Վիգեն Սարգսյանը շատ բան է անում, որ գաղտնի է պահվում, նոր մտքեր էլ է տալիս. Կոմանդոս

Վերջին շրջանում Հայաստանի պաշտպանության նախաարար Վիգեն Սարգսյանը միշտ սկանդալների կենտրոնում է: Անցած տարում պատճառը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հայտնի փոփոխություններն էին՝ տարկետման մասով: Այնուհետ՝ 2018-ի սկզբին, նախարարը ֆեյսբուքի իր էջում հորդորեց դրամահավաք սկսել ապրիլյան պատերազմի մասնակից Արթուր Դալլաքյանին արտերկրում բուժման ուղարկելու համար: Այս համատեքստում էլ քաղաքացիները Վիգեն Սարգսյանին քննադատեցին՝ հիշեցնելով «1000 դրամների» հիմնադրամների մասին, ապա այն ճոխ ծառայողական մեքենաները, որոնք առկա են Պնախարարությունում: Բավականին վերջերս էլ նախարարը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ «Մեդիալաբ» լրատվամիջոցը ծաղրանկար հրապարակեց՝ ընդգծելով այն փաստը, որ նախարարությունը միլիոնների ծաղիկներ է գնել: Նշյալ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն ահաբեկվեց ՊՆ սպայի կողմից, սակայն սա Վիգեն Սարգսյանի կողմից պաշտոնապես արձագանք չստացավ:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանից՝ Կոմանդոսից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքի մասին:

«Մենք շատ ենք խոսում բացասական կողմերի մասին: Ասում ենք, որ պետք է մի բան արվի ու մի բան արվել էր, որը դրական երեւույթ էր: Այն ծրագրերը, որ արվում են, ունեն ուժ եւ ապագա: Զարմանալի է, որ ոչ մի բան չի անում, ասում են՝ ոչ մի բան չի անում, իսկ հենց մի բան է անում, ասում են՝ ինչո՞ւ է դրամահավաք անում: Հիմա շատ լավ բնակարանների տրամադրման ծրագիր էլ են անում: Հայաստանը հարստություն չունի, այդ հազար դրամը քեզանից, ինձանից հավաքում, տալիս են զոհվածների ընտանիքին: Շատ մարդիկ կան, որ դրսից գալիս ասում են՝ ինչով օգնենք բանակին, ինչ է պետք»,- նշեց Կոմանդոսը՝ ի պատասխան Վիգեն Սարգսյանին ուղղված քննադատությունների:

Միաժամանակ գեներալը պատասխանելով մեր հարցին հերքեց, որ գեներալների հավաք է եղել, որտեղ քննարկվել է նախարարին փոխելու հարցը: Իսկ, հարցին՝ թե Վիգեն Սարգսյանը որպես ՊՆ նախարար արդարացնու՞մ է իրեն, Կոմանդոսն ասաց.

«Վիգեն Սարգսյանը նոր գործողություններ է անում, որից շատն էլ գաղտնի է պահվում: Նա նոր մտքեր է տալիս, որոնք օդից վերցրած չեն»,- ասաց նա:

Կոմանդոսը խոսելով ՊՆ սպայի կողմից խմբագրի հասցեին ասված սպառնալիքների մասին, որոնց հետ կապված ՊՆ նախարարի կողմից պաշտոնական դիրքորոշում չհրապարակվեց՝ ասաց.

«Լրագրողներն ամենքն իրենց գործ են անում, նրանց ոչ մեկը ոչ մի բան ասելու իրավունք չունի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5550 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս