Ուշադիր կլինեք՝ վարչապետը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին. կառավարության վերջին բաց նիստը

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ կառավարության վերջին դռնբաց նիստը: Նիստը մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով: 

Վարչապետը հանձնարարականներ տվեց տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ, կապված երեք օր առաջ Հյուսիսային պողոտայի հանրային սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետ:

Վարչապետը նշեց, որ այդ դեպքը հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում: Նա հանձնարարեց ԱԻՆ-ին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, եւ թերությունների հայտնաբերման ուղղությամբ։

Խախտումների արձանագրման դեպքերում վարչապետը հանձնարարեց սահմանել սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու համար, իսկ չկատարման պարագայում՝ «կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ»։ Նա նաեւ հանձնարարեց առողջապահական տեսչական մարմնին եւս ներգրավել համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման գործում:

Գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին Կարապետյանը առաջարկեց սեփական նախաձեռնությամբ, համագործակցելով ԱԻՆ ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման եւ վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։

Բացի այդ, Արտակարգ իրավիճակների ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման եւ գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։

Վերջում նա հորդորեց Արտակարգ իրավիճակների նախարարին ուշադիր լինել՝ ադմինիստրատիվ խնդիրներից խուսափելու համար:

«Պարոն Տոնոյա՛ն, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետեւանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ եւ լիազորությունների ոչ ճիշտ ընկալում եւ կիրառում»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2976 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել