Երևան
12 °C
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի հետ
- Պարոն Կոստանյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ կապված խորհրդարանական ընդդիմությունը հղում է անում նրա այն խոսքերին, որ նա 2014-ի ապրիլի 10-ին հայտարարել է, որ չի հավակնում նախագահի եւ վարչապետի պաշտոններին: Ընդդիմության կարծիքով՝ վերջին փոփոխությունները կառավարության կառուցվածքում արվել են հենց նրա վարչապետության համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության խոսքերը:
- Ես՝ ինքնս, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ եմ եղել եւ ներկա եմ եղել այդ նիստին, երբ երկրի նախագահն այդ հայտարարությունն արեց: Հիմա ձեր հարցն այնպիսին է, որ եթե ինքը նման հայտարարություն արեց՝ հնարավո՞ր է, որ ինքը դառնա վարչապետ: Իհարկե, որովհետեւ չեմ հավակնել եւ չեմ հավակնում դառնալ ինչ-որ պաշտոնյա եւ դառնալ այդ պաշտոնյան, մեկը մյուսին բացարձակ չի հակասում: Ավելին՝ այս դեպքում լրացնում են միմյանց: Ինչու՞: Նախագահը շատ պարզ հայտարարեց, որ չի հավակնում վարչապետ դառնալուն, միանշանակ ինքը հիմա էլ չի հավակնում, բայց կարո՞ղ է դառնալ վարչապետ, այո՛ կարող է եւ պետք է դառնա: Իմ անձնական կարծիքով՝ դա նաեւ անհրաժեշտություն է: Հավակնել ենթադրում է, որ ցանկանաս եւ այդ ցանկությունը իրագործելուն ուղղված գործողություններ կատարես, եւ նախագահն ասաց, որ ինքը չի հավակնում: Ես միանշանակ եմ ասում, որ չեմ հավակնել դառնալ գլխավոր դատախազ եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Հավակնելը դա ցանկության իրականացմանն ուղղված գործողություն է եւ ես երբեւէ որեւէ բան չեմ արել, որ դառնամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Ես վստահ եմ, որ նույնն էլ Սերժ Սարգսյանի դեպքում է, ինքը չի հավակնել լինել վարչապետ եւ վստահեցնում եմ, որ հիմա էլ չի հավակնում դառնալ վարչապետ: Նա կարո՞ղ է դառնալ վարչապետ: Իմ խորին համոզմամբ՝ դա անխուսափելի է տվյալ իրադրության պայմաններում: Բնականաբար, անփոխարինելի մարդիկ չեն լինում եւ չկան, բայց կա հստակ իրավիճակ, երբ որ այդ մարդու փոխարեն լինի այլ մարդ, իրավիճակը տրամագծորեն շատ վատ կարող է լինել: Մենք չենք խոսում ընդհանրապես անփոխարինելի մարդ լինել-չլինելու մասին, բայց կարող է լինել մարդ, որ տվյալ իրավիճակում անփոխարինելի է: Ես անձնական կոնցեպցիա ունեմ այդ առումով, որ պատերազմի ժամանակ հրամանատար չեն փոխում: Դա բացասական առումով ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ: Կա ինստիտուցիոնալ հիշողության խնդիր, տվյալ իրավիճակը տիրապետելու եւ տվյալ իրավիճակից դուրս գալու հնարավորության խնդիր: Մենք չենք խոսում, որ որեւէ մեկը չի կարող այդ պաշտոնը երբեւէ զբաղեցնել, շատ մարդիկ կան, բայց այս պահի դրությամբ կա իրավիճակի այնպիսի դասավորվածություն, թե՛ աշխարհաքաղաքական տեսակետից, թե՛ միջազգային ու ներքաղաքական տեսակետներից, որ կա անխուսափելի իրավիճակ: Չափազանց արհեստածին է քննարկման առարկա դարձնել, որ նախագահն ասաց՝ չեմ հավակնում եւ կարող է դառնալ վարչապետ: Չեմ կարծում, որ դրա վրա կարելի էր այսքան մեծ ռեսուրսներ ծախսել, որովհետեւ լեզվատրամաբանական տեսակետից, եթե վերլուծեին, թե ինչ է ասել նախագահը, որ ես չեմ հավակնում, ես Ձեզ վստահեցնում եմ, որ այս խոսակցության թեման ընդհանրապես էլ չէր լինի:
-Ասում եք՝ չի հավակնել ու չի հավակնում, իսկ ի՞նչ անուն տալ նրան, որ դառնում է վարչապետ:
- Շատ դեպքերում պաշտոնն ընկալում են հնարավորությունների լայնացման հիմք, բայց պաշտոնը լրջագույն պատասխանատվություն է: Մեր երկրում շատերը կարող են լինել վարչապետ, բայց նրանք պետք է խորը մտածեն՝ կարո՞ղ են վարչապետ լինել, թե՞ ոչ: Այսօր մեր երկրում վարչապետ լինելը ծանրագույն պատասխանատվություն է, շատերը մեկ-երկու հոգու համար չեն կարողանում պատասխանատվություն ստանձնել, իսկ գիտակցո՞ւմ եք, որ վարչապետ են դառնում պատասխանատվություն են կրում ամբողջ պետության համար: Նախագահը չի հավակնում, որովհետեւ սա սարսափելի ծանր բեռ է, բայց կարող է դառնա եւ վերջին հարցազրույցում էլ ասաց, որ եթե դառնա, պայմաններ է դնելու: Ինքը գիտակցում է, թե հիմա ինչ ծանր բեռի տակ է գտնվում եւ ապրիլի 9-ից հետո տասնապատկվելու է այդ բեռը: Դրա համար ինքը հիմա մտածելու բան ունի՝ մտնի՞ այդ բեռի տակ, թե՝ ոչ: Ես այսքան ժամանակ չէի խոսում, որովհետեւ աբսուրդ էի համարում այս հարցը քննարկման առարկա դարձնել, ես աբսուրդ եմ համարում, որ այդ հարցն այդքան մեծ հնչեղություն ստացավ եւ այդ քննարկումների ժամանակ ոչ մեկ չէր ասում՝ բերեք տեսնենք՝ այդ հավակնելն ի՞նչ է նշանակում: Խնդիրը մասնագիտությունների մեջ է: Հավակնել բառին այլ նշանակություն տալը դիտավորություն է, չկա որեւէ հիմք:
- Սերժ Սարգսյանի պայմանը երիտասարդ լիդերներ պատրաստելն է: Նա չէ՞ր կարող այս 10 տարիների ընթացքում այդ գործընթացն իրականացնել եւ այսօր կանգնած չլիներ ծանր բեռի տակ մտնելու՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու խնդիրի առջեւ:
- Իսկ ո՞վ է ասում, որ այս 10 տարվա քաղաքականությունը դրան ուղղված չէր: ՀՀԿ խմբակցության անդամներին, որ նայեք կտեսնենք, թե ինչքան երիտասարդացում է գնացել: Օրինակը բերեմ ինձ վրա՝ ես 33 տարեկանում զինվորական դատախազ էի, 36 տարեկանում՝ գլխավոր դատախազ: Նա նաեւ խոսեց անկախ քաղաքական կողմնորոշումներից այդ երիտասարդներին լիդեր դարձնելու մասին: Նա մի կարեւոր հանգամանք ել նշեց, որ ինքը բոլորի նախագահն է, ոչ թե միայն ՀՀԿ-ի: Ինքը մեր ընդդիմադիր գործընկերների համար է նախագահ, եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Էդմոն Մարուքյանի եւ մյուս գործիչների համար: Նա բոլորի առաջնորդն է, տղե՛ք եկեք իրար հետ երկիրն առաջ տանենք: Նախագահը մարտահրավեր նետեց բոլոր քաղաքական գործիչներին:
- Պարոն Կոստանյան, անդրադառնանք հավակնություններին: Ասում եք՝ Սերժ Սարգսյանն ասել է ու ասում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնը զբաղեցնել, բայց անգամ մանրուքներն են նախապես պլանավորված եղել: Մասնավորապես, որ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը, վարչապետն ապրելու է այն տանը, որտեղ հիմա ապրում է Սերժ Սարգսյանը: Նախագահի փոխարեն վարչապետն է ներում շնորհելու, պարգեւներ հանձնելու եւ ի վերջո Սերժ Սարգսյանի համար կառավարության նիստերը դռնփակ դարձրեցին: Այստեղ հաշվարկված քայլեր չկա՞ն, ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ես այստեղ չեմ տեսնում հաշվարկ մեկ պարզ պատճառով. ընդունենք, որ վարչապետը լինելու է այլ մարդ, ոչ Սերժ Սարգսյանը: Այս կարգավորումները նաեւ իրեն են չէ՞ վերաբերվում: Դրանք կենցաղային հարցեր են...
- Կենցաղային են, բայց նրա կողմից ուշադրություն է դարձվել դրանց:
- Դրա վրա ուշադրություն սեւեռելը, ես կարծում եմ, սխալ է քաղաքական տեսակետից, որովհետեւ քաղաքացու համար ոչ մի տարբերություն չկա՝ վարչապետը որտեղ է նստելու՝ Բաղրամյան 26-ում, թե Հանրապետության Հրապարակում: Սրա վրա ուշադրություն դարձնելն այս թեմային ոչ հարիր է, չափազանց կենցաղային է:
- Պարոն Կոստանյան, այս ընթացքում ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելը ծայրահեղության են հասցրել: Եթե Սերժ Սարգսյանի հետ դժբախտ դեպք պատահի, ի՞նչ է լինելու երկրի վիճակը:
- Անփոխարինելիությունը միայն խոսքով չէ: Ինստիտուցիոնալ հիշողության մասին է խոսքը, որը չափազանց կարեւոր է այս փուլում: Չկա 2-րդ մարդը, որը կկարողանա ինստիտուցիոնալ հիշողություն իր մեջ պարունակել: Վարչապետն ապրիլից հետո բանակ, անվտանգություն եւ ներքին քաղաքականություն, այսինքն այս ամենի շարունակականության ապահովման երաշխիք է հանդիսանում եւ ամենակարեւորը ինձ համար, որ պատերազմի կեսից հրամանատար չեն փոխում, վերջ: Հրամանատարին ուժեղացնում են, որպեսզի պատերազմը հաղթի, եթե մենք չունենայինք պատերազմական վիճակ, ապա ես վստահ եմ, որ մոտեցումները տարբեր կլինեին: Իսկ ինչ մնում է՝ բա, որ հանկարծ բանի լինի, ապա շատ ընդգծված վատատեսություն ունեք: Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ հարգանքի հինգ տոկոսն է պայմանավորված նրանով, որ նա նախագահ է, մնացած 95 տոկոսը պայմանավորված է նրա մարդկային եւ տղամարդկային բացարձակ կարողություններով, իսկ ինձ համար դա ամենակարեւոր հատկանիշն է:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT