Մութ պատմություններ ՊՆ-ում. ո՞վ է ծեծել զինծառայողին

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հայտնվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում:

Մեզ հետ զրույցում Արթուր Արեյանը հերքեց լուրը, նշելով, որ երբեք զինվորի չի խփել: Այնուհետեւ հիշեց, որ մարտի 7-ին զորամասի լոգասենյակում շարքայիններ Ալբերտ Միհրանյանը եւ Արթուր Սիմոնյանը միմյանց հետ վիճաբանություն են ունեցել, ինչի արդյունքում Արթուր Սիմոնյանը հոսպիտալացվել է Ստեփանակերտի այնուհետեւ` Մուրացանի հոսպիտալ: Արթուր Արեյանը նաեւ նշեց, որ գործն ուղարկել են դատախազություն, եւ Ալբերտ Միհրանյանը 20 օրով կարգապահական զորամաս է գնացել:

Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սեւտերտերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդ Արթուր Սիմոնյանն այս պահին 10 օրով արձակուրդում է գտնվում եւ հիվանդի վիճակը գնահատեց բավարար: Սեւտերտերյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը հայտնվել այնտեղ եւ զինվորի  կոնտակտային տվյալներն էլ չի կարող տալ:

Քիչ հետո խմբագրությունը զանգ ստացավ: Զանգահարողը ներկայացավ որպես տուժող Արթուր Սիմոնյան եւ նշեց, որ կռիվը եղել է իր եւ համածառայակից Ալբերտ Միհրանյանի միջեւ, գումարտակի հրամանատարը կապ չունի: Թե ինչպե՞ս էր զինվորն իմացել, որ իրեն ենք փնտրում, չճշտվեց: Փոխարենը Սիմոնյանն անընդհատ նշում էր, որ գումարտակի հրամանատարը կապ չունի դեպքի հետ եւ անձամբ ինքը վատ վերաբերմունք չի ստացել Արթուր Արեյանից: Սիմոնյանը պնդում էր, որ վիճաբանության պատճառն իրար չհասկանալն է եղել: Նրա խոսքով՝ վիճաբանությունից հետո գումարտակի հրամանատարն իրենց տարել է զորամասի հրամանատարի տեղակալի մոտ, դիտարկմանը, թե այդ վիճակում ինչպե՞ս են զորամասի հրամանատարի մոտ տարել, արդյո՞ք համեմատաբար լավ վիճակում է եղել, եւ զորամասի հրամանատարի տեղակալի սենյակում գումարտակի հրամանատարը ծեծել է իրեն, Սիմոնյանն արձագանքեց, որ՝ ոչ, զորամասի հրամանատարի տեղակալի սենյակ են տարել, հետո անմիջապես հոսպիտալ:

Հարցին՝ Արթուր Արեյանն առհասարակ զինվորներին չի՞ խփում, Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ Ալբերտ Միհրանյանն անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359.1 եւ 358.1 հոդվածներով հարուցված քրեական գործով: 

359.1 հոդվածը տրամաբանությանը մոտ է՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Միայն թե անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այս ամենի հետ 358.1 հոդվածը, երբ երկու զինծառայողներն էլ նորակոչիկներ են:

Բանն այն է, որ այդ հոդվածը ենթադրում է պատասխանատվություն «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու» համար: Սա առնվազն հիմք է ենթադրելու համար, որ նորակոչիկը ֆիզիկական բախում է ունեցել նաեւ հրամանատարի հետ:

Կա վարկած, որ զինվորների միջեւ վիճաբանությունը փորձել է լուծել անձամբ գումարտակի հրամանատար Արթուր Արեյանը՝ իր բաժին հարվածները հասցնելով զինվորներին: Չի բացառվում, որ Արթուր Սիմոնյանի հոսպիտալացման համար նրա ծառայակից Ալբերտ Միհրանյանի մեղքը նվազագույնն է:

Նիկոլայ Ավետիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4450 դիտում

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ