Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը վարչապետի ընտրության կարգի հետ կապված մեկնաբանություն էր խնդրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից եւ հետաքրքրվել, թե արդյո՞ք փակ քվեարկության կարգ որոշելիս առաջնորդվել են Գերմանիայի օրինակով: Մասնավորապես, ՀԺ-ի լրագրողը հարցադրումն արել էր հետեւյալ կերպ. «Պարոն նախարար, ասում են՝ Գերմանիայի մոդելով են Սահմանադրությունը փոփոխել», նկատի ունենալով վարչապետի ընտրակարգը: Մինչ այս հարցն ամբողջ հարցազրույցը եղել էր միայն վարչապետի ընտրակարգի հետ կապված, ուստի փոփոխել ասելով՝ նկատի էինք ունեցել հենց վարչապետի ընտրության կարգը:
Դավիթ Հարությունյանն այդ պահին հերքել էր Գերմանիային ընդօրինակելու մասը, իսկ հոդվածի հրապարակումից հետո նրա մամուլի ծառայությունը հանդես եկավ հերքման տեքստով:
««Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
Կայքի և թերթի հրապարակումներում լրագրողի հարցը և ՀՀ արդարադատության նախարարի պատասխանը շարադրված են հետևյալ կերպ. «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճիշտ է արդյո՞ք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»:
Մինչդեռ, հարցազրույցի ձայնագրությունում լրագրողի հարցը վերաբերել է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գերմանիայի մոդելով փոփոխելուն. «Պարոն նախարար, ասում են՝ Գերմանիայի մոդելով են Սահմանադրությունը փոփոխել», ինչին ի պատասխան է եղել ՀՀ արդարադատության նախարարի «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում» պատասխանը:
ՀՀ արդարադատության նախարարությունն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ ձևակերպումներն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Armtimes.com» կայքում և «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակել վերը նշված հոդվածների հերքումը»,- ասված էր հերքման տեքստում:
Դավիթ Հարությունյանը սույնով ընդամենը բառախաղով է զբաղված եւ բացի այդ, ավելի ուշ արդարադատության նախարարությունը տարածել է ՀԺ-ի ձայնագրությունը, ինչի իրավունքը չուներ:
Ամեն դեպքում, մեր հրապարակումից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կրկին հարցազրույց է տվել եւ պնդել իր տեսակետը, որ վարչապետի ընտրության կարգը որոշելիս հաշվի են առել գերմանական փորձը:
ՀԺ-ն գրավոր հարցում է ուղարկել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, պարզելու՝ հիմա Սահմանադրությունում վարչապետի ընտրության կարգը գերմանական օրինակով է որոշվե՞լ, թե՞ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT