Երևան
12 °C
Լոնդոնի «Արսենալի» հանդերձարանում մթնոլորտը լարված է: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը: Թիմը 4 պարտություն է կրել վերջին 4 խաղում, ինչը սրել է իրավիճակը: Ֆուտբոլիստները մեղադրում են մեկը մյուսին, իսկ գլխավոր մարզիչ Արսեն Վերգերն այլեւս չի վերահսկում իրավիճակը:
Նշվում է, որ «զինագործների» խաղացողներից ոչ մեկը չի ցանկանում ընդունել մեղքի իր բաժինը: Անհաջողությունների համար նրանք քննադատում են մեկը մյուսին, ու սլաքներն ուղղված են հատկապես Հենրիխ Մխիթարյանի ու Մեսութ Օզիլի վրա:
Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի աստղային ձեռքբերումներից է, ու նրանից սպասելիքները շատ են, որոնք, սակայն նա չի արդարացնում: Ըստ թիմակիցների՝ հանդիպումների ընթացքում ՀՀ հավաքականի ավագը չի հասցնում այն մրցակիցների հետեւից, որոնց վերահսկելն իր պարտականությունն է:

Օզիլն էլ ձմռանը թարմացրել է պայմանագիրը՝ դառնալով ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը, սակայն նրա խաղը եւս չի գոհացնում թիմակիցներին: Նրանք մտածում են, որ վերջին հանդիպումների ընթացքում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն անհետանում է խաղադաշտում:
Լրատվամիջոցը նշում է, որ համատարած հիասթափությունն ազդել է թիմային ոգու վրա: Ակումբում այլեւս ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ ներքին տարաձայնությունները կարող են հանրությանը հայտնի դառնալ: «Արսենալի» ներքին խոհանոցը սովորաբար փակ էր բոլորի համար, բայց հիմա ամեն մանրուք հեշտ հասանելի է ԶԼՄ-ներին ու երկրպագուներին:

Արսեն Վենգերը՝ ֆուտբոլային լավագույն մարզիչներից մեկը, չի կարողանում ազդել իրավիճակի վրա: Ասուլիսների ժամանակ նա նշում է, որ շտկելու է թերությունները, սակայն ըստ The Sun-ի՝ այս պահին նա ինքն էլ կորցրել է հավատն իր ուժերի նկատմամբ ու չգիտի՝ ինչ անել: Հանդիպումների վերլուծություններ չեն արվում, խաղերից առաջ նա ֆուտբոլիստներին ցուցումներ չի տալիս, ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ անել խաղադաշտում:
Մյուս կողմից նա կորցրել է նաեւ վստահությունը ղեկավարության կողմից: Ակումբում նկատել են, որ ղեկավարների հետ հարաբերությունները սառել են: Մարզիչը մշտապես մենակ է ու գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:
Երկրպագուների համբերությունը նույնպես հատել է: Նրանք դեռ նախորդ մրցաշրջանում էին ակցիաներ կազմակերպում՝ պահանջելով նրա հրաժարականը: Հիմա էլ նույն ցանկությունն ունեն: Վերջերս նույնիսկ իտալացի մարզիչ Կարլո Անչելոտիին խնդրել էին փոխարինել նրան:
Ֆրանսիացի մասնագետը դեռ 1 մրցաշրջանի պայմանագիր ունի, սակայն սպասվում է, որ նա ակումբը կլքի ժամանակից շուտ՝ այս ամառ: Ըստ խոսակցությունների՝ նրա տեղը կարող է զբաղեցնել Կարլո Անչելոտին, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, «Սելթիքի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, «Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան կամ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը:
«Արսենալի» միակ փրկությունն այս մրցաշրջանում կլինի Եվրոպա լիգայում հաղթելը: Դա թիմին ե՛ւ տիտղոս կբերի, ե՛ւ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորություն կտա: ԱՊԼ-ում խաղալով Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելը գործնականում եթե ոչ անհնար, ապա շատ բարդ է: Առաջնության ավարտից 9 տուր առաջ թիմը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ունի 45 միավոր: 4-րդ տեղում ընթացող «Թոթենհեմին» զիջում է 13 միավորով:
Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչում մրցակիցը Եվրոպայի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է՝ «Միլանը»: Առաջին հանդիպումը կայանալու է մարտի 8-ին Միլանում: Պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի է ունենալու մարտի 15-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT