Լելե Թեփեն ստրատեգիական նշանակության բարձունք է. Վահան Բադասյանը հակադարձում է ԳՇ պետին

Ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին է պատասխանելիս ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի գրաված Լելե Թեփե բարձունքը ռազմավարական կարեւոր նշանակություն չունեցող բարձունք է, եւ որ հիմա հակառակորդը նմանատիպ ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել: 

Լելե Թեփե բարձունքի կարեւորության վերաբերյալ մանրամասներ հայտնեց Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, ՀՀ ՊՆ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը 2 օր առաջ ասել է, որ Լելե Թեփե բարձունքը ռազմավարական կարեւոր նշանակություն չունեցող բարձունք էր, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:

- Ապրիլից հետո ոմանք ասացին՝ ստրատեգիական կարեւոր բարձունք չէ, ոմանք ասացին՝ անպետք հողեր են, ամեն մեկը մի բան է ասում: Ես չեմ ուզում անձնավորել, բայց նման արտահայտություններն առաջին հերթին քաղաքական ոչ հասունության արդյունք են, երկրորդ հերթին՝ հայոց լեզվին չտիրապետելու արդյունք եւ երրորդ հերթին՝ դա սրտացավությունից զուրկ մարդու արտահայտություն է: Հարցն այն չէ, թե ինչ բարձունք է դա՝ ստրատեգիական նշանակության կամ ոչ նշանակության, հարցն այն է, որ կարծրատիպ է կոտրվել, հարցն այն է, որ դիրք է գրավվել, մեր դիրքերն են գրավվել, եւ այնտեղ մեր որդիներն ու հայրերն են զոհվել: 

- Դուք, ծանոթ լինելով Արցախի զորամասերին, ի՞նչ եք կարծում՝ Լելե Թեփե բարձունքը կարեւոր նշանակություն ունե՞ր:

- Իհարկե, շատ մեծ նշանակություն ունեցող բարձունք էր: Եթե ասում ենք բարձունք, նշանակում է շրջապատի նկատմամբ իշխող տարածք է: Իսկ շրջապատի նկատմամբ իշխող տարածքը, որը տեղակայված է բարձունքի վրա՝ դա միանշանակ արդեն ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունք է:

- Իսկ նմանատիպ հայտարարություններով, թե Լելե Թեփեն ռազմավարական կարեւոր նշանակություն չունեցող բարձունք էր, ո՞ւմ են փորձում խաբել, ժողովրդի՞ն:

- Միգուցե փորձեն ժողովրդին խաբել, բայց ամեն ոք, ով այդպիսի բան է ասում, առնվազն իմ նշած կետերում իր տհասությունն է ցույց տալիս:

- Եթե Ադրբեջանը ինչ-որ դիրք է գրավում, բնականաբար գիտակցում է չէ՞, իր գրաված դիրքի կարեւորությունը:

- Ադրբեջանը ցանկացել է լայնամասշտաբ գործողություններով գրավել ավելի մեծ տարածքներ, ինչու չէ նաեւ Արցախը: Այն ժամանակ գործողությունը, որ կանխվել է՝ դրան էր ուղղված, քանի որ հյուսիսից, հարավից եւ կենտրոնից, Ադրբեջանը մեծ քանակությամբ զինուժով, տեխնիկայով, օդային ուժերով, հրետանու ուղեկցությամբ հարձակման է անցել: Նա հո չի՞ ցանկացել գրավել Թալիշի մի քանի բարձունք եւ Լելե Թեփեն, նրանք ուզել են ավելի շատ գրավել: Մինչեւ ապրիլյան դեպքերը Ադրբեջանում կար կարծրատիպ, որ իրենք դիրքեր վերցնել չեն կարող, իսկ մեզ մոտ կար կարծրատիպ, որ մենք դիրքեր հանձնող չենք, հետո կոտրվեց այդ կարծրատիպը, ու ադրբեջանցիները սկսեցին մտածել, որ այնպես չէ, որ չեն կարող դիրքեր գրավել, եւ իսկապես այդպես է, նրանք ունեցան արդյունքներ:

- Փաստորեն, գրավված դիրքերի մեջ չկա՞ մի դիրք, որն անկարեւոր համարվի:

- Իհարկե, ինչպե՞ս կարող է նման բան լինել, լինի դիրք, եւ ոչ ստրատեգիական նշանակության՝ դա աբսուրդ է, նման բան հնարավոր չէ: Ի՞նչ է նշանակում՝ արի հանձնենք այս տարածքը, որովհետեւ դա ոչ մի նշանակություն չունի: Բոլոր տարածքներն էլ՝ լինի դա բարձունք, լինի իջվածք, լինի անապատ, լինի հարթավայր, լինի «անպետք» տարածք, բոլորն էլ նշանակություն ունեցող են:

- Պարոն Բադասյան, Մովսես Հակոբյանը նաեւ նշել է, որ հիմա հակառակորդն այլեւս նմանատիպ ռազմական գործողություն չի կարող իրականացնել, արդյո՞ք մեր բանակը դասեր է քաղել եւ հիմա ի զորու է դիմագրավել հակառակորդին:

- Համաձայն եմ՝ ճիշտ է ասել, ապրիլի դեպքերից հետո հիմա բավականին բաներ են փոխվել առաջնագծում: Հիմա իրենք չեն կարող այլեւս իրենց ձեռքի տակ ունեցած սպառազինությամբ հաջողություն ունենալ: Մի բան էլ ասեմ, մեր «վայ» գործիչները, որ անպետք տարածքի մասին խոսում են, ես նրանց հասկանում եմ: Նրանք ամենեւին էլ դա չեն ուզում ասել, պարզապես հայոց լեզվին չտիրապետելու խնդիր է: Նրանք ուզում են ասել, որ Ադրբեջանը այդքան էլ մեծ արդյունքների չի հասել, այսինքն, չի կարողացել կատարել իր առջեւ դրված խնդիրների գոնե մի քանի տոկոսը: Այսինքն, ձախողվել է իրենց պլանը, սա են ուզում ասել, եւ քանի որ հայերենի ռազմավարական գիտելիքները չի հերիքում, այդպես են արտահայտվում: Ադրբեջանին առնվազն 2 միլիարդ ժողովուրդ է պետք, որպեսզի կարողանա իր ցանկացած արդյունքին հասնի:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5089 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը