Երևան
12 °C
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի, Սերժ Սարգսյանը պարգեւատրում է Գագիկ Ծառուկյանին, Երեւան, 2016, սեպտեմբերի 18
ԱԺ ընդդիմադիր համարվող Ծառուկյան խմբակցությունը քաղաքական իրադարձությունների ետնաբեմում է մնացել: Այս ընթացքում, երբ քաղաքական դաշտում ակտիվ խմորումներ են՝ ԵԼՔ-ը փողոցային պայքարի ճանապարհային քարտեզն է վերջնական տեսքի բերում, «Հանուն Հայաստան պետության» ճակատն արդեն մեկ հանրահավաք է իրականացրել եւ նախապատրաստվում է մարտի 16-ին 2-րդն անել, խորհրդարանական մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժը դիտորդի դերում է մնացել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է. «Եթե ԵԼՔ-ում դեռ ընդհանրական հայտարարի չեն եկել, ինչու՞ եք Ծառուկյան խմբակցությունից գործողություններ պահանջում»:
«ԵԼՔ-ից միայն Քաղաքացիական պայմանագիրն է ասել, որ միանալու են մարտի 16-ին կայանալիք հանրահավաքին, անգամ իրենք այդ մասով միասնական դիրքորոշում չունեն, իսկ դուք ուզում եք, որ Ծառուկյան դաշինքը դիրքորոշում արտահայտի՞: Մենք ունենք մեր օրակարգը եւ այդ սկզբունքներով ցանկացած պայքարի մեթոդ ընդունելի է մեզ համար: Այս պահին հարթակում հնչող տեսակետները դեռեւս մեզ համար բավարար չեն եւ մեր օրակարգում չունենք այդ հարցերը»,- ասում է Բագրատյանը եւ նշում, որ իրենց առջեւ դրած խնդիրն այժմ այն է, որ ՀՀԿ-ն չկարողանա գերակայություն ձեռք բերել այլ ինստիտուտներում:
«Մենք չենք ուզում ետ նայել, ուզում ենք հստակ օգտվել պառլամենտական կառավարման համակարգի տված հնարավորություններից: Ուսումնասիրվա՞ծ է, որ կա փողոց դուրս գալու պահանջ: Մենք չեն հասկանում հանրահավաք ասելով ի՞նչ են ասում, նրանց առջեւ ի՞նչ խնդիր է դրված: Ամեն մեկը մի քանի հոգի հավաքի գնա կանգնի այնտե՞ղ: Հանրահավաք անի, որ ի՞նչ անի: Պետք է դրա պատասխանը ունենանք, մենք չենք տեսնում ձեւակերպված օրակարգ, չենք տեսնում քայլեր եւ քայլերի հերթականություն: Այս պահին առաջարկ էլ չունենք, որ միացեք այս խնդրին, ինքնանպատակ փողոց դուրս գանք ի՞նչ անենք»:
Ծառուկյան խմբակցությունում, պարզվում է, Սերժ Սարգսյանի 2014 թվականի սեպտեմբերի հայտնի հայտարարությունը քննարկման առարկա չի դարձել: ՀԺ-ն Բագրատյանից հետաքրքրվեց, եթե ստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու առաջադրվի, Ծառուկյան դաշինքը որպես քաղաքական ուժ, ի՞նչ եզրակացություն կտա նման քաղաքական գործունեությանը:
«Մենք նման քննարկում չենք ունեցել, որովհետեւ ձեր ասած հայտարարությունը կատարվել է այլ կուսակցության նախագահի կողմից, դա հանրապետական կուսակցության ներքին խնդիրն է: Ծառուկյան դաշինքը չի քննարկել ու չի քննարկելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը»,- ասում է Բագրատյանն ու հայտարարում, որ քանի դեռ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրել, Ծառուկյան դաշինքը մեկնաբանություններից զերծ է մնալու:
«Ժողովուրդն ասում է՝ ջրին չհասած, մի բոբիկացեք: Մենք չգիտեն ընթացքը, միայն ենթադրություններով ենք առաջ գնում»,- ասում է նա:
Ծառուկյան խմբակցությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուին կողմ էր քվեարկել եւ հիմնավորել, որ Արմեն Սարգսյանի եւ Ծառուկյան դաշինքի ծրագրերը ներդրումների մասով համընկնում են: «Հայկական ժամանակ»-ը Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի ներկայացրած ծրագիրն էլ ԲՀԿ-ականների սրտով լինի եւ կրկին կողմ քվեարկեն:
«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Սակայն քանի դեռ չկա ծրագիրը, չկա թեկնածուն, չկա ծրագիրը ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը եւս մտահոգված է այն խնդրով, որ վարչապետի ընտրությունն ի տարբերություն նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի կազմի եւ ՍԴ անդամի ընտրության, փակ չի լինելու:
«Ես ճիշտ եմ գտնում, որ բոլոր քվեարկությունները փակ անցկացվեն: Բաց քվեարկելու մեջ ես որեւէ առանձնահատկություն չեմ տեսնում, բայց փակ-գաղտնի քվեարկությունը շատ ավելի կարեւոր է»,- ասում է եւ միաժամանակ նշում, որ, եթե Սահմանադրությամբ է բաց քվեարկության ընթացակարգ նշված, ուրեմն ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT