Երևան
12 °C
ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Լիբանան, անշուշտ, ուշագրավ է: Ուշագրավ է միանգամից երկու տեսանկյունից:
Նախ՝ Լիբանանը Հայաստանի համար իրոք կարեւոր գործընկեր է, բարեկամ երկիր է: Լիբանանը այն երկրների շարքում է, որտեղ հայկական սփյուռքի ազդեցությունը քաղաքական եւ տնտեսական կյանքում շատ մեծ է: Լիբանանի ներկայությունն էլ Հայաստանի տնտեսական կյանքում շոշափելի է: Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի բանկային համակարգում լիբանանյան ծագումով ներդրումների ծավալը 17 միլիարդ դրամ է, եւ այս ցուցանիշով Լիբանանը երրորդն է՝ ԱՄՆ-ից ու Կիպրոսից հետո: Իսկ իրական հատվածում ներդրումների զուտ հոսքերի ցուցանիշով Լիբանանը 7-րդն է՝ 238 միլիարդ դրամով: Նրանից մի քիչ առաջ է Կանադան, մի քիչ ետ՝ ԱՄՆ-ն: Այլ կերպ ասած, զուտ տնտեսական տեսանկյունից Լիբանանը շատ կարեւոր երկիր է Հայաստանի համար: Իսկ քաղաքական առումով հարաբերությունները առանց վարանելու կարելի է բնութագրել որպես ընդգծված բարեկամական: Կարեն Կարապետյանի այս այցը իրոք հագեցած էր: Նա քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի, վարչապետի հետ: Հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ եւ այլն:
Բայց կա եւս մի հանգամանք, որը վարչապետ Կարեն Կարապետյանի այցը դարձնում է առավել ուշագրավ: Խոսքը այդ այցի լուսաբանման մասին է: Իշխանական լրատվամիջոցները այս այցին տվել են երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական նշանակություն: Պատկերավոր ասած՝ այս այցի մասին ռեպորտաժները տեղադրում են լրատվական թողարկումների վերջերում: Այսպես ասած, կորցնում են:
Մեջբերենք այսպիսի մի տեքստ. «2017 թ. ունեցել ենք հետեւյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որեւէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարեւան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առեւտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու եւ աճի միտում ունի: 2017 թ. հունվարի համեմատ 2018 թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առեւտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առեւտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018 թ. հունվարը համեմատենք 2016 թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք եւ որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից եւ, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:
Կարեւոր չէ, թե բերված թվերը որքանով են իրական, որքանով են նկարված, որքանով են ազդում բնակչության վրա...: Բայց եթե մի որոշ ժամանակ առաջ իշխանական լրատվամիջոցների տրամադրության տակ լիներ որեւէ պաշտոնյայի կողմից արտաբերված այսպիսի տեքստի տեսագրությունը, դրանով կսկսվեին լրատվական թողարկումները: Թողարկումից հետո մի հատ էլ առանձին ռեպորտաժ եթեր կհեռարձակվեր: Հետո օրվա ընթացքում այդ ամենը կկրկնվեր մի 10 անգամ: Հետո դրա շուրջ քննարկումներ կանեին եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ հիմա այս տեքստը տեղ է գտնում լրատվականներում այնպես՝ այնքանով, որքանով: Ու դրա պատճառը մեկն է՝ այս տեքստը ասում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այլեւս «կինոյի մեջի տղան չէ», «սպիտակ ձիու թամբին» նա չէ այլեւս: Նա այդպիսին էր մեկ-մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ ուրիշ էր՝ նա «սպիտակ ձիով» եկել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին մի քիչ լրացուցիչ ձայներ բերելու համար, որպեսզի ընտրակաշառքների համար նախատեսված հարյուրավոր միլիոն դոլարներից մի քիչ խնայեն: Նա արեց իր գործը ու հիմա արդեն նրան պետք է շտապ իջեցնել սպիտակ ձիուց: Հակառակ դեպքում նա կարող է ոչ թե օգնել, այլ նույնիսկ խանգարել: Եթե հասարակության մի 0.1 տոկոսն էլ Կարեն Կարապետյանի մեջ տեսնի Սերժ Սարգսյանին այլընտրանք ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում, ապա դա արդեն վտանգավոր է:
Նման տեքստեր արտաբերելու ժամանակը արդեն «ճաճանչափայլինն է», «արեգակինն է», «անփոխարինելիինն է»... Սերժ Սարգսյանինը՝ մի խոսքով: Հիմա կրկին նա է «կինոյի մեջի տղեն»: Միակ «տղեն»: Եվ տեսանելի ապագայում հենց նա է լինելու այդպիսին: Մյուսներն արդեն էպիզոդներում են: Ու կինոն այնքան է կենտրոնացած մեկ դերասանի վրա, որ էպիզոդներում գործողները ընդամենը ունենալու են մի չնչին գործառույթ՝ ապահովել «կինոյի մեջի տղու» անփոխարինելիությունը: Իսկ հանդիսատեսն էլ այնքան է ձանձրանալու այդ սերիալից, որ շունչը պահած սպասելու է, թե երբ է կինոն պրծնելու:
Խմբագրականը տպագրվել է«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT