Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու նպատակով Ազատության հրապարակն ապրիլի 1-ից միանգամից երեք տարբեր ուժեր «բրոնյա» են արել: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Հովակիմյանը դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ապրիլի 13-ից 17-ը ներառյալ անընդմեջ Ազատության հրապարակում հանրահավաքներ եւ երթեր իրականացնեն: Երեւանի քաղաքապետարանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաք անցկացնելու մասին հայտն ընդունել է ի գիտություն, բայց որոշ սահմանափակումներ է մտցրել՝ մտածելով Սերժ Սարգսյանի հանգիստը չխաթարելու մասին:

Բանն այն է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ցանկացել են երթ իրականացնել Ազատության հրապարակ-Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց-Պռոշյան փողոց-Պարոնյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով, իսկ քաղաքապետարանն էլ առաջարկել է մեկ այլ երթուղի՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա -Գ. Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց- Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ:

Քաղաքապետարանում այս սահմանափակումը դնելով՝ հաշվի են առել այն, որ Բաղրամյան պողոտայում գտնվում է Ազգային ժողովը, իսկ դրանից մի քանի քայլ այն կողմ՝ Բաղրամյան 26-ում, նախագահի նստավայրն է: Պռոշյան փողոցում էլ կառավարական ամառանոցն է, որտեղ բնակվում է Սերժ Սարգսյանը: Ստացվում է, որ ՀՀԿ-ն անհանգիստ է եւ ամեն ինչ անում են, որ Սերժ Սարգսյանի «տարածքում» որեւէ ցուցարար չհայտնվի:

Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին հանրահավաք եւ երթ իրականացնելու հայտ է ներկայացրել նաեւ Զարուհի Փոստանջյանի կողմից ղեկավարվող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Նրանց երթուղին հետեւյալն է՝ Ազատության հրապարակ-Թումանյան փողոց-Նալբանդյան փողոց-Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Վազգեն Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ- Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ:

Ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 20-ն Ազատության հրապարակը «բրոնյա» են արել նաեւ «Սասնա Ծռեր» խմբի համակիրները եւ Հանուն Հայաստան Պետության ճակատի ներկայացուցիչները: Նրանք նշյալ օրերին ցանկանում են առավոտյան 11:00-ից մինչեւ երեկոյան 11:00-ն հանրահավաք անցկացնել:

Ստացվում է, որ միաժամանակ երեք տարբեր ուժեր նույն օրերին եւ նույն ժամերին հանրահավաքներ ու երթեր են իրականացնելու նույն հրապարակում: Չի բացառվում, որ քաղաքապետարանը հանրահավաք իրականացնողների ցանկությունը միաժամանակ բավարարել է այն մտադրությամբ, որ միմյանց խանգարեն՝ տապալելով մեկը մյուսի նախաձեռնած գործընթացները:

«Հայկական ժամանակ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչու՞ են միաժամանակ տարբեր ուժերի թույլ տվել նույն ժամին գործընթացներ իրականացնել: Կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցին կարող է պատասխանել քաղաքապետարանի լիազորված անձը, որն ընդունել է իրազեկումներն ի գիտություն: Կառույցից հարցին ցանկանում են միայն գրավոր պատասխանել:

«Հանուն Հայաստան Պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ թեեւ ապրիլի 1-ից 20-ի իրազեկում են ներկայացրել, սակայն գործողությունները սկսում են ապրիլի 9-ից: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առայժմ պարզ չեն ապրիլի 9-ից հետո իրականացնելիք իրենց հետագա քայլերը: Ապրիլի 13-ին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը եւս սկսում է իր հանրահավաքները: Նրանք մինչ այդ շրջելու են մարզերով, իրազեկելու են իրենց հանրահավաքի մասին, իսկ ապրիլի 13-ին գործողություններ են սկսելու Երեւանում՝ Ազատության հրապարակում:

Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ուժերը նույն օրը հրապարակում լինելով՝ միմյանց չեն խոչընդոտի, վերջինս ասաց.

«Միասնությունը ե՞րբ է խոչընդոտել, տարանջատումն է խոչընդոտում: Ես կարծում եմ, որ մինչեւ ապրիլի 13-ը համագործակցության խնդիրները պետք է քննարկվեն եւ լուծվեն, հակառակ դեպքում՝ խոչընդոտներ կլինեն»,- ասաց Մակեյանը:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւս չեն կարծում, որ եթե տարբեր ուժեր միեւնույն ժամին լինեն Ազատության հրապարակում, ապա կխանգարեն միմյանց: Պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակը միմյանց միջեւ կիսելու խնդիր չեն տեսնում, ավելին նա հույս հայտնեց, որ Ազատության հրապարակը մարդաշատ է լինելու:

Զարուհի Փոստանջյանն էլ թեմայի շուրջ չցանկացավ մեկնաբանություն տալ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6027 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս