2 տարում երկիր քանդել սովորեցինք, 23 տարում չենք կարողանում կառուցել. Ալավերդու քաղաքապետ

Նախօրեին լրացավ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի պաշտնավարման 100 օրը: 100 օրերի ընթացքում կատարած ու չկատարված աշխատանքների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ:

- Պարոն խեչումյան, ինչպիսի՞ն էր պաշտոնավարման 100 օրը:

- Աշխատանքային:

- Ալավերդու նախկին քաղաքապետերը մի համայնք էին ղեկավարում՝ Ալավերդին, խոշորացումից հետո Ձեր վրա դրվեց եւս 5 համայնք ղեկավարելու պատասխանատվությունը: Ինչի՞ վրա ծախսվեց պաշտոնավարման առաջին 100 օրը:

- Քանի որ խոշորացումը ենթադրում էր նաեւ վերակազմավորման գործընթացներ ու իրավական փաստաթղթային լուրջ աշխատանք, կապված լուծարումների ու նոր համայնքի ձեւավորման, ավագանու որոշումների ու օրենսդրական գործընթացների հետ, մենք 100 օրը անց ենք կացրել հենց այդ ուղղություններով աշխատելու վրա, չմոռանալով նաեւ ՏԻՄ օրենքով մեզ վերապահված պարտադիր լիազորությունները՝ աղբահանություն, կոմունալ ծառայությունների կազմակերպում ու ոչ միայն, անկախ նրանից, որ մենք գտնվում էինք վերակազմակերպման գրծընթացում, մենք պարտավոր էինք այնպես անել, որ խոշորացված համայնքի կյանքը չտուժեր: Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող համայնքների բոլոր աշխատակիցները նոյեմբերի 10-ի դրությամբ ազատվել էին աշխատանքից, նրանց հետ պայմանագրերի կնքում, պաշտոնի անձնագրեր եւ այլն…: Մեծ փաստաղթային աշխատանք էր դրված մեր առջեւ, որը ժողովրդի համար տեսանելի չէր:

- Պարոն Խեչումյան, Ձեր նշած փաստաթղթաշրջանառությունից զատ, ընթացիկ աշխատանքներ կային՝ Ամանոր, ձմեռային պաշտպանություն, մարզական ու մշակութային կյանք: Այս մասով ի՞նչ արվեց:

- Ճիշտ եք նշում, այդ ամենին գումարվեցին նաեւ ձմեռային պաշտպանության խնդիրները, տոնական միջոցառումները, քաղաքը տոնական տեսքի բերելը, ու դու պարտավոր ես մեկ ամսում հասցնել, քանի որ պարտավոր ես…բայց որ ամենակարեւոր ու լուրջ հարցն էր՝ պետք է հասցնեինք 2018- բյուջեն կազմել ու հաստատել: Սրա հետ մեկտեղ էլ այցեր համայնքներ, հանդիպումներ բնակչության հետ: Նոր-նոր ուզում ենք «շունչ քաշել»:

- Պատկերացում ունեի՞ք, որ քաղաքապետի պաշտոն ստանձնելիս այդչափ հարցեր են դրվելու ձեր առջեւ նոր ՏԻՄ օրենքով ու խոշորացումով:

- Ես մինչ քաղաքապետ դառնալը 15 տարի եղել եմ պետական ու համայնքային ծառայող, որից 14-ը՝ Ալավերդու քաղաքապետարանում: Ես նաեւ հանդիսանում եմ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կոլեգիայի անդամ, այսինքն խոշորացումն ինձ համար նորություն չէր, ես քաջատեղյակ էի իրավական ու փաստաթղթային նրբություններին:

Պարոն Խեչումյան, 100 օրերի ընթացքում կատարված այցերով ու հանդիպումներով ի՞նչ պարզեցիք, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ հրատապ լուծում են պահանջում:

- Մենք քաղաքապետարանում ընդունելության օր չենք սահմանել, ոչ թե որ մեր աշխատանքը չենք կանոնակարգում, այլ այնպես ենք անում, որ բնակիչը նաեւ իր հարմար օրը մեզ հետ հանդիպի՝ նախապես, իհարկե, համաձայնեցնելով: Մենք որդեգրել ենք բաց դռների քաղաքականություն: Խնդիրները բազմաթիվ են՝ շատ-շատ: Առանձնացնելը սխալ է, բոլորն էլ լուծում են պահանջում՝ ըստ հերթականության:

- Ամեն դեպքում, որո՞նք են հրատապ խնդիրները:

- Խնդիրներն այնքան շատ են, որ մտածում ես դրանց առաջնահերթության մասին: Ես չեմ պատրաստվում Ալավերդի սուզանավ բերել, եթե նավ անգամ չկա…ինձ համար ամենակարեւոր խնդիրը մեր բնակչության մոտեցումը փոխելն է դեպի համայնք ու պետություն: Մենթալիտետի փոփոխություն է պետք: Բնակիչը պետք է սիրի իր համայնքը, հոգ տանի, աղբ չթափի, փորձի խնդիրը նաեւ իր միջոցով լուծել: Ես ուզում եմ, որ բնակիչը սեփականատերի հոգեբանությամբ նայի իր քաղաքին: Ոնց եղավ, որ երկու տարում երկիր քանդել սովորեցինք, հարկերից խուսափել սովորեցինք, պահանջատեր ու սպառող դարձանք, բայց հաջորդ 23 տարիներին չենք կարողանում երկիր կառուցել սովորել, սպառողից դառնալ արտադրող…այ էստեղ ունենք խնդիր, որը ժամանակի ընթացքում կլուծվի:

- Ալավերդու քաղաքապետի վերջին ընտրություններում կրիմինալը ակտիվ չէր, արդյո՞ք որեւէ ազդեցություն ունեցավ Ձեր ու ալավերդցու վրա կրիմինալը ընտրություններից հետո:

- Համայնքային կառավարումն ու քրեական աշխարհը իրարից շատ հեռու են: Ես չէ, որ պետք է գնահատական տամ՝ քաղաքը քրեական է, թե ոչ: Ինձ համար Ալավերդին քրեական չէ, այլ մշակութային ու սպորտային: Իրականում Ալավերդին քրեականից շատ է հեռու: Ես աշխատում եմ օրենքով սահմանված կարգով, հետեւաբար՝ ոչինչ չի կարող ինձ խանգարել աշխատել:

- Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնի մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իր որդուն ձերբակալելուց հետո Ալավերդիում բնակարանային գողությունները շատացել են, ի՞նչ կասեք այդ առումով:

- Ճիշտն ասած, ես առաջին անգամ եմ լսում, որ Ալավերդիում բնակարանային գողությունները շատացել են։ Ալավերդիում ամեն ինչ հանգիստ է։ Իրավական հարցերով, խնդրում եմ, դիմել իրավապահ մարմիններին։

-Ի՞նչ գնահատական կտաք Ալավերդցի Վահագի գործունեությանը:

- Ես որեւէ գնահատական չեմ կարող տալ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում, 4-րդ էջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5097 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս