Սերժ Սարգսյանի պատկերով փուչիկները օդ նետեցին՝ ազատվելով գաղջ մթնոլորտից

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «ՄերժիրՍերժին» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցում էին Րաֆիի Հովհաննիսյանը, Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիր Ալեք Ենիգոմշյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը, պարուսույց Սարգիս Հակոբյանը եւ ուրիշներ:

Ելույթով հանդես եկան ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ այլք:

Հանրահավաքը մարդաշատ չէր. հավաքվել էին մոտ 150 քաղաքացիներ: Հիմնական թեման Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելն էր: «Մերժիր  Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Սանասարյանը հայտարարեց. «Քանի դեռ այն ժամանակաշրջանն է, որ Սերժ Սարգսյանը պաշտոն չի զբաղեցնում, պետք է դա հավերժ դարձնել: «Մերժին Սերժին» վանկարկումները չէին դադարում: Հանրահավաքի կազմակերպիչները շարունակում էին իրենց դրամահավաքը` Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար:

Միջոցառմանը Սերժ Սարգսյանի պատկերով փուչիկներ կային, Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդ փուչիկների մեջ Սերժ Սարգսյանի նշած գաղջ մթնոլորտն է, եւ դրանք օդ նետելով՝ կազատվեն գաղջից: Օդ նետվեցին տասնյակ կարմիր փուչիկներ:

Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ իրենք Ազատության հրապարակ են հրավիրել Սերժ Սարգսյանին, եւ, բեմահարթակ բարձրացավ Չեբուռաշկայի հագուկապով անձ, որը ներկայացավ որպես Սերժ Սարգսյան եւ ելույթ ունեցավ:

«Տասը տարում ես կառուցեցի այս ֆալոցենտրիկ համակարգը: Ես ասել եմ, որ 2040 թվականին ՀՀ-ի բնակչությունը կլինի 4 միլիոն մարդ: Անշուշտ, Հայաստանում 2040 թվականին կմնա 4 միլիոն մարդ, եթե 2018 թվականին Հայաստանի բնակչությունը լինի 10 միլիոն: Ես իմ խոսքի տերն եմ եղել՝ ասելով, որ Հայաստանի քաղաքացին ապրելու է ավելի լավ երկրում: Հիմա նրանք ապրում են ավելի լավ երկրում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Ես ասել եմ, որ կլինեն հազարավոր աշխատատեղեր, բայց հստակ չեմ ասել՝ որ երկրում: Ինձ ասել են, որ դու մուտիտ ես արել: Ես ուզում եմ անկեղծանալ՝ ես ունեցա շատ բուռն գիշեր, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց Մաքսային միությունում: Ունեցանք 800 հեկտար ամայի տարածքի կորուստ, և, որպեսզի, դրանք չլինեն ամայի, դրանց վրա տնկելու ենք կազինոյի ապարատի ծառեր և վիլլաների թփեր. ասում են՝ ինձ մոտ դա լավ է ստացվում: Երկնքից ընկավ երեք մեդալ՝ մեկն իմ անփոխարինելի եղբայր Սաշիկին, մյուսն՝ անփոխարինելի փեսա Միշիկին, մյուսը՝ վաստակաշատ զավակ Շարմազանովին»,- ասաց բեմահարթակին կանգնած անձը:

«Մարդ նամուս, արժանապատվություն պետք է ունենա՝ հայտարարելու համար, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ուրեմն, էս հայության, ՀՀ-ի մեջ էլ մարդ չէր մնացել, որ երկիր կառավարեր, մնացել էր Սերժ Սարգսյանը, որ գա ու իր խայտառակությունները շարունակի»,- ասում էր Լևոն Բարսեղյանը:

Արթուր Սաքունցը հայտարարեց, որ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: «Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում համարկարգը, որը կառուցված է իր վրա, կփլուզվի շատ պարզ։ Ինչո՞վ է անփոխարինելի` 7 մլրդ դոլարի պարտքով, անփոխարինելի է պանամյան փաստաթղթերում հիշատակվող անձին՝ Միհրան Պողոսյանին, նորից պատգամավոր հռչակելո՞վ, թե՞ անփոխարինելի է Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն հանցագործությունը կոծկելով»,- հարցադրում էր անում Արթուր Սաքունցը:

Հանրահավաքին հաջորդեց երթ Երեւանի Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցները փակեցին Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը։ Նրանք վանկարկում էին «Մերժիր Սերժին», «Ազատ, անկախ Հայաստան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3317 դիտում

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ