Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի նկարը պետական գերատեսչությունների աշխատասենյակներում, դպրոցներում, բուհերում ՀՀ պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի կողքին կախելու օրենսդրական պահանջ չկա: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին պատասխանելով՝ ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
«Օրենսդրական պահանջ չկա: Աշխատասենյակներում օրենքը կարգավորում է միայն դրոշի եւ զինանշանի փակցնելու պայմանները, կարգը եւ հիմքերը: Նախագահի նկարի փակցման իրավական պահանջ չկա»,- ասաց Գեւորգ Կոստանյանը, իսկ մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ այսքան ժամանակ նկարը փակցվել, եթե օրենքի պահանջ չի եղել, Կոստանյանը մեկնաբանեց.
«Ես կարծում եմ, որ սա սովորույթի բնույթ է՝ մեկ եւ երկրորդ, նաեւ շատ անձնական վերաբերմունք՝ նախագահի անձի նկատմամբ»:
Մեր հարցին՝ հնարավոր է, որ ապրիլից հետո նոր նախագահի նկարը չլինի՞, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց.
«Հնարավոր է, որովհետեւ նման ոչ պահանջ կա օրենսդրական, ոչ կարգավորում կա եւ յուրաքանչյուր սուբյեկտ ազատ է լինելու փակցնել այն մարդու նկարը, ում նկարը, որ կցանկանա փակցնել»:
Մեր մյուս հարցին, թե՝ ապրիլից հետո, եթե Սերժ Սարգսյանը չունենա որեւէ պաշտոն, ուրեմն կրկին կարող են նրա նկարը փակցնե՞լ, միայն այն պատճառով, որ հարգում են նրա անձը, նախկին դատախազն ասաց.
«Գիտեք, դա տարբերակներից մեկն է, բայց տարբերակներից հաջորդը հետեւյալն է՝ զինված ուժերում նախագահի նկարը ինչո՞ւ էր փակցված, որովհետեւ ՀՀ նախագահն այս պահին գործող Սահմանադրությամբ հանդիսանում է նաեւ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Այստեղ էլ չկա օրենսդրական կարգավորում, պարտադիր պահանջ, որ գերագույն գլխավոր հրամանատարի կամ նախագահի նկարը պետք է փակցվի: Այսինքն՝ այստեղ չկա իրավական լուծում, այստեղ կա անձնական վերաբերմունք, սովորութային նորմերի դրսեւորումներ, որ գերագույն գլխավոր հրամանատարի նկարը փակցվի հրամանատարի գլխի վերեւում: Սա իրավական լուծում չէ, սա եմ ուզում փաստենք, սա ընդամենը սովորույթի ուժով կիրառվող իրավիճակ է»:
Սերժ Սարգսյանի նկարներն առկա են նաեւ ՀՔԾ-ի աշխատասենյակներում: Քննիչն ինչպե՞ս կարող է հարկ եղած դեպքում, առանց կաշկանդվելու, պատշաճ քննել Սերժ Սարգսյանին, երբ նրա գլխավերեւում Սերժ Սարգսյանի նկարն է փակցված, Կոստանյանն ասաց.
«Կաշկանդվող քննիչն այդ լուսանկարի բացակայության դեպքում էլ կկաշկանդվի: Լուսանկարը չի կարող կաշկանդել, որեւէ լուսանկար չի կարող որեւէ մեկին կաշկանդել»:
Կոստանյանից հետաքրքրվեցին, թե նախկին երկու նախագահների լուսանկարները եղե՞լ են աշխատասենյակներում:
«Ես գլխավոր դատախազ էի 2013-2016 թթ.-ին, իմ աշխատասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի նկարը փակցված էր, ես զինվորական դատախազ էի 2011-2013 թթ.-ին, փակցված էր՝ ես էի փակցրել, ինձ չէր կաշկանդում»,- ասաց նա:
Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT