Մենք ենք ու Գերմանիան. խմբագրական

Վերջին շրջանում կարկառուն ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համեմատեցին Ուինստոն Չերչիլի ու Շառլ դը Գոլի հետ: Թե ինչ է տեղի ունեցել Բրիտանիայում Չերչիլի օրոք կամ Ֆրանսիայում դը Գոլի օրոք, նրանք չհամեմատեցին այն բանի հետ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Պարզապես, հիշեցին Չերչիլի ու դը Գոլի հետ կատարված մի երկու դիպված՝ ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանը նրանց կալիբրի քաղաքական գործիչ է:

Մի համեմատություն էլ կա Հայաստանի ու Գերմանիայի միջեւ: Համեմատության առիթը խորհրդարանում վարչապետի քվեարկության բաց լինելն է: Համեմատության հեղինակը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ուղիղ ու հարթ ճանապարհով դեպի ՍԴ նախագահի պաշտոնը սլացող Հրայր Թովմասյանն է: Վերջինս ասել էր, թե վարչապետի ընտրության բաց լինելը վերցվել է միջազգային փորձից, օրինակ, Գերմանիայում կանցլեր ընտրվում է բաց քվեարկությամբ: Ինչու էր պետք այս համեմատությունը: Այն պարզ պատճառով, որ որեւէ այլ փաստարկ տրամաբանական չէր հնչի: Նա ասել էր, թե վարչապետի ընտրությունը քաղաքական է, այդ իսկ պատճառով պետք է բաց լինի: «Քանի որ մենք գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ, եւ քաղաքական մեծամասնությունն է ներկայացնում թեկնածուին, ու պետք է նրա դիրքորոշումն էլ հստակ երեւա, թե ինչպես է քվեարկել»,-  ասել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Զավեշտալի է հնչում: Այսինքն՝ ՀՀԿ-ականները իրենց բարձրագույն մարմնում որոշում են, որ իրենց վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը, որոշում են, բնականաբար, միաձայն ու ծափահարություններով: Բայց հետո ուզում են տեսնել, թե խորհրդարանում իրենց իսկ կուսակիցները՝ ՀՀԿ-ական պատգամավորները ինչպես են քվեարկել:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն վստահ չէ ինքն իր վրա, այդ կուսակցությունում լուրջ մտավախություններ ունեն, որ իրենք իրենց «քցելու են», որ խորհրդարանում իրենց պատգամավորները, որոնց մեծամասնությունը նաեւ ՀՀԿ ղեկավար կազմում են եւ միաձայն են քվեարկել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշմանը կողմ, կարող են «թռնել»: Այդքան էլ կուռ չեն, հա՞: Ինչ-որ բանից վախենում են, հա՞:

Բայց քանի որ հենց այդ պնդումների հեղինակներն էլ են, թերեւս հասկանում իրենց իսկ պնդումների զավեշտը, «նավսյակի» բերում են լրացուցիչ «փաստարկ»: Ասում են, որ Գերմանիայում էլ է այդպես՝ դաշնային կանցլերին ընտրում են բաց քվեարկությամբ:  Գերմանիայում: Ոչ ավել, ոչ պակաս՝ Գերմանիայում: Ոչ թե Զիմբաբվեում, ոչ թե Սուրինամում, Սոմալիում, Թուրքմենստանում կամ Հյուսիսային Կորեայում, այլ հենց Գերմանիայում: Համեմատում են աշխարհի ամենազարգացած, ամենահզոր, ամենաժողովրդավարական, ամենաօրինապահ երկրներից մեկի՝ Գերմանիայի հետ:

Շատ լավ: Դե ուրեմն շարունակենք համեմատությունը: Դե այն, որ Գերմանիայում «Մերսեդես» ու «ԲՄՎ» են արտադրում, հաշիվ չի, որովհետեւ մենք էլ պղնձի հանքաքար ենք արտադրում: Այս համեմատությունից անցնենք: Գերմանիայում մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 42 հազար դոլար է, Հայաստանում 3 հազար 500՝ 12 անգամ քիչ: Կարելի է կռահել, որ այս համեմատությունը ՀՀԿ-ականները կհամարեն անտեղի: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Գերմանիայի կանցլերի ընտրության կարգը համեմատելի ՀՀ վարչապետի ընտրության հետ, իսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն համեմատելի չէ, բայց համարենք այդպես ու կատարենք այլ համեմատություն:

Վերադառնանք հետպատերազմյան Գերմանիա: 1954-1960 թվականների ընթացքում Գերմանիայի ՀՆԱ-ն կրկնապատկվել է, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ եռապատկվել: Սա արդեն համեմատելի է Հայաստանի հետ: Նկատեք, որ համեմատությունը արվում է ոչ թե պատերազմին անմիջապես հաջորդած տարվա հետ, երբ Գերմանիան հիմնահատակ ավերված էր, այլ դրա ավարտից տարիներ անց արձանագրված ցուցանիշներին: Փաստորեն, ընդամենը 6 տարվա ընթացքում Գերմանիայի տնտեսությունը աճել է երկու անգամ:

Սերժ Սարգսյանը 10 տարի անընդմեջ ունեցել է երկրի առաջին դեմքի կարգավիճակ, ունեցել է լիակատար իշխանություն եւ այս տասը տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն աճել է... Ներեցեք, չի աճել, մնացել է նույնը: Բայց կան ցուցանիշներ, որ կրկնապատկվել են Սերժ Սարգսյանի օրոք: Օրինակ, ՀՀ արտաքին պարտքը ավելի քան կրկնապատկվել է: Հետպատերազմյան Գերմանիան ստիպված էր բացել սահմանները ներգաղթողների առաջ, որպեսզի թափուր աշխատատեղերը լրացվեին, իսկ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի բնակչության մոտ 12 տոկոսը անվերադարձ հեռացել է Հայաստանից: Դե իհարկե, չարժե նույնիսկ խոսել այն մասին, որ Գերմանիայում կանցլերին բաց քվեարկությամբ ընտրող խորհրդարանական մեծամասնությունը ընտրակաշառքներով չէ, որ ձայներ է ստանում Բունդեսթագում, որ Գերմանիայում մի քանի տարին մեկ ընդդիմությունն է գալիս իշխանության, որ այդ երկրում օրենքը գործում է անվերապահորեն... 

Բայց մի բան էլ կա, որ համեմատելի է Գերմանիայի հետ: Հետպատերազմյան Գերմանիայի առաջին կանցլերը՝ Կոնրադ Ադենաուերը (աջ նկարում) իր պաշտոնում մնացել է 14 տարի՝ 1949 թվականից մինչեւ 1963 թվականը: Կարկառուն ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին համեմատում են Չերչիլի ու Դե Գոլի հետ, բայց Ադենաուերի անունը չեն տալիս: Հաստատ խաբար չեն, որ այդպիսի գործիչ էլ է եղել: Ճիշտ է, Սերժ Սարգսյանի հետ Ադենաուերի համեմատությունը կսկսվի ու կավարտվի միայն պաշտոնավարման երկար ժամկետով, բայց դա կարեւոր չէ: Կարեւորը որեւէ մեկի հետ համեմատվելն է: Ի դեպ, Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարում է արդեն 12 տարի: Սա էլ հուշում կարկառուն ՀՀԿ-ականների համար:

Առաջիկայում պետք է սպասել, որ Սերժ Սարգսյանին կհամեմատեն Վաշինգտոնի, Ռուզվելտի, Հավելի, Լյուդովիկոսի, Նապոլեոնի հետ: Ամեն ինչ դեռ առջեւոմ է:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10811 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս