Երևան
12 °C
ԵԼՔ դաշինքում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մեթոդների քննարկումը շարունակվում է: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ քննարկվում է նաեւ փողոց դուրս չգալու տարբերակը: Սակայն պատգամավորը չի նշել, թե որ կուսակցությունը չի ցանկանում փողոցային պայքար մղել:
- Պարոն Միրզոյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել եւ սա այն դեպքում, երբ դաշինքում պայքարի ճանապարհային քարտեզ է քննարկվում: Սա չի՞ ենթադրում, որ ՔՊ-ն փողոցային պայքարի որոշում է կայացրել, իսկ դաշիքնի քննարկումներն արդեն անիմաստ են դառնում: Բացի այս, ՔՊ-ն հանրահավաքի օրն ամրագրելիս, տեղյակ չէր պահել դաշինքի մյուս կուսակցություններին:
- Քննարկումները բոլորովին անիմաստ չեն, դաշինքն այն շարունակում է ճանապարհային քարտեզի շուրջ, որն առաջարկել է ՔՊ-ն: Մեր խմբակցության վերջին նիստում մյուս կուսակցություններից եղան նաեւ այլ առաջարկներ այլ կուսակցությունների կողմից, որը քննարկում ենք: Հանրահավաքի օր որոշելը մարտավարական մի բան է, երբ որոշում կայացվի, չստացվի, որ բաց է թողնված ժամանակը:
- Ի վերջո, դաշինքը դուրս գալո՞ւ է փողոց:
- Ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել: ԵԼՔ դաշինքը պատասխան չունի այս մասին:
- Պատասխանի օրն ինչո՞ւ է ձգձգվում:
- Կան հստակ ժամկետներ: Քննարկումները հավերժ չեն կարող տեւել: Կարծում եմ, որ մյուս շաբաթվա, եթե ոչ սկզբում, ապա ընթացքում, անպայման կունենանք պատասխան:
- Դաշինքում տարաձայնություններն այդքան շա՞տ են, որ կոնսենսուսի չեք գալիս:
- Դե բնական է, որ տարբեր կարծիքներ կան: Ճանապարհային քարտեզը տարբեր դետալներից է բաղկացած. մեկ ուժի համար բավարար է, մյուսի համար՝ ոչ: Հիմա կլինի կոնսենսուս կամ չի լինի:
- Իսկ եթե չլինի՞:
- Կրկին որոշում չկա, եթե լինի՝ կխոսենք: Եթե չլինի, կարծում եմ, որ դրանից բխող որոշում կլինի:
- Նշեցիք, որ մյուս ուժերը վերջին նիստին առաջարկություններ են արել: Խոսքը պայքարի ա՞յլ մեթոդի մասին է, թե՞ փողոցային պայքարի իրենց տեսլականն են առաջարկում:
- Կան առաջարկներ, որոնք այլ մեթոդներ են եւ կան առաջարկներ, որոնք լրացնում են փողոցային պայքարի ծրագիրը:
- Ի՞նչ մեթոդներ են քննարկվում փողոցային պայքարից զատ:
- Պատկերացրեք, որ կան փողոցային պայքարի այլ տարբերակներ: Չեմ ցանկանում շատ դետալներ բացահայտել, բայց կան տարբեր մեթոդներ: Եթե փողոցային պայքարը վերցնենք պայքարի մի մեթոդ, ապա այն ունի շատ ռազմավարություններ:
- Պարոն Միրզոյան, եթե կոնսենսուս չլինի, ապա նման դեպքերում դաշինքի հուշագրում ի՞նչ է նշված: Լուծարվու՞մ է այն:
- Բանն այն է, որ դեպքերի 100 տոկոսում հնարավոր է եղել գալ կոնսենսուսի: Երբ կոնսենսուս չի լինում, ուրեմն հուշագիրն ասում է, որ այդ երեք կուսակցությունը պայմանավորվում է ծավալել համատեղ քաղաքական գործունեություն եւ սա նշանակում է, որ կարող են լինել նաեւ առանձին գործողություններ:
- Տպավորություն այնպիսին է, որ դաշինքում ոչ թե ինչ-որ առաջարկություններ են քննարկում, այլ կտրականապես դրված է փողոց դուրս գալու եւ չգալու հարցը:
- Քննարկվող տարբերակների մեջ այդպիսինն էլ կա:
- Ո՞վ է այդ տարբերակն առաջարկում:
- Այս պահին չեմ ցանկանում բացահայտել:
- Ի՞նչ է անելու դաշինքը, որ քաղաքացիներին չհիասթափեցնի:
- Իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ պետք է քաղաքացիներին փողոց դուրս գալու հնարավորություն տալ, որպեսզի այս ճանապարհով կարծիք հայտնեն:
- Պահանջարկ կա՞ քաղաքացիների կողմից:
- Այո, ես այդպիսի բան զգացել եմ: Պահանջարկ՝ քաղաքացիների միջոցով փոխել իշխանությունը, կա 1995 թվականից սկսած:
- Ձեր պատգամավորներից Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ չկա պահանջարկ:
- Չկա՞ պահանջարկ: Մենք միշտ էլ ասել ենք, որ տարբեր հարցերի շուրջ ԵԼՔ-ում միշտ էլ տարբեր կարծիքներ են լինում:
- Իսկ, գուցե այս տարբեր կարծիքներով յուրաքանչյուրը փորձում է հիմնավորել փողոց դուրս գալու եւ չգալու անհրաժեշտությունը:
- Չգիտեմ, չեմ մտածել այդ հարցի շուրջ: Դուք կարող եք տարբեր տպավորություն ունենալ:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 17-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT