Երևան
12 °C
«Ոչ թե երեք, այլ երեք հարյուր երեք կետ կարող եմ ասել, որի շնորհիվ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»,-այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե Սերժ Սարգսյանն իր կառավարման ընթացքում ի՞նչ երեք կոնկրետ բան է արել, որի համար ինքն անփոխարինելի է եւ որի արդյունքում Հայաստանը որոշակի զարգացում է ունեցել:
Վերջինս, սակայն, 303 կետ չնշեց, միայն հավելեց, որ բազմիցս առիթ է ունեցել խոսել Սերժ Սարգսյանի կառավարման կարեւորության եւ վարչապետի լավագույն թեկնածու լինելու մասին.
«Հանրապետության նախագահը ե՛ւ անվանգության առումով, ե՛ւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով, ե՛ւ քաղաքական իշխանության մեջ ամենավստահելին լինելու առումով, ե՛ւ ամենակարեւորը՝ ժողովրդի ձայնի առումով, անփոխարինելի է: Հանրապետության քաղաքացիները ձայն տվել են այն քաղաքական ուժին, որը մինչեւ 2022 թվականը կորոշի՝ ով է լիելու վարչապետը: Դա մեր իրավունքն է, եւ մենք, որպես քաղաքական պատասխանատու ուժ, պատրաստ ենք մեր քաղաքացիների՝ 2017 թվականի ապրիլի 2-ին տված պատվերը իրականացնել՝ անկախ նրանից՝ ով է լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը կամ ԱԺ նախագհը: Իշխանությունը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիմա ոչ թե անձերի պայքար է, այլ, ինչպես պարոն Փաշինյանն է ասում, ինստիտուցիոնալ պայքար է՝ ինստիտուցիոնալ ընդդիմության եւ ինստիտուցիոնալ իշխանության ժամանակաշրջանում: Մենք չենք ասում՝ Հայաստանը շուռ կգա, եթե Սերժ Սարգսյանը չլինի, մենք ասում ենք, որ Հայաստանը շատ բան կկորցնի: Իսկ ինձ համար կան անփոխարինելիներ՝ Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը՝ որպես անկախության մարտիկ, եթե կուզեք՝ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ժամանակում են եղել անփոխարինելի: Եվ հիմա արդեն Սերժ Սարգսյանին նկատի ունենք անփոխարինելի՝ որպես ամենաարդյունավետ եւ լավագույն գործիչ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մեր դիտարկմանը՝ արդեն իսկ վատ չէ՞, որ մի ամբողջ մեծ կուսակցությունում չկա մեկը, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, կամ գոնե հասնել նրա կարողությանը, Շարմազանովն արձագանքեց.
«ՀՀԿ կադրային բազան շատ մեծ է՝ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի կադրային բազայի: Մենք բացի Սերժ Սարգսյանից բազմաթիվ այլ արժանի պաշտոնյաներ ունենք՝ Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, մյուս Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյան, շատ անուններ կարող եմ տալ: Որ հարցնեք՝ Ինիեստան լավ ֆուտբոլիստ է, իհարկե լավն է, բայց Մեսսին ավելի լավն է: Հիմա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում, Հայաստանում գործող ակտիվ քաղգործիչներից եւ մասնավորապես ՀՀԿ շարքերից վարչապետին վերապահված լիազորությունների իրականացման գործում ավելի իմաստուն գործիչ, քան Սերժ Սարգսյանը, իմ սուբյեկտիվ կարծիքով չկա, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքը դոգմա չէ: Այլ կարծիքներ կարող են գոյություն ունենալ, բայց իմ կարծիքն այդպիսով չի փոխվելու»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը երբեւիցե որեւէ կոնկրետ դեպք չի նշել, երբ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանի Հանրապտությունն ինչ-որ ոլորտում նշանակալի ձեռքբերում է ունեցել: Իսկ Սարգսյանի նախագահության ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ-ում աճել է աղքատության, գործազրկության ցուցանիշը, Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարում պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանից հեռացել է 373 հազար մարդ:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT