Երևան
12 °C
«ԵԼՔ դաշինքն իր ավանդական հավաքն է արել առավոտյան նիստից առաջ, եւ քննարկման արդյունքում հետեւյալ որոշումն ենք կայացրել, որ Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին դեմ ենք քվեարկելու, իսկ, այսպես ասած, երիտասարդ սերնդի քվեարկությունն ազատ ենք թողել, որովհետեւ տարբեր տեսակետներ կային դրա վերաբերյալ»: Այս մասին այսօր Բարձրագույն Դատական խորհրդի անդամների ընտրությունների ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե կարծում է, որ այդ երկու հոգին չե՞ն կարող ԲԴԽ առջեւ դրված պարտականությունները իրականացնել, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր տեսեք դատական համակարգի պրոբլեմը որն է. դատավճիռ կա, կամ ինչ-որ պրոցես կա, կարդում ես, քրեական օրենսգրքին համապատասխանում է, քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանում է, բայց ճշմարտությանը չի համապատասխանում, սա է պրոբլեմը։ Հիմա դուք ասում եք սահմանադրական պարտականություններ, պիտի դատավորի թեկնածու առաջադրեն, որ նախագահը նշանակի, կառաջադրեն, ինչ խնդիր է։ Պիտի գործի գնան-գան, կարծիք հայտնեն՝ քննարկեն, խնդիր չկա: Ճշմարտությունը, որտե՞ղ է ճշմարտությունը։ Եթե Գագիկ Հարությունյանը կանգնում ասում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քննարկել ենք, արդյունքում չեն կեղծվել: Իր ՍԴ-ի որոշումը, որ նայենք 100 փորձագետ աշխատել է վրան, օրենքին կարող է համապատասխանել, ընթացակարգին համապատասխանել, ամեն ինչին համապատասխանել, բայց ճշմարտությանը չի համապատասխանում։ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե չկա՞ն, դե՝ չկան, նայենք ընթացակարգին համապատասխանի, քրեական օրենսգրքին համապատասխանի, քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանի, բայց ճշմարտությանը չի պատասխանում»։
Փաշինյանը նաեւ հավելեց. «Ես ինչու էի ասում՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, սա պաշտոնական հայտարարությո՞ւն է, թե՞ պաշտոնական հայտարարություն չէ: Այդ նույն երիտասարդ թեկնածուներից մեկը ասում է, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ինչի՞ չես պատասխանի, մեջբերում է, ասա՝ այս մեջբերումը ինչ է նշանակում: Պարզ ճշմարտություն է։ Սահմանադրական պարտականություններն էլ կկատարեն, օրենսդրական պարտականություններն էլ կկատարեն, բայց իրենց գործունեությունը ճշմարտության հետ ոչ մի կապ չի ունենա»։
Դիտարկմանը, թե նրանցից մեկն իր նախկին թիմակիցն է, բոլորի՞ն է դեմ, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը մասնավորապես բոլորին դեմ է քվեարկելու։
Հարցին, թե ի վերջո հստակեցվա՞ծ է, որ ինքը գործուղվելու է Ազատության հրապարակ, եւ ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ է անելու այնտեղ, Փաշինյանը պատասխանեց. «Քննարկումները շարունակվում են, եւ այդ քննարկումների արդյունքում կլինեն որոշումներ: Մարտի 5-ին նշանակված է հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ, այդ քննարկումների արդյունքում էլ... ես, իհարկե ասել եմ, եւ ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքը անել Ազատության հրապարակում, ես հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ ԵԼՔ դաշինքում կունենանք կոնսենսունս՝ համաձայնություն, եւ հույս ունեմ, որ մենք շատ կոնկրետ գործողություններով կանենք այն, ինչ-որ պարտավոր ենք»։
Հարցին, թե այս թեմայի շուրջ, որ հարցում հատկապես կա անհամաձայնություն, Փաշինյանը պատասխանեց, որ այս հարցում կա քննարկում, եւ քանի դեռ քննարկումը չի ավարտվել, չի կարող ասել, թե որ հարցում կա համաձայնություն եւ որ հարցում չկա համաձայնություն։
Դիտարկմանը, թե քանի դեռ համաձայնություն չկար խմբակցությունում, ինչո՞ւ ֆեյսբուքյան իր պատին գրեց, որ ընտանիքի հետ հարցը քննարկել են, եւ պատրաստ են իրեն գործուղել Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց. «Գրված էր, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ, դա չի նշանակում, որ իրենք ինձ տնից դուրս են արել, ասել են գնա Ազատության հրապարակ»։ Հարցին, թե ինքը քաղաքական գործիչ է, եւ ըստ երեւույթին, պետք է առաջնային դաշինքի անդամների հետ քննարկեր, եւ դաշինքը գործուղեր, այլ ոչ թե ընտանիքը, Փաշինյանը ասաց. «Իմ ընտանիքն ինձ հետ շատ երկար եւ բարդ ճանապարհ է անցել, կապված Ազատության հրապարակի եւ դրանից բխող հետագա գործընթացների հետ, եւ այս հարցում իմ ընտանիքի դիրքորոշումը՝ կներեք շատ կարեւոր է, որովհետեւ մենք հասկանում ենք, թե ինչ պրոցեսներ են, ինչերի կարող են հանգեցնել այդ պրոցեսները, եւ ինձ համար քաղաքական գործունեության ցանկացած փուլում շատ կարեւոր է իմ ընտանիքի աջակցությունն ունենալ՝ ամեն ինչից առաջ»։
Հարցին, թե ինքը փաստորեն պատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխել, եւ դաշինքում կան տարաձայնություններ այդ թեմայով՝ իր եւ Էդմոն Մարուքյանի միջեւ, ինչպես կմեկնաբանի սա, Փաշինյանը պատասխանեց. «Ես նախկինում էլ ասել եմ, մեր դաշինքում միշտ կան տարաձայնություններ, միշտ՝ ամեն ինչի վերաբերյալ։ Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որ կա բացարձակ ճշմարտություն, եւ բոլորը դիրքավորվում են, այդ բացարձակ ճշմարտության վրա։ Մեր դաշինքում միշտ կան, եղել են, եւ կլինեն հակասություններ: Մինչեւ օրս, մենք այդ բոլոր հարցերը կարողացել ենք քննարկել, եւ արդյունքում գալ համաձայնության, եւ հույս ունեմ, որ այս հարցերում նույնպես կգանք»։
Հարցին, թե պատրա՞ստ է բանտ նստել Ազատության հրապարակից հետո, եթե իրադարձությունները այդպես զարգանան, Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք այդ հարցը տայիք մի մարդու, ով բանտ չի նստել, կամ բանտից դուրս է եկել լացակումած, երրորդ անգամ էլ եմ պատրաստ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, եւ դա բխի իմ քաղաքական սկզբունքները պաշտպանելու անհրաժեշտությունից»։
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT