Հայ կինը գրեթե երբեք ֆիլմերում սիրո առարկա չի եղել, եթե կնոջը սիրում են, ապա նա ռուս է

Համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության աջակցության Եվրիմաժ հիմնադրամի 150-րդ երեւանյան նիստի շրջանակներում մարտի 13-16-ը Հայաստանում էին Եվրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան եւ Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ Այրիս Զապպե-Հելլերը:

Եվրիմաժի ղեկավար-ներկայացուցիչները, ինչպես նաեւ հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրված «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» թեմայով հանրային քննարկման ժամանակ խոսեցին Եվրոպայում անհանգստացնող ցուցանիշների մասին: Կանանց նկատմամբ շատերին մտահոգող թերահավատ, կողմնակալ վերաբերմունքը գրեթե բոլոր ոլորտներում է: Համընդհանուր այդ վերաբերմունքն ու դիրքորոշումն ընդգծված է կինոյում:

Եվրիմաժի գործադիր տնօրենը հայտնեց, որ իրենք յուրաքանչյուր տարի ուսումնասիրություն են կատարում, որպեսզի հասկանան, թե ինչպիսին է իրավիճակը յուրաքանչյուր երկրում: «Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե մեզ անդամակից յուրաքանչյուր 38 երկրից քանի կին եւ քանի տղամարդ կինոգործիչներ կան»,- ասաց Ռոբերտո Օլլան:

Ազգային կինոկենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում վերջին մի քանի տարիներին 27 տոկոս են կազմում այն կին ռեժիսորները, որոնք պետության կողմից աջակցություն են ստացել:

Հայաստանում գենդերային հավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, ներկայացնելով գենդերային անհավասարությունը հայ հասարակության շրջանում, նշեց, որ այս ասպարեզում Հայաստանում եւս նախորդ տարիների համեմատ փոփոխություններ են գրանցվել, սակայն միեւնույն է, սա այն երկիրն է, որտեղ սեռական խտրականությունն ամենատարածվածն է: «ԿԻՆ» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը նշում է, որ մեր ֆիլմարտադրության մեջ փոփոխություններ են կատարվել:

Հայաստանում դասընթացների մեծ մասում կարող ենք տեսնել կանանց, սակայն այստեղ էլ մի մեծ խնդիր կա, կանայք իրենց առաջին ֆիլմն են նկարում, ապա՝ երկրորդը, սակայն դրանից հետո իրենց տեղն ու դերը չեն հասկանում ֆիլմարտադրությունում: «Խնդիր կա թեմաների, բյուջեի, մրցակցության եւ այլնի»,- ասաց նա: Եւ հիշեց, որ կար ժամանակ, երբ հայ ռեժիսորները դրսից էին հրավիրում դերասանուհիների, որովհետեւ հայերը չէին համաձայնվում սիրուհու կամ նմանատիպ ազատ դերերի:

Ֆիլմի ռեժիսոր Դիանա Կարդումյանը նշեց, որ Հայաստանում դժվար է կին ռեժիսորների համար, քանի որ այստեղ հայ կնոջ կերպարը հստակ չի ուրվագծվում, տեսնում ենք կերպարներ, որոնք միշտ երկրորդական դեր ունեն կամ մնում են ստվերում՝ իրենց ամուսինների ստվերում: «Հայ կինը գրեթե երբեք ֆիլմերում սիրո առարկա չի եղել, այսինքն, եթե կնոջը սիրում են, ապա նա կա՛մ ռուս է, կա՛մ էլ մեկ այլ ազգի ներկայացուցիչ, սա նշանակում է, որ կինոյի 95 տարվա ընթացքում կնոջ հարցերը չեն արծարծվել ֆիլմերում»,- ասաց նա:

Կարդումյանը վստահեցնում է, որ կանանց կողմից նկարված ֆիլմերը շատ ավելի քիչ աջակցություն են ստանում պետության կողմից: Ըստ նրա, Հայաստանում կին ռեժիսորների հանդեպ վստահություն չկա: Դիանա Կարդումյանը 12 վավերագրական ու խաղարկային ֆիլմ է նկարահանել, վկայեց, որ տղամարդ ռեժիսորների համեմատ, ինքն ավելի մեծ դժվարությունների է հանդիպում՝ լինի ֆինանսական, թե՝ ստեղծագործական:

Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ Այրիս Զապպե- Հելլերը նշեց, որ կանայք կինոինդուստրիայում շատ քիչ տեղ են զբաղեցնում եւ սրան պետք է ուշադրություն դարձվի: «Կարճամետրաժ ֆիլմերում կին ռեժիսորները 2 անգամ ավելի քիչ գումար են վաստակում: Տոկոսային հարաբերակցությունը քիչ թե շատ լավն է, սակայն ինչ վերաբերում է գումարին, սովորաբար թվերը տարբերվում են կին ռեժիսորների համար»,-ասաց նա:

Ըստ Այրիս Զապպե-Հելլերի՝ իրենց հիմնական նպատակն է, այնպես անել, որպեսզի սեքսիզմի դրսեւորում չլինի, այսինքն, չլինեն սեռական առումով խտրականություն, կանանց նկատմամբ բռնություն չկիրառվի եւ ստացվի մի հավասարություն, որտեղ կանայք եւ տղամարդիկ բոլոր ոլորտներում հավասարաչափ ներկայացված կլինեն:

Հայաստանում ֆիլմարտադրության մեջ կանանց դերի, կին ռեժիսորների հանդեպ անհավատ վերաբերմունքի եւ սեռով պայմանավորված վերաբերմունքի ու ֆինանսական աջակցության մասին «ՀԺ»-ն խոսել է կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի հետ:

Խոսելով կին ռեժիսոր հասկացության մասին, նշեց, որ սա միայն Հայաստանում չէ, առհասարակ աշխարհում են քիչ կին ռեժիսորները. «Ամբողջ կինոյի պատմության ընթացքում մատների վրա կարելի է հաշվել կին ռեժիսորներին, եւ չեմ կարծում, որ սա գենդերային կամ նմանատիպ այլ կարծրատիպերով է պայմանավորված»:

Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը՝ աջակցմանը, ապա նշեց, որ Հայաստանում ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ ռեժիսորների հարցը միշտ չէ, որ լուծվում է օբյեկտիվ: «Խորհրդային տարիներին էլ պակաս տղամարդ ռեժիսորների չեն կոտրել, այդ պատճառով հայ կինոն գողացված կինեմատոգրաֆ կարելի է անվանել, մենք մեզնից գողացել ենք կինոն: Նիկ Եսայանց են կոտրել, Կարեն Գեւորգյան, Գենադի Մելքոնյան, ինչ է՝ նրանք կի՞ն էին»,- ասաց Սիրանույշ Գալստյանը:

Ես գտնում եմ, որ պետք է աջակցել տաղանդավոր մարդկանց, նմանօրինակ ինչքան տղաներ կան, որոնց ֆինանսական հարցերը չեն լուծվում՝ մնում են օդում կախված: «Ես Դիանայի մասին չեմ կարող ասել, գուցե ինքը բախվել է խնդիրների, չգիտեմ, բայց գիտեմ, որ տաղանդավոր աղջիկ է, առիթ ունեցել ենք միասին աշխատելու:

Սիրանուշ Գալստյանն անդրադարձավ նաեւ հայ կինոյում կանանց ազատ դերերում չընդգրկելուն, ասելով, որ պետք չէ դրա մեջ վատ բան տեսնել, քանի որ եղել են հայտնի աստղեր, որոնց մասին հայտնի էր, որ չեն նկարվում նման դերերում: «Նույն Կլաուդիա Կարդինալեն դրա համար արժանացավ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ»-ի դերը ստանձնելու պատվին, որովհետեւ ոչ մի ուրիշ ֆիլմում իր մերկությունը չէին տեսել, դրա մեջ ես անհավասարության հարց չեմ տեսնում եւ կարծում եմ, որ դա ազգային ավանդույթի եւ առաքինության հարց է, սակայն համարձակ մարդկանց էլ չեմ դատափետում»,- ասաց կինոգետը:

Համաձայն Եվրիմաժի անդամների ներկայացրած տեղեկատվության՝ եվրոպական ֆիլմարտադրությունում կանայք տղամարդկանցից կրկնակի քիչ են վարձատրվում: Եվրիմաժի կողմից ֆինանսավորում ստանում են ավելի շատ տղամարդ ռեժիսորները: Օրինակ՝ 2012 թվականին ֆինանսական աջակցություն ստացողների 17 տոկոսն են եղել կին ռեժիսորներ, 2017-ին թիվն աճել է՝ 21 տոկոս:

Նշենք, որ եթե Հայաստանում պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի 26,7 տոկոսի ռեժիսորներն են կանայք, Եվրոպայում այդ թիվն ավելի ցածր է՝ 24 տոկոս: 2015 թվականին պետական ֆինանսավորում է ստացել 8 տղամարդ եւ միայն մեկ կին ռեժիսորի լիամետրաժ խաղարկային ֆիլմ, 2016-ին՝ ոչ մի կին, բոլոր 6-ը տղամարդիկ են եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4718 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս