհավասարվի զրոյի: Նշենք, որ Արդվի համայնքը որպես տուրիստական վայր ներառված է «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային զարգացման հիմնադրամի մեջ:
Հիմնադրամի տնօրեն Քրիստինե Երիցյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը երեք տարի է ինչ գործում է, ոչ մի տիպի գումարային գործարք չունի Արդվի գյուղի հետ: Մեր հարցին՝ այդ դեպքում իրենց դերակատարումը ո՞րն է եւ ի՞նչ գործունեություն են իրենք իրականացնում Արդվիում կամ Լոռվա այլ համայնքներում՝ ի նպաստ տուրիզմի զարգացմանը՝ Քրիստինե Երիցյանը չցանկացավ պատասխանել:
Արդյունքում ստացվում է, որ Լոռու մարզի Արդվի համայնքը «անհայտ» նպատակներով ներառվել է «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային հիմնադարամի մեջ: Դուրս է հանվել ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրից եւ զրկվել՝ զբոսաշրջության զարգացման միջոցով այլընտրանքային եկամտի աղբյուրներից:
Իսկ ինչ վերաբերում է «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրին՝ դեռ հայտնի չէ, թե ընկերության բաժնետերերն ինչ նպատակներ ունեն եւ ինչ քայլեր են ձեռնարկելու հանքարդյունաբերական գործունեության արդյունքում: Չնայած գյուղացիների ջանքերով հանքարդյունաբերական գործողությունների ժամանակավոր կասեցմանը, նրանք դեռ կանգնած են վտանգի առաջ, որ ամեն պահի կարող է իրենց բնակավայրը դառնալ անբարենպաստ, վտանգավոր՝ առողջության եւ կյանքի համար:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT