Ապրիլի 9-ին մենք արթնացանք նոր՝ խորհրդարանական Հայաստանում: Նոր համակարգին անցնելու վերջին շտրիխը Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր: Նոր նախագահը երդվեց ձեռքը դրած Աստվածաշնչի և Սահմանադրության վրա: Այն նույն Սահմանադրության, որի 124-րդ հոդվածի երկրորդ կետը ենթադրում է, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանա: Հենց այս կետն էր Արմեն Սարգսյանի պարագայում խնդրահարույց: Երդմնակալությունից հետո Արմեն Սարգսյանն առաջին ելույթն ունեցավ նախագահի կարգավիճակում: Նա խոսեց կոռուպցիայի, սոցիալական անարդարության, անտարբերության և անպատասխանատվության դեմ միասնական պայքար մղելու անհրաժեշտության մասին: Խնդիրն այն է, որ վերոնշյալ արատավոր երևույթների դեմ պայքարելու բոլոր լծակներն արդեն գտնվում են ոչ թե նախագահի, այլ վարչապետի տրամադրության տակ:

Վարչապետի հարցը որոշված էր կարծես դեռ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության սկզբում: Չնայած նրան, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թ. հայտարարեց, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին՝ հասարակության շրջանում մտավախություն կար, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվելու է: Այդ մտավախությունը որոշակի նահանջ ունեցավ 2016 թ. Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց և խորհրդարանական ընտրություններին նրա՝ ՀՀԿ քարոզարշավը առաջնորդելուց հետո:

Սակայն, ապրիլի մոտենալու հետ ակտիվացավ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզը, որը ամեն կերպ առաջ էին տանում ՀՀԿ-ական տարբեր գործիչներ: Վերջին կասկածները ցրվեցին Սերժ Սարգսյանի tert.am-ին տված հարցազրույցից հետ, որում նա չբացառեց վարչապետ դառնալը:

Խոսակցություններին վերջակետ դրվեց ապրիլի 9-ին. ՀՀ Վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում գտնվող Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին կայացած հանդիպման ընթացքում որոշվել է որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս առումով մեր ռազմավարական դաշնակցի անդրադարձը Սերժ Սարգսյանի անձին ստանում է արդեն քարոզչական բնույթ: Ռուսաստանի ներկայացուցիչները երկու օրում երկու անգամ անդրադարձել են Սերժ Սարգսյանի անձնական ներդրումներ՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Ս. թ. ապրիլի 7-ին ՀՀ-ում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ դեր ունի Սարգսյանի և Պուտինի անձնական ներդրումը:

Հաջորդ օրը ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ևս խոսել է ռազմավարական և դաշնակցական հարաբերությունների և դրանցում Սարգսյան-Պուտին բարեկամական հարաբերությունների ներդրման մասին: Դրանով, կարծես, փորձ է արվում հավելյալ ամրապնդել Սարգսյանի դիրքերը՝ որպես ռուսական «դոբրո» ունեցող վարչապետի թեկնածու:

Ապրիլի 8-ին Հանրային ՀԸ ցուցադրած՝ Սերժ Սարգսյանի մասին պատմող «Մտքով՝ տուն» փաստագրական ֆիլմը ևս ուղղված էր անփոխարինելիության թեզի ամրապնդմանը:

Տրամագծորեն հակառակ կարծիքն է տիրում ընդդիմադիր դաշտի տարբեր կենտրոններում: Նախ, հարկ է նշել, որ կենտրոններ ասվածը ի սկզբանե շատ պայմանական է եղել, քանի որ քաղաքացու համար միևնույն է, թե որ ուժն է տանում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ պայքարը: Գլխավորը նպատակն ու միջոցներն են: Նպատակը միավորում է բոլորին, միջոցները որոշակի տարակարծությունների առիթ են հանդիսանում: #ԻմՔայլը և #ՄերժիրՍերժին նախաձեռնությունները, ինչպես նաև Հանուն Հայաստան Պետության ճակատը կարծես համաձայնության են եկել խաղաղ պայքարի մարտավարության շուրջ: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չէր բացառել, որ ինչ-որ պահի կմիանա ընդհանուր պայքարին: Չի բացառվում, որ դա տեղի ունենա ապրիլի 13-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ընթացքում միաժամանակ երեք ուժեր՝ #ԻմՔայլը նախաձեռնությունը, «Երկիր Ծիրանի»-ն և Հանուն Հայաստան Պետության ճակատը հանրահավաք իրականացնելու հայտ են ներկայացրել:

Խաղաղ պայքարը, ըստ #ԻմՔայլը նախաձեռնության, մերժում է բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն: Անշուշտ, շատ բարդ է բացառել բռնությունը որպես հակագործողություն, հաշվի առնելով հնարավոր սադրանքները, սակայն, եթե դա հաջողվի՝ կստացվի ապահովել ակցիաների անձեռնմխելիությունը: Ստեղծվում է փոքր-ինչ պարադոքսալ իրավիճակ, երբ հաջող ընդվզման համար անհրաժեշտ է հնազանդ լինել խաղաղ անհնազանդության սկզբունքին:

Ինչ վերաբերվում է ակցիաների հնարավոր ելքերին, ապա դրանք կախված են քաղաքացիների թվից: #ԻմՔայլը նախաձեռնության խոսքով տարբեր սցենարներ կան՝ կախված մարդկանց քանակից: Հիմնական սցենարով նախատեսվում է շրջափակել Ազգային Ժողովի շենքը և թույլ չտալ պատգամավորներին մտնել շենք ու քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետության օգտին: Այդ ակցիայի համար, ըստ նախաձեռնության հաշվարկների, անհրաժեշտ է շուրջ 50 հազար մարդ: Տվյալ պահին այդ թիվն անիրական է թվում: Այդ քանակի մարդկանց ներկայությունը ապահովելու համար կայծ է անհրաժեշտ, որը պետք է տրվի ապրիլի 13-ից 16-ը, որպեսզի 17-ից սկսած հնարավոր լինի կոնսոլիդացված ուժերով պայքար մղել:

#ԻմՔայլը նախաձեռնության հաշվարկների համաձայն Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը 50 հազար գիտակից քաղաքացի, որոնք չեն տրվի սադրանքների: Խնդիրը բարդ է, բայց գրագետ իրազեկման և կազմակերպման պարագայում՝ ոչ անհնարին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6539 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ