Երևան
12 °C
Դուք կարծում էիք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը կկանգնի ինչ-որ պատասխանատվության առա՞ջ: Որեւէ մեկը մտածում էր, որ նրա անվան հետ կապվող բազմաթիվ չարաշահումներն ու հանցագործությունները կբացահայտվե՞ն... Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ: Եվ այս նշանակումով բոլոր հարցերը փակված են:
Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի ամենակոռումպացված ներկայացուցչի համբավ ուներ: Օդում կախված լուրերի համաձայն՝ նա ահռելի ունեցվածքի տեր է, որին հասել է բանակը թալանելով: Օդում կախված այդ լուրերն այդպես էլ կախված կմնան, որովհետեւ Հայաստանում, ինչպես արդեն բազմիցս ապացուցվել է, արդարադատությունն ընտրովի է իրականացվում եւ մեծ հաջողությամբ շրջանցում է բոլոր նրանց, ում անձամբ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտնում ուղարկել արդարադատության դուռը:
Վերջին կես տարվա ընթացքում պաշտպանության նախարարության մոտ մեկ տասնյակ մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվեցին՝ մանր ու միջին ծանրության մեղադրանքներով: Սա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե քաղաքական որոշում է կայացվել զինված ուժերից կոռուպցիան ու թալանն արմատախիլ անելու հարցում: «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»,-ընդամենը երեք օր առաջ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը:
Կարեւոր խոսք, որը արժեք կունենար միայն, եթե զուգորդվեր համապատասխան գործողություններով: Թերեւս հենց սրա համար են Պաշտպանության նախարարության պաշտոնյաները շարունակաբար ձերբակալվում եւ կալանավորվում: Թվում է, թե այդ ձերբակալություններն ու տարբեր ամբիոններից հնչած խոսքերը կհամադրվեն ու հանրությանը հավատ կներշնչեն, որ իսկապես բանակի կոռուպցիոն երեւույթները վերանալու են: Բայց երբ դրանց կողքին Հայկազ Բաղմանյանի նման ֆիգուրին ձեւական հարց անգամ չի տրվում, թե որքանով են նա ունեցվածքի եւ պաշտոնի անհամատեղելիության մասին ճիշտ օդում կախված լուրերը, ավելին, երբ նա առոք- փառոք ուղարկվում է ՀԱՊԿ բարձր պաշտոնի, նկատելի դիսբալանս է առաջանում բանակն արդիականացնելու եւ կոռուպցիայից մաքրելու մասին հայտարարությունների եւ իրականության միջեւ: ՀԱՊԿ-ն էլ, ստացվում է, հայկական բանակի վարկաբեկված եւ կոռուպցիոն հետագիծ ունեցող զինվորականներին գործի տեղավորելու լավ հնարավորություն է: Այս հատկանիշները թերեւս մեծ առավելություն են համարվում ՀԱՊԿ կենտրոնակայանում պաշտոն ստանալու ճանապարհին: Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով այդ կազմակերպության կազմում ընդգրկված երկրների արժեքային համակարգը, ժողովրդավարության, թափանցիկության, արդարադատության հետ նրանց կապը:
Հիշեցնենք, Հայկազ Բաղմանյանը ՀՀ Զինված ուժերում գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով: Համենայնդեպս զանգվածային լրատվամիջոցների առաջ այդպես ներկայացրեց տեղի ունեցածը Վիգեն Սարգսյանը: «Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել, պատճառը իր աշխատանքային պարտականություններում թերանալն է»,-ասաց նա: Բաղմանյանը, որ երկար տարիների զինվորական պաշտոնյա է, չի թերացել նախորդ նախարարների հետ աշխատելիս, եւ թերացել է միայն Վիգեն Սարգսյանի՞ օրոք: Այդ դեպքում գուցե Վիգեն Սարգսյանը չի՞ կարողացել նրան ստիպել կատարել իր աշխատանքային պարտականությունները, այսինքն թույլ նախարար է եղել Բաղմանյանին ենթարկեցնելու համար:
Բաղմանյանի նոր նշանակումը հենց այս մասին է խոսում, որովհետեւ դժվար թե աշխատանքային պարտականությունները վատ կատարող կադրին Սերժ Սարգսյանն ուղարկեր ՀԱՊԿ աշխատելու: Հիմա արդեն պարզ է, թե ինչպես եղավ, որ Հայկազ Բաղմանյանը ազատման դիմում ներկայացրեց: Դա եղել է Սերժ Սարգսյանը գիտությամբ եւ համաձայնությամբ, եւ նպատակը եղել է այսպիսի մի ազատումով եւ Վիգեն Սարգսյանի հրապարկային հայտարարությամբ կարեւոր մեսիջ հղել Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին, որ Վիգեն Սարգսյանին պետք է լուրջ ընդունել: Սա եղել է Սերժ Սարգսյանի մեծ օժանդակությունը իր հովանավորյալին՝ նախարարի պաշտոնում կայանալու հարցում: Ինչ վերաբերում է Բաղմանյանին, ապա Սարգսյանը նրան խոստացել է անգործ չթողնել եւ ահա իրականացրեց իր խոստումը:
Խմբագրականը տպագրվե է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT