Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը սպա չէ. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է սպայի պատվի եւ դավաճանությունը կանխելուն: Նրանք վստահ են, որ ամեն համազգեստավոր սպա չէ եւ սպայի հիմնական հատկանիշը պատիվն է։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանն, օրինակ, սպա չէ, թեեւ գեներալ-գնդապետի կոչում ունի։ Որովհետեւ նա պատիվ չունի։ Նրա համար կարեւոր է թալանելու եւ իշխելու նպատակով պաշտոն ունենալը, հանուն որի նա մեկ ուրիշ անպատիվ արարածի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, հետեւից թութակի նման կրկնում է, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի գրաված տարածքը ռազմավարական նշանակություն չունի։

Տարածքը պետության ֆիզիկական մարմինն է, եւ բանակի առաջնահերթ խնդիրներից մեկը  դրա անձեռնմխելիությունը պաշտպանելն է։

Սակայն շինականի արդար վաստակը մանկությունից մերժած եւ պետական համակարգում ժողովրդի արարած հարստության հաշվին մակաբուծելու երազանք ունեցած այս ծույլ գեղջուկի տեսակին, որին Իգոր Մուրադյանը «մանրբուրժուական էլեմենտ» է անվանում, հասու չէ պատվի ու մարմնի անձեռնմխելիության արժեքները։

Այդ տեսակը պարտադիր կերպով կդավաճանի, եթե Հայրենիքի եւ իր անձնական շահերը կշեռքի նժարներին դնելու վիճակ առաջանա։

Ապրիլյան քառօրյան այդպիսի վիճակ էր, եւ այն բացահայտեց մանրբուրժուական այդ մակաբույծ-դավաճան տեսակին։

Վիճակը պահպանվում է եւ սրվում, ուստի նորանոր բացահայտումների ենք ականատես լինելու։

Մեր երիտասարդ պատվախնդիր սպաներին՝ կապիտան Ուրֆանյանի տեսակին, կոչ ենք անում զգոն լինել եւ, երբ պահը գա, անտեսել դավաճանական հրամանատարությանը եւ գործել պատվի ու Հայրենիքի շահի թելադրանքով։

Իսկ երբ ժողովուրդն ապստամբի ազգադավ ու ոճրագործ ռեժիմի դեմ, կոչ ենք անում արհամարհել բանակի քաղաքական չեզոքության վերաբերյալ՝ մեր երկրում ստեղծված իշխանության յուրացման, պետության զավթման եւ այն ցեղասպանության գործիքի վերածելու պայմաններում կեղծ ու կործանարար սկզբունքը եւ կանգնել հարազատ ժողովրդի կողքին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7764 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից