Երևան
12 °C
Շատ քիչ ժամանակ է մնացել վարչապետի ընտրությանը, սակայն Ծառուկյան խմբակցությունը այս հարցի շուրջ շարունակում է լռություն պահպանել: Խորհրդի գլխավոր քարտուղար եւ խորհրդի փոխնախագահներ, սակայն որեւէ քննարկում չի եղել ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուի մասին, չի խոսվել նաեւ սեփական խմբակցության թեկնածուի մասին:
Սերժ Սարգսյանի վարչապետության, Ծառուկյան խմբակցության՝ վարչապետի սեփական թեկնածուի, Նիկոլ Փաշինյանի ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման հետ կապված հարցերի մասին զրուցել ենք ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, քիչ ժամանակ է մնացել վարչապետի ընտրությանը, Ծառուկյան խմբակցությունը վարչապետի պաշտոնում իր թեկնածուին չի՞ առաջադրելու:
- Որքանով ես գիտեմ՝ ոչ, մենք սեփական թեկնածուով հանդես չենք գալու: Ավելին ասել չեմ կարող, քանի որ վերջին ոչ բոլոր քննարկումներին եմ ներկա եղել:
- Վստահ եմ՝ տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար նախաձեռնել են #ԻմՔայլը շարժումը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս քայլի վերաբերյալ:
- Ես ակցիայի վերաբերյալ իրավական գնահատական կարող եմ տալ: Դա իրենց սահմանադրական իրավունքն է, որից եւ օգտվել են: Քաղաքական առումով, դա իրենց համար ինչքանով շահեկան կլինի՝ չեմ կարող ասել: Ամեն դեպքում կարծում եմ՝ վարչապետության դեմ փողոց դուրս գալը ինչ-որ կասկածելի, անհասկանալի միջոց է: Ես դրա ապագան չեմ տեսնում: Եւ ընդհանրապես, դա քաղաքական պայքար չէ՝ դուրս գալ փողոց, շրջաններով ման գալ մի քանի տասնյակ մարդկանցով: Կարծում եմ՝ ցանկացած հարց ունի իր լուծումը: Բայց վարչապետության դեմ այդպիսի պայքար ես չեմ պատկերացնում: Վարչապետին ընտրելու է Ազգային ժողովը, հիմա այդ մարդիկ գրոհելու են Ազգային ժողովի վրա՞: Կարելի՞ է այդպես հասկանալ: Ենթադրենք՝ իրենց շուրջը համախմբվի քսան հազար մարդ: Այդ մարդիկ գալու են Ազգային ժողովի պատգամավորներին ահաբեկե՞ն, ասեն՝ սրան ընտրի, նրան մի ընտրի՞: Ես դա խելամիտ միջոց չեմ համարում: Բայց պիտակումներ չեմ ուզում տալ, իրենք օգտվում են իրենց երթեր, խաղաղ հավաքներ անելու իրավունքից:
- Բայց ակցիայի նախաձեռնողները չեն ասում, թե գրոհելու են Ազգային ժողովի վրա: Նրանք նշում են, որ այդ ակցիաների միջոցով քաղաքացիների ձայնն են բարձրացնելու, որպեսզի պատգամավորները կատարեն հենց քաղաքացու պահանջը:
- Դուք մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում: Քաղաքացիների մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ձայնը տվել է Հանրապետական կուսակցությանը, հիմա այդ նույն քաղաքացիները մեկ տարի հետո պետք է նախաձեռնության կազմակերպիչների հորդորով գան Ազգային ժողով ու մեզ պարտադրե՞ն:
- Իսկ ձեր խմբակցությունում արդեն քննարկե՞լ եք, ինչ դիրքորոշում ունեք Սերժ Սարգսյանի հավանական թեկնածության վերաբերյալ: Նա ձեզ համար վարչապետի ընդունելի՞ թեկնածու է:
- Քանի դեռ ՀՀԿ-ն չի հայտնել իր թեկնածուի անունը, ես չեմ կարող եթե-ներով խոսել: Աննպատակահարմար եւ ոչ կոռեկտ կլինի, որ դաշինքը հիմա կարծիք հայտնի վարչապետի թեկնածուի վերաբերյալ, որովհետեւ չկա պաշտոնական առաջադրում:
- Բայց տեւական ժամանակ է, որ Հանրապետական խմբակցությունից խոսում են Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում անփոխարինելիության մասին, այլ թեկնածուի անուն անգամ չեն տալիս: Իսկ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում ասել է, որ ինքը վարչապետ կլինի մեկ հավելումով, այն է՝ քաղաքական նոր լիդերներ պատրաստելը: Եթե-ներով չեք ուզում խոսել, սակայն սա իրենից չի՞ ենթադրում, որ հենց Սերժ Սարգսյանն էլ կլինի ՀՀԿ-ի թեկնածուն:
- Ես դրանից չեմ կարող ենթադրել: Եւ ընդհանրապես, ենթադրություններ չեմ անում, առավել եւս՝ այլ քաղաքական ուժերի անելիքների վերաբերյալ: Մեր քաղաքական ուժը կոնկրետ անելիքների վերաբերյալ հանդես է գալիս կոնկրետ հայտարարություններով, որոնք երբեւէ չեն հարուցում տարակարծություններ: ՀՀԿ-ի ներսում ի՞նչ տրամադրություններ են տիրում, ես ինձ իրավունք չեմ վերապահում այդ հարցին պատասխանել: Համենայնդեպս, հավակնությունը մի բան է, իրականությունը՝ մի բան: Քանի դեռ հավակնությունը չի դարձել իրականություն, ես լուրջ չեմ համարում դրա մասին դատողություններ անել: Երբ պաշտոնապես կառաջադրեն, մենք մեր կարծիքը կհայտնենք, մեր գործողություններով ցույց կտանք մեր վերաբերմունքը:
ՀայԱրփի Բաղդասարյան
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 4-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT