Երևան
12 °C
«Սասնա ծռերի» դատավարության երեկվա նիստում սենսացիոն ձայնագրություններ հրապարակվեցին: Մեղադրող դատախազը ներկայացրեց ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամների մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի գաղտնալսումների վերծանումները: Խոսակցություններից պարզ է դառնում, որ այդ ընթացքում ՊՊԾ գունդը գրաված խումբը մեկ խնդիր է ունեցել՝ տարածքից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ հավաքված ժողովրդին մոտեցնել ՊՊԾ գնդին:
Երեկ հրապարակված գաղտնալսումներից պարզ է դառնում, որ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, գնդի տարածքից զանգահարել է տարբեր մարդկանց եւ ասել. «Հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե՛ք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»: Վարուժան Ավետիսյանն էլ ինչ-որ մեկի հետ խոսակցության ժամանակ է ասում. «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին, թող դրան քցեն զիբիլի վեդրոն»: Իսկ Պավել Մանուկյանը ոմն Սեւակի ասում է. «Ապեր, մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում, քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»:
Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում:
Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ: Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն: Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը: Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս, նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները: Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է:
Մյուս կողմից, սույն գաղտնալսումների հրապարակումը կարող է այլ լույսի ներքո ներկայացնել Սասնա ծռերին եւ նրանց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Նախօրեին Սեֆիլյանի եւ մյուսների խայտառակ դատավճիռներից հետո, սա հանրության աչքում այդ դատավճիռներն արդարացնելու նպատակ ունի: Այն իմաստով, թե տեսեք ովքեր են Սեֆիլյանի ցուցումներով գործող անձինք, ինչպես են վերաբերվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին կամ ինչ նպատակներ են ունեցել:
Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով: Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով: Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը: Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեյին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:
Այն նույն ժամանակ, երբ դատարանում ներկայացվում էին սույն գաղտնալսումների վերծանումները, ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» գործողությունները ղեկավարած Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքի միջոցով հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն տարածեց. «Պարտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները եւ արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաեւ նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ, եւ թե՛ փուշ ունի:
Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց եւ շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ:
Վարուժան Ավետիսյան, Սասնա ծռեր խմբավորման անունից»:
Նիկոլ Փաշինյանը երեկվա դրությամբ չէր արձագանքել դատարանում հրապարակված գաղտնալսումների՝ իրեն վերաբերող դրվագներին:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT