15-ամյա տղային դանակահարելու պատճառը զինվորական համազգեստն է եղել. դանակահարողը սեկտա՞նտ է

Լուսանկարում՝ 15-ամյա Վանը

Ապրիլի 1-ին պատանիների համար տոնական Սուրբ Զատիկն ավարտվել է դանակահարությամբ:

Ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, Կոմյագուց համադասարանցիների հետ դուրս գալիս, դանակահարվել է 15-ամյա Վան Բաղրամյանին: Վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ: Նրան դանակահարողին ոստիկանները նույն օրը հայտնաբերել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Մի քանի ժամ անց, սակայն 35-ամյա Արգամ Հ...-ն ազատ է արձակվել:

Դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել. Վանի հետ դեպքի պահին եղել է նրա 13-ամյա քույրը եւ 7 համադասարանցիները:

Մեր զրույցում դանակահարված պատանին պատմեց, որ այդ օրը՝ ապրիլի 1-ին, համադասարանցիների հետ Սուրբ Զատիկը նշելու են գնացել, ժամը 19:00-ի սահմաններում տուն գնալիս են եղել, փորձել են անցնել մայթը, երբ Արգամ Հ.-ն մոտեցել է իրեն ու դանակի երկու հարված հասցրել: «Հարվածեց թոքի եւ որովայնի հատվածում: Երկու վայրկյան հետո հասկացա՝ ինչ է կատարվում, արյուն էր գալիս, շրջվեցի, տեսա, որ իր մոտ դանակ կա, փախա դիմացի փողոց, ոտքս սայթաքեց, ես ընկա, հետո տեսա, որ ինքը հետեւիցս գալիս էր, որ հաջորդ հարվածը հասցներ, փախա մինչեւ դիմացի այգին, որտեղ սպասեցի բժիշկներին ու ոստիկաններին»,- պատմեց Վանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իր հետ գտնվող ընկերները սկզբում կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է, սակայն երբ տեսել են փախչող Վանին, հասկացել են, որ իրավիճակը լուրջ է, ոստիկանություն եւ հիվանդանոց են զանգահարել, իսկ նրանցից մեկն էլ վազել է դանակահարողի հետեւից, սակայն չի հասցրել նրան բռնել: Արդեն հիվանդանոցում, Վանին հաջողվել է պարզել դանակահարողի ինքնությունը: Ըստ այդմ՝ Արգամ Հ.-ն Արագածոտնի մարզի Օշական գյուղից է: «Ոստիկանությունում պարզվեց, որ ինքը համասեռամոլ է, սեկտանտ-հավատացյալ, իր ֆեսյբուքյան էջն էլ ուսումնասիրելիս դա ապացուցվեց»,- ասաց դանակահարված տղան:

Տուժածի ընտանիքին հաջողվել է պարզել, որ Արգամ Հ.-ն Ֆրանսիայում է ապրել, սակայն նրան արտաքսել են Հայաստան: 15-ամյա պատանու հորը՝ Միքայել Բաղրամյանին, զայրացրել է այն հանգամանքը, որ որդուն դանակահարող անձն ազատության մեջ է: «Մենք իրենց անձամբ երբեւէ չենք ճանաչել, ուղղակի հետաքրքրվել ենք, որ Օշականից է, Ֆրանսիայից դեպորտ են արել: Ոչ մի տեղ գրանցված չէ: Նախնական տեղեկություններով, դեպորտ են արել մարդ խփելու համար, բայց դրանք տեղեկություններ են, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց հայրը:

15-ամյա պատանուն դանակահարելուց հետո մամուլում հրապարակումներ եղան, թե 35-ամյա Արգամ Հ.-ն պատանուն հարվածել է անպարկեշտ հայտարարություններ անելու համար: Ինչպես նաեւ գրել էինք, որ ըստ Արգամ Հ.-ի խոստովանական ցուցմունքի՝ նա 15-ամյա երեխային կասկածել է համասեռամոլության մեջ: Այս հրապարակումները զայրացրել են տուժածի հորը: «Իմ ամբողջ զայրույթն այն է, որ ապատեղեկատվություն է եղել, երեխան, նախ՝ մենակ չի եղել, այգում պտտվել են, ես եմ թույլ տվել որոշ ժամանակով: Ժամը 7-ի կողմերը զանգեցին, ասացին՝ սենց դեպք է պատահել: Ընկերներն են առաջին օգնությունը ցույց տվել, մարդ չի հասկացել՝ ինչի համար է տեղի ունեցել»,- ասաց Միքայել Բաղրամյանը:

Դեպքի օրը 15-ամյա Վանը զինվորական համազգեստով է եղել, ըստ իր խոսքերի՝ սիրում է այդպես հագնվել. «Եթե վերցնենք այն հանգամանքը, որ երեխան զինվորական հագուստով է եղել, ապա նա դանակ է բարձրացրել հայ զինվորի վրա»,- ասաց հայրը, ապա հավելեց. «Շատ վատ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ դանակահարողն ազատության մեջ է, սա ի՞նչ անպատկառություն է, եթե մեկը պեչենի է գողանում, նրան տանում ազատազրկում են, կոնկրետ փաստեր գիտեմ, որ մարդուն 2.5 տարի դատում են անհիմն, հետո ասում են՝ ներողություն եմ խնդրում: Իսկ տվյալ դեպքում, երբ դեպքից 20 րոպե հետո բռնվել է, ազատ են արձակում»,- ասաց Բաղրամյանը: Պարզվեց, որ Արգամ Հ-ի վերաբերյալ նույն օրը երեք ահազանգ է ստացվել ոստիկանություն: «Ես ոստիկանության աշխատակիցներին հարցրի՝ բա լավ ո՞նց բռնեցիք իրեն, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ երեք ուրիշ ահազանգ ենք ստացել, որ այսպիսի մարդ կա, դանակով քաղաքում պտտվում է: Հետաքննիչի պատմելով՝ նա ցուցմունք է տվել, խոստովանել, որ ինքն է խփել, հետո հայտնաբերել են այդ գործիքը, ինչով որ խփել է. խորությունը 4 սմ է երկու վերքերի ու բավական լայն: Նա նպատակադրված է եղել ինչ-որ մարդ խփելու»: Տուժածի հայրը նաեւ ասաց, որ որդուն դանակահարելուց հետո Արգամ Հ.-ն վազել է անգամ մյուս երեխաների հետեւից: Դեպքի շուրջ բացատրություններ են տվել նաեւ ականատես պատանիները: «Երեխաներն ընկճված են այն հանգամանքից, որ նա ազատության մեջ է...ես սպասում եմ, թե իրավապահ մարմինները ինչ քայլեր են ձեռնարկելու»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն իսկ հետաքննիչները նրան փոխանցել են, որ հյուրանոցի դիմացի տեսախցիկները չեն աշխատում, որովհետեւ շինարարություն է ընթանում, այնինչ, ըստ Միքայել Բաղրամյանի՝ հյուրանոցի շուրջբոլորը տեսախցիկներ են:

15-ամյա պատանու մայրը՝ տիկին Հասմիկն էլ ասաց, որ երբ հիվանդանոցում ոստիկանին հարցրել է, թե ինչն է եղել որդու դանակահարության պատճառը, ոստիկանն ասել է, որ պրովոկացիոն է եղել զինվորի համազգեստը. «Ինքը հարվածել է զինվորականին, ըստ երեւույթին, ինքը ինչ-որ խնդիրներ է ունեցել զինվորականների հետ ու երիտասարդ զինվոր է ցանկացել սպանել»,- ասաց տիկին Հասմիկը:

15-ամյա Վանը սովորում է «Արեգնազան» կրթահամալիրում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների՝ ներկայացնելով հայ-ավանդական մշակույթը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Սա նշանակում է, որ մինչ հետաքննության ավարտը Արգամ Հ.-ն շարունակելու է գտնվել ազատության մեջ, իսկ քրեական գործ հարուցելուց հետո էլ դեռ հարց է՝ 15-ամյա պատանուն դանակահարած անձը կհայտնվի՞ ճաղերի ետեւում, թե՝ ոչ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15562 դիտում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր