Երևան
12 °C
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը նախաձեռնությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության չի լուսաբանվում համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների կողմից:
Եթե մասնավոր հեռուստաընկերությունների վարքագիծը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ՝ պայմանավորված մասնավոր որոշում կայացնելու իրավունքով, ապա հարկատուների հաշվին գոյատեւող եւ պետական բյուջեից կլորիկ գումարներ ստացող Հանրային հեռուստաընկերությունը, որը թղթակիցներ ունի հանրապետության բոլոր մարզերում, իրեն առնվազն տարօրինակ է պահում:
Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում «Օրակարգ» լրատվականը չի անդրադարձել այդ քաղաքական գործընթացին, սակայն ըստ նրա չլուսաբանելու համար պատճառ չկա: Հարցին՝ արդյո՞ք Հ1-ում կարծում են, որ ընդդեմ իշխանության գործընթացը հասարակությանը չի հետաքրքրում, լրատվականի տնօրենն պատասխանեց.
«Մեր ժամանակը սահմանափակ է եւ մենք ենք որոշում՝ երբ կանդրադառնանք եւ երբ չենք անդրադառնա: Նման քայլերթեր էլի են եղել հանրապետությունում, սա առաջինը չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է արել, բայց մենք ըստ անհրաժեշտության անդրադարձել ենք: Մեզ մի փորձեք խմբագրել, մենք ենք որոշում՝ ինչն է կարեւոր, իսկ ինչը կարեւոր չի»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ Հ1-ում ուսումնասիրություն ունե՞ն, որ այս քաղաքական պրոցեսը հասարակությանը չի հետաքրքրում, այդ իսկ պատճառով չեն լուսաբանում, Հարությունյանը պատասխանեց.
«Հայաստանում այնքան իրադարձություններ են լինում, որ մենք չենք լուսաբանում: Մենք ունենք կես ժամ ժամանակ եւ լուսաբանում ենք այն՝ ինչ հանրությանը շատ հետաքրքրում է»,- ասաց նա, իսկ մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի Վատիկան կատարած այցը հանրությանը շատ է հետաքրքո՞ւմ, որ թողարկման ժամանակ առաջինն է հեռարձակվում, Հարություն Հարությունյանը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, Վատիկանում այսօր շատ կարեւոր իրադարձություն է մեր համար, հայ ազգի, մեր պետականության համար: Այո, ես կարծում եմ, որ այն շատ ավելի կարեւոր իրադարձություն է, քան մնացած իրադարձությունները: Ես Նիկոլ Փաշինյանի քայլը չեմ գնահատում, դուք որ հարցը դնում ենք՝ Սերժ Սարգսյանի Վատիկան կատարած այցն է կարեւոր, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ապա ես ասում եմ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը եւ Նարեկացու արձանը Վատիկանում տեղադրելը շատ կարեւոր է»:
Ճշտող հարցին՝ ընդհանրապես անդրադառնալու՞ են, թե՝ ոչ, Հարությունյանն ասաց, որ Հ1-ում կորոշեն եւ հարմար լինելու դեպքում կլուսաբանեն: «Ինչու՞ է ձեզ անհանգստացնում, ամբողջ համացանցով շատ ակտիվ լուսաբանում են: Լուսաբանում են այդ բանը եւ չեն լուսաբանում այլ բաներ: Մենք լուսաբանում ենք այլ բաներ եւ չենք հասցրել լուսաբանել այդ քայլը»,- ասաց Հարությունյանը եւ պատասխանելով հարցին, թե Հ1-ի համացանցային հարթակում էլ է լուսաբանվու՞մ ԻմՔայլը ակցիան, վերջինս տեղեկացրեց, որ news.1Tv.am-ը թարմացվում է այլ բաժնի կողմից:
Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում հակիճ ասաց, որ չի լուսաբանվում: Հարցին էլ, թե ի՞նչ պատճառով, Գեւորգյանը նկատեց. «Իմ խմբագրության լրագրողը «Հայկական ժամանակ»-ի խմբագրին հարցնո՞ւմ է՝ ինչու այս կամ իրադարձությունը ՀԺ-ի կամ էլեկտրոնային պարբերականի կողմից չի լուսաբանվում, կամ ինչու է լուսաբանվում»:
Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ՊանԱրմենիան հոլդինգի մաս կազմող Արմենիա հեռուստաընկերությունը եւս չի անդրադառնում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխել փորձող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած գործընթացին: Արմենիայի «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը ՀԺ-ի թղթակցին առաջարկել է մեկնաբանություն ստանալ հոլդինգի հանրային կապերի բաժնից, սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան մնացին:
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին պատկանող Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի ղեկավար Գեղամ Մանուկյանն էլ երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի թողարկումներում արդեն այս գործընթացի մասին պատմող ռեպորտաժ ունեն: Սակայն Երկիր Մեդիայի կայքում տեղադրված տեսանյութն ավելի շատ պատմում է ԵԼՔ դաշինքի կուսակցությունների միջեւ եղած տարաձայնությունների եւ այն հաղթահարելու փարձերի մասին:
Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ղեկավար Աղաս Հունանյանն էլ տեղեկացրեց, որ իրենք եւս անդրադառնում են թեմային: Շանթի լրատվական կայքում հրապարակված է մեկ կարճ լուր, որտեղ Փաշինյանը պատասխանում է Մարուքյանի հոդվածին: Ի դեպ, Շանթ-ն այդ ասուլիսին ներկա չի եղել: «Հորիզոն»-ի ապրիլի 3-ի եւ 5-ի թողարկումներում էլ է թեմային անդրադարձ եղել: Յուրաքանչյուր թողարմանը Շանթը թեմային հատկացրել է մոտ 35-40 վայրկյան ժամանակ:
Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի տնօրեն Բաղդասար Մհերյանը՝ ինչու՞ քաղաքական գործընթացը չի լուսաբանվում հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Եթե հարմար է լինում՝ լուսաբանում ենք, եթե հարմար չի լինում՝ չենք լուսաբանում: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա, իսկ հարցին՝ մինչ այս լուսաբանվե՞լ է, նշեց. «Ի՞նչ եք հարցաքննում, հիմա ես էլ ձեզ այդպիսի հարցեր տա՞մ: Դա ժուռնալիստիկայի հետ կապ չունի»,- ասաց «Էպիկենտրոնի» ղեկավարը:
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տարօրինակ է համարում, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող կարեւորագույն գործընթացը դուրս է մնացել հայկական TV-ների ուշադրության կենտրոնից:
«Խոսքը խորհրդարանական քաղաքական ուժի սկսած գործընթացի մասին է եւ ցանկացած քայլ, որը վերաբերվում է Հայաստանի քաղաքական կյանքին, պետք է հետաքրքրություն ներկայացնի բոլոր հեռուստաընկերությունների համար, այդ թվում Հ1-ի»,- ասաց նա:
Վերջինս կարծում է, որ չլուսաբանվելու միակ պատճառն այն է, որ Հայաստանում համապետական հեռուստաընկերությունները ղեկավարվում են Բաղրամյան 26-ից:
«Քաղաքական դաշտում կառավարման համակարգի փոփոխություն տեղի ունեցավ, որը կարեւորագույն խնդիր է իշխանությունների համար: Նրանք չեն ցանկանում, որ դա բացասական անկյունով ներկայացվի հանրությանը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համապետական հեռուստաընկերություններն անում են այն, ինչը ձեռնտու է իշխանություններին»,- ասաց Նավասարդյանը:
Հ.Գ. Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Արմենիայի, Հ1-ի, Հ2-ի, Երկիր Մեդիայի, Շանթի լրագրողները կամ լրատվականների ղեկավարները պարգեւատրվել են Սերժ Սարգսյանի կողմից:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի ապրիլի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT