Երևան
12 °C
Դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը, որը շատերին առավել հայտնի է ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմի գլխավոր դերով՝ Թորիկ անվամբ, վերջին մի քանի տարիներին գտնվում էր ԱՄՆ-ում: Այսօր դերասանն արդեն Հայաստանում է: Իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով հայտնի Աշոտ Ադամյանը տարբեր շարժումների ժամանակ ժողովրդի հետ պայքարող մտավորականության առաջին ներկայացուցիչներից մեկն է եղել: «ՀԺ»-ն զրուցել է նրա Հայաստան գալու նպատակների եւ առաջիկայում սպասվող հանրահավաքներին մասնակցություն ունենալու մասին:
- Պարոն Ադամյան, դուք հայտնի եք ձեր քաղաքացիական ընդդիմադիր կեցվածքով, տարբեր շարժումների ժամանակ ժողովրդի կողքին եք եղել եւ ակտիվ մասնակցություն ունեցել: Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:
- Այո տեղյակ եմ, նախաձեռնությանը հրաշալի եմ վերաբերվում: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանին կտանեն դեպի մաքրում այդ ապօրինի քայլերից՝ ինձ համար ողջունելի են եւ ընդունելի: Քանի որ Սերժ Սարգսյանն այս տարիներին հասցրեց բոլոր բացասական քայլերը հաջողությամբ ավարտել, վերջապես պետք է չէ՞ սրա դեմն առնել:
- Դուք տեւական ժամանակ ԱՄՆ-ում էինք, տեղեկություն ունենք, որ օրերս վերադառնում եք Հայաստան: Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի նախաձեռնությանը միանաք:
- Ես որեւէ կուսակցության միանալու մտադրություն երբեւէ չեմ ունեցել, սակայն ասեմ մի բան, բացի այն կուսակցություններից, որոնք բացահայտ պրոիշխանական գործունեություն են ծավալում, մյուսներին մաղթում եմ իրենց մեջ այնքան ուժ ունենան, պարզ ու զերծ լինեն բացասական երեւույթներից, որպեսզի միասնականություն քարոզելով՝ կարողանանք հասնել մեր գերագույն նպատակին:
- Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախաձեռնությունից:
- Ես երազկոտ մարդ չեմ, բայց գերնպատակս այն է, որ կարողանանք արդար, մաքուր երկիր կերտել: Միավորումով ամեն ինչի կարելի է հասնել: Միավորումն այն միակ դեղամիջոցն է, միակ ճանապարհը, որը կարող է բացել արժանապատվության եւ ինքնուրույն լինելու ճանապարհը: Տվյալ դեպքում, եթե դու պետք է քայլի գնաս, որը ե՛ւ քաղաքական է, ե՛ւ քաղաքացիական՝ ազնվորեն պետք է ասես, կա՛մ այո, կամ՝ ոչ: Ուրիշ կերպ չի լինում:
- Ինչպե՞ս կորակեք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ նրա նախագահության 10 տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը:
- Ապատնտեսական, ապասոցիալական, ապաքաղաքական, ապաանկախական, ապաարժանապատվական:
- Նորմա՞լ է, երբ նույն մարդը երրորդ անգամ հավակնում է երկրի կառավարման ղեկին, հատկապես որ այդ մարդը հայտարարել է, որ նման հավակնություն դրսեւորելը սխալ է:
- Երբ ես իր ելույթը այն ժամանակ էի լսում, այդ «բարձրագոչ եւ մաքուր» բաներն ասում էր, իմ ծիծաղն այն ժամանակ էլ էր գալիս: Հիմա առավել եւս դա ծիծաղելի է, որովհետեւ ես նրան այն ժամանակ էլ չեմ հավատացել՝ ուր մնաց, թե այսօր, եթե լսեի, որ հիմա էլ է նման բան ասում, ստիպված կարող է եւ սկսեի նրան գոնե մի քիչ հարգել: Առհասարակ ցանկացած մարդու խոսք, որը երկիմաստ է, եռիմաստ, կամ քառիմաստ՝ չի կարող լուրջ եւ ընդունելի լինել ինձ համար, ես մտածում եմ, որ ոչ ճիշտ երեւույթ է: Իսկ ինչ վերաբերում է երրորդ անգամ նստել իշխանության գլխին, ապա ես իր իսկ ասած խոսքերով ուզում եմ իրեն հիշեցնել՝ այո, դա ամոթ է, աննորմալ է, եւ որեւէ մեկին ես չեմ մաղթի ունենալ երկրի գլխին կարգված նման ղեկավար: Այս ամենից տոտալիտարիզմի հոտ է գալիս, ինչի հոտը մենք վաղուց առնում էինք այլեւ վնասակար է: ՀՀԿ-ի այդ մեծամասնական գերիշխանական բաներից պրծնել է պետք: Վերջապես երկի՞ր ենք կառուցում, թե տունտունիկ ենք խաղում:
- Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյա՞նը կլինի երկրի վարչապետ:
- Ես, ցավոք սրտի, վախենում եմ, որ եթե ժողովուրդը միասնականության ուժը չունենա եւ ապացուցվի այն, որ ներքին ռեսուրսները թուլացած են, մեր շարքերն աղքատիկ են դարձել, վախենամ, որ այդպես էլ լինի, որովհետեւ բոլոր լծակները եւ ռեսուրսները ավազակախմբի ձեռքին են՝ Սերժի գլխավորությամբ: Ուստի, ինչ ուժ պետք է դնի էս մեր հրաշք ժողովուրդը, որին անդադար թե՛ կրթականով, թե՛ սոցիալականով ուզում են սատկացրած լինեն: Հրաշք ժողովուրդն ընկել է բաշիբոզուկների եւ ավազակների ձեռքը:
- ԱՄՆ տեղափոխվելու ժամանակ ասել էիք, որ այնտեղ լուրջ գործերով եք զբաղված:
- Ես չեմ տեղափոխվել, գնացել եմ, հիմա նորից եկել եմ: Պարզապես գնալ-գալու հնարավորություն ունեմ, ես ոչ մի տեղ չեմ տեղափոխվել, չեմ արտագաղթել: Երբ որ սերժիկներից կհոգնեմ, այդ ժամանակ կմտածեմ, բայց երկիրս չեմ թողնի: Երբ որ կզգամ, որ մի քանի ամիս հետո կարոտս արդեն խեղդել է՝ կգամ: Անպայման կմասնակցեմ բոլոր առողջ շարժումներին, հատկապես որ այնտեղից էլ միշտ հետեւում եմ: Ես Հայաստանի քաղաքացի եմ, մեռնելուց առաջ էլ այդ իրավունքն ինձանից չեմ խլի:
- Ասել էիք, որ անում եք գործեր, որոնք երկար ժամանակ Հայաստանում չէիք կարողացել ոչ մի կերպ առաջ տանել, իսկ ԱՄՆ-ում դրա հնարավորությունը կա։ Կասե՞ք խոսքն ինչի մասին է: Ի՞նչ գործունեություն եք այժմ այնտեղ ծավալում:
- Այո, անկախ նրանից, որ ԱՄՆ-ն օտար երկիր է ինձ համար, բայց այդ երկիրը հնարավորություն է տալիս խելքդ բանեցնել եւ քո ուժերով ինչ-որ բանի հասնել, ոչ ոք չի գալիս ձեռքդ բռնում, հիսուն-հիսուն փայ չի մտնում: Կարծում եմ, որ այդ օտար երկիրն ինձ համար աշխատելու, արարելու, նոր ծրագրեր իրագործելու հնարավորությունը ստեղծում է: Դա թատերական գործունեություն է, պրոյեկտային տարբեր ծրագրեր են, որոնք ես այնտեղ անում եմ:
- Պարոն Ադամյան, մասամբ որակեցիք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետեւանքները Հայաստանում: Իսկ ի՞նչ ակնհայտ փոփոխություններ եք նկատում վերջին մի քանի տարիներին հասարակության շարքերում:
- Շատ կուզեի դրական բան նկատել, բայց եթե չեմ նկատում, ի՞նչ անեմ, անեին էլի՜, այսօր այդ դրականի կարիքն այնքան շատ ունենք: Ցավոք սրտի, տեսնում եմ, որ կրթական համակարգը գնալով ավելի ու ավելի է հետընթաց ապրում, տեսնում եմ, որ գնալով երկիրը դառնում է հյուսիսային հարեւանի կամակատար: Անկախության կորուստը աչքներիս առաջ է, խեղճացած ժողովուրդը մի կերպ ապրում է հանցագործ իշխանության ներքո: Իսկ հասարակության մեջ փոփոխությունը կրթական որակից է գալիս, մի ստվար հատված ոչինչ չի հասկանում ու իր համար միեւնույն է, թե ինքն ով է, միեւնույն է, թե իր գլխին ինչ կբերեն, դա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել: Ցավոք սրտի, այսօր ժողովուրդը մասնատված է, ուստի՝ անկախ նրանից՝ ով ինչ կուսակցական միավորի կպատկանի (խոսքը ՀՀԿ-ականներին չի վերաբերվում, ոչ ծախված միավորների մասին է), եթե իր մեջ կրում է իր արմատը, թող խելքը գլուխը հավաքի, գոնե մեկ խնդրի շուրջ առանց այլեւայլության համախմբվի եւ պայքարի, այլապես վտանգը շատ մեծ է:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT