Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը. պաշտոնական

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։

Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երեւան-Տվեր ուղղությունը:

Ավտոբուսում եղել է 48 ուղեւոր եւ 2 վարորդ։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։

Նրանց հաղորդմամբ՝ վիրավորները ստացել են առաջին բուժօգնություն։ Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։

Չտուժած ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում: Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տպել
1089 դիտում

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով

Հրդեհ Սիփանիկ գյուղում. այրվել են էլեկտրական մալուխներ եւ ուռենիներ

Արագածոտնի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հրդեհ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ավտոմեքենաներից մի քանիսը վերածվել է մոխրակույտի

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա