Երևան
12 °C
Արդեն երկար ժամանակ է` ՀՀԿ-ականները տարբեր մեսիջներ են ուղարկում, որ ապագա վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, չնայած նրան, որ վերջինս մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե չի լինելու նախագահ, գուցե նաեւ վարչապետ` եթե երկրի կառավարման մոդելը «իր սրտով չլինի»: Այն, որ իշխանական թեւից որեւէ մեկը չի հերքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնը ստանձնելու հավանականությունը, հակասում է վերջինիս խոսքերին, ինչն էլ տարբեր կերպ մեկնաբանում ու արդարացնում են հանրապետականները:
Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը ոչ թե խոստում է եղել, այլ կոնկրետ մարդու ցանկություն: Իսկ Ազգային ժողովի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով նույն հայտարարության մասին, ասել է, որ Սարգսյանն առաջնորդվելու է պետական շահով, քանի որ, ի տարբերություն շատ այլ քաղաքական եւ սովորական գործիչների, նա պետական գործիչ է: Իսկ այդ հայտարարությունն արել է այլ ժամանակաշրջանում ու այլ իրողությունների պայմաններում։ Նա Սարգսյանի խոսքերն ու քայլերը արդարացնելու նպատակով վերջինիս անգամ համեմատեց համաշխարհային այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլն ու Շարլ դը Գոլը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիրքորոշման փոխմանը՝ Շարմանազովը նշեց, որ պատմության ընթացքում Չերչիլն ու Դը Գոլն էլ են սկզբում ասել մի բան, ապա, ելնելով պետական շահից, արել մեկ այլ քայլ: Եւ, Շարմազանովի խոսքով՝ եթե Սարգսյանն, այնուամենայնիվ, դառնա վարչապետի թեկնածու, որևէ խնդիր չի լինի:
«Հայկական ժամանակ»-ը պատմաբան Գեւորգ Մելքոնյանից ճշտեց, թե Չերչիլն ու Դը Գոլն իրենց քաղաքական գործունեության մեջ քանի՞ անգամ են իրենց հայտարարություններից հետ կանգնել եւ լրիվ այլ քայլ արել: Մելքոնյանը մեր զրույցում ասաց, որ նման բան Չերչիլի դեպքում մի քանի անգամ է եղել.
«Պետք է ասել, որ Չերչիլը նախ զինվորական էր, այնուհետեւ մի քանի կուսակցություն է փոխել: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ փոխել է նաեւ իր քաղաքական ուղղությունները: Եթե կարդաք իր հուշագրությունները, կտեսնեք, որ դրանք եղել են հատկապես Արեւմտյան Եվրոպայում՝ նույն Գերմանիայում վարվող քաղաքականության հետ կապված, այնինչ, եղել են դեպքեր, որ իր հայտարարությունները շատ տարբեր են եղել: Օրինակ՝ մի տեղ հայտարարություն է եղել, որ Գերմանիայի հետ գնում է համերաշխման, իսկ արդեն 1939 թվականից սկսած հենց Գերմանիայի հետ կապված հայտարարությունների տոնը լրիվ փոխվել է»,-ասաց Մելքոնյանը:
Պատմաբանը բացի Չերչիլից, խոսեց նաեւ Ջորջ Վաշինգտոնի մասին՝ նշելով, որ վերջինիս հայտարարություններում էլ ներքին քաղաքականության հետ կապված բավականին հակասական հայտարարություններ կան, իսկ տարիներ անց՝ այլ քայլեր:
Ինչ վերաբերում է Շարլ դը Գոլին, Մելքոնյանը մի դեպք է առանձնացնում.
«Դը Գոլը, ըստ էության, իշխանության եկավ Երկրորդ աշխարհամարտից հետո: Նա սկզբնական շրջանում արմատապես ընդունեց Խորհրդային Միության հետ հակասություններից զերծ մնալու տակտիկան: Այնուհետեւ արեւմուտքի ճնշումներից հետո Դը Գոլի հայտարարությունները Խորհրդային Միության նկատմամբ, հատկապես ուսանողական ցույցերից հետո, կտրուկ սկսեցին փոխվել: Այսինքն՝ Շարլ դը Գոլի հետ կապված արտաքին քաղաքականության մեջ նկատում ենք այդ փոփոխությունը՝ կապված Խորհրդային Միության հետ»,-մեր զրույցում ասաց Գեւորգ Մելքոնյանը:
Պատմաբանն իր խոսքում նշում է, որ քաղաքականության մեջ շատ հաճախ հանդիպող երեւույթ է, երբ գործիչները սկզբում մեկ այլ հայտարարություն են անում, ապա լրիվ ուրիշ քայլ:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե տարբեր չե՞ն արդյոք կուսակցություն փոխելն ու երկրի ղեկավարի պաշտոնը թողնելու մասին հայտարարելը, ապա դրանից հետ կանգնելը, Գեւորգ Մելքոնյանը պատասխանեց, որ կոմպետենտ չի համարում մեկնաբանել որեւէ մեկի խոսքը, եւ ինքը միայն պատմական մասով կարող է մեկնաբանություն տալ:
Այնուամենայնիվ նշենք, որ նշված օրինակներն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը համեմատելի չեն, որովհետեւ Սարգսյանը խոսում է այն սկզբունքի մասին, որ մեկ անձը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար դառնա, մի բան որ քաղաքական գծի, կամ իրավիճակի փոփոխության հետ որեւէ կապ չունի:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT