Երևան
12 °C
Լուսանկարում՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան Ազգային Ժողովում, 21.03.18.
Մարտի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցավ էներգետիկ ոլորտին վերաբերող «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկումը: Հարցապնդման պատասխանը ներկայացնում էր ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Պատասխանը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունն անընդհատ նշում է Հայաստանն ամենագազիֆիկացված երկրներից է, սակայն ըստ առողջապահության նախարարության՝ այլ առիթով արված զեկույցի գյուղական բնակչության 72.2 տոկոսը տները ջեռուցում է վառելափայտով: Նա նաեւ հարց ուղղեց նախարարին, կապված դեռեւս 2008 թ. հոկտեմբերին Սերժ Սարգսյանի խոստացած նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ:
Ա. Մանուկյանը նախ նշեց, որ գազիֆիկացումը եւ գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից տարբեր երեւույթներ են, եւ հավելեց որ «մեր երկրի գազիֆիկացումը հասնում է ընդհուպ 98 տոկոսի»:
Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Մանուկյանը նշեց, որ գործող ատոմակայանը, որոշակի արդիկանացման աշխատանքներից հետո, ի զորու է շարունակել իր աշխատանքը:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց երկար տարիներ գոյություն ունեցող մշտական խնդրի մասին՝ գազը սահմանին 150 դոլարով գնելու եւ սպառողին 290 դոլարով վաճառելու մասին: Աշոտ Մանուկյանը նշեց, որ ինքը տիրապետում է այլ թվերի՝ «100 հազար դրամ, 139 հազար դրամ, 212 դոլար եւ 242 դոլար»: Այլ հարց է, որ նախարարի նշած 139 հազար դրամը կազմում է գրեթե 290 դոլար: Այդուհանդերձ նա պատրաստակամություն հայտնեց մանրակրկիտ քննարկելու հանձնաժողովի սահմանած սակագների բաղկացուցիչ մաս հանդիսացող եւ Մարուքյանի կարծիքով ուռճացված ծախսային հոդվածները:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն անդրադարձավ արեւային էներգետիկային, նշելով, որ ոլորտը յուրաքանչյուր երկու տարին մեկ կրկնապատկում է հզորությունը, իսկ նույն տեմպերով շարունակվելու դեպքում 12 տարի հետո, հնարավոր է, ապահովի ողջ աշխարհին անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Նրան հետաքրքրեց, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում մեկ անհատին թույլատրվող արեւային էլեկտրաէներգիայի աղբյուրի սահմանափակումը:
Մանուկյանը նշեց, որ առաջիկա ամիսների ընթացքում պատասխան կտրվի հետեւյալ հարցերին. արեւային կայանները կառուցել խոշո՞ր, թե՞ մանր, կուտակիչներո՞վ, թե՞ առանց, կուտակիչները պետք է լինեն կենտրոնացվա՞ծ, թե՞ յուրաքանչյուր կայանի համար առանձին: «Այս հարցերի պատասխանը կտրվեն այս տարի եւ կբացենք», - ասաց նախարարը, նկատի ունենալով, որ արեւային կայանների լիցենզիաները կլինեն անսահմանափակ, սակայն հստակ կարգավորումներով:
«Առաջիկա 10 տարիների ընթացքում արեւային կայանների ստեղծումով մենք ներքին սպառման կառուցվածքում ամբոջղապես կհրաժարվենք գազային կայանների արտադրած էլեկրաէներգիայից», - հավելեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, իր եզրափակիչ խոսքում նշեց, որ քանի դեռ հարցապնդման քննարկման արդյունքներով վարչապետի անվստահության, կամ կառավարության անդամի պաշտոնանկության հարց բարձրացնելու հնարավորություն տվող դրույթները չեն մտել ուժի մեջ, հարցապնդումների քննարկման հիմնական նպատակը լինելու է հարցեր եւ խնդիրներ բարձրաձայնելը: Այդ առումով քննարկումները կայացան:
«Մենք արձանագրեցինք, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր էներգետիկ համակարգը ունեցել է մի քանի տարի առաջ այս պահին դեռեւս լուծված չեն, կամ ինչ-որ բան չի գնում այն սցենարով, որի մասին երկու-երեք տարի առաջ այս դահլիճում խոսում էին ՀԾԿՀ-ի եւ կառավարության ներկայացուցիչները», - ասեց պատգամավորը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այն 36 միլիարդ դրամի ճեղքվածքը, որի պատճառով բարձրացավ սակագինը, եւ որի մասին 2013 թ. խոսում էր կառավարությունը, այլեւս փակված է՝ բաժանորդների վճարումների հաշվին:
«Կառավարությունը չի պատասխանել այն հարցին, թե ինչպիսի՞ վիճակում են այսօր ատոմակայանը, Երեւանի ՋԷԿ-ը, ի՞նչ պարտքեր ունեն, այնպես որ մի օր կարող են գալ, ասել՝ 35 միլիարդ ճեղքվածք կա, ժողովուրդ ջան, «քցվեք» տեսնենք ինչ է լինում», - եզրափակեց Փաշինյանը:
Աշոտ Մանուկյանը եզրափակիչ խոսքում ժամանակի սղության պատճառով չհասցրեց պատասխանել մտքերի փոխանակության ընթացքում հնչեցված բոլոր հարցերին: Նա անդրադարձավ Արամ Սարգսյանի մտահոգիչ ահազանգին, ըստ որի 10 տարուց Մեծամորի ատոմակայանի ռեակտորի շահագործման ժամկետը լրանալու է, եւ այդ բացը հնարավոր չի լինի որեւէ կերպ լրացնել: Պատգամավորի խոսքով, եթե մենք այսօրվանից չմտածենք նոր ատոմակայան կառուցելու մասին՝ 10 տարի հետ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու:
Նախարարի խոսքով երկրորդ էներգաբլոկի ռեակտորի իրանի ջերմամշակումը, ինչի ուղղությամբ քայլեր կատարվում են, կբերի իրանի նորացմանը: Դա հնարավորություն կտա շահագործել ռեակտորը դեռ երկար ժամանակ, իսկ թե կոնկրետ ինչքան՝ կարող են ասել ՌոսԱտոմի եւ ՄԱԳԱՏԵ-ի անկախ եւ փորձառու փորձագետները: 2020-2021 թթ. որոշում կկայացվի նոր էներգաբլոկի կառուցման մասին ժամկետների վերաբերյալ:
Անդրադառնալով Փաշինյանի այն մտահոգությանը, թե «արդյո՞ք կառավարությունը երկու տարի հետո, կամ վաղը, կամ մյուս օրը չի գա ասի՝ ժողովուրդ «քցվենք»՝ պետք է սակագինը բարձրացնենք», նախարարը պատասխանեց՝ «միանշանակ ոչ»:
Քննարկումների ընթացքում նախարարը ապառիչ պատասխաններ տվեց տեխնիկական եւ արտադրողական առումով, սակայն քննարկվող հարցի կարեւորագույն դրվագները մնացին անպատասխան: Այդուհանդերձ, ինչպես իր եզրափակիչ խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցապնդման քննարկման հիմնական նպատակը հարցեր եւ խնդիրներ բարձրաձայնելն էր:
Վլադիմիր Մարտիրոսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT