Երևան
12 °C
Ազատություն ռադիոկայանն այսօր Հրազդանում «ֆեյսբուքյան ասուլիս» անցկացրեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաշինյանը նշեց, որ շատ հաճախ հարցնում են՝ ինքը Սերժ Սարգսյանի դեմ է պայքարո՞ւմ, թե՞ ռեժիմի, նա պատասխանեց՝ եթե մեծ քանակությամբ ժողովուրդ հավաքվեց եւ այդ ճնշման տակ Սերժ Սարգսյանը չառաջադրվեց, ապա բնական է նաեւ, որ եթե Արմեն Աշոտյանին առաջադրեն կամ Կարեն Ավագյանին, նույն ժողովուրդը կստիպի, որ նրանք չդառնան վարչապետ:
Հարցին՝ ի՞նչ սպասել ապրիլի 13-ին, Փաշինյանը պատասխանեց, որ կախված է, թե ինչքան մարդ կհավաքվի: «Եթե մենք չկարողանանք կասեցնել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը, նշանակում է՝ ՀՀ քաղաքացիների կամարտահայտություն տեղի չի ունեցել: 50 հազար ժողովրդով հնարավոր է ոստիկանական պատնեշը հաղթահարել: ՀՀ քաղաքացին, եթե կամարտահայտվի, ես ինձ համարում եմ այդ կամարտահայտման ի կատար ածման երաշխավորը»:
Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ սխալ է արել, որ դաշինք է կազմել Քոչարյանի վարչապետ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Մենք արել ենք տվյալ իրավիճակից բխող քայլ, եւ այդ քայլի շուրջ եղել է որոշակի հանրային ըմբռնում, եւ ես հույս ունեմ, որ մեր դաշինքի գործընկերների հետ կքննարկենք եւ կլուծենք բոլոր խնդիրները: Քաղաքականության մեջ եւ կյանքում հնարավոր է ամեն ինչ ներկայացնել որպես սխալ»:
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը հաղթի, ինքը կհեռանա՞ քաղաքականությունից, Փաշինյանը նշեց, որ եթե ժողովուրդը տասնյակ հազարներով դուրս գա պայքարի եւ ինքը չկարողանա արդյունքի հասնել, այդ ժամանակ կհեռանա քաղաքականությունից, բայց եթե քիչ քանակությամբ մարդ դուրս գա փողոց, ապա ինքն արդեն ոչինչ չի կարող անել:
«Կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համոզված են, որ ես իշխանական պրոյեկտ եմ, կայացնել դատավճիռը, եւ կազմակերպել իմ գնդակահարությունը»,- նշեց Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե շատերը կարծում են, որ ինքն իշխանական պրոյեկտ է:
Հարց հնչեց՝ եթե վերջին պահին Սերժ Սարգսյանը որոշի չառաջադրվել եւ նրա փոխարեն որոշեն առաջադրել Միքայել Մինասյանին կամ մեկ այլ ՀՀԿ-ականի, ո՞րն է լինելու իր քայլը: Փաշինյանը պատասխանեց, որ միամիտ է պետք լինել նման բան մտածելու համար, քանի որ, ըստ էության, Սերժ Սարգսյանին արդեն պաշտոնապես առաջադրել են, եւ եթե նման բան լինի, որ Միքայել Մինասյանին առաջադրեն, ապա ՀՀԿ-ի ներսում պայթյուն կլինի, ՀՀԿ-ի կեսը կվազի Ազատության հրապարակ, եւ դիմացներն անգամ ոստիկանական պատնեշներով հնարավոր չի լինի առնել:
Փաշինյանը հիշեց Կարգին հաղորդման այն սկետչը, որ սատանայի հետ գործարք է կնքվում, եւ վերջում ասում է՝ սա որտե՞ղ է ինձ գցում: «Տպավորություն է, թե մեր հարգելի օգտատերերն անընդհատ հարց են տալիս, որ հասկանան, թե ես իրենց որտեղ եմ գցում: Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ոչ մի տեղ չեմ գցում, դուք կայացրեք ձեր որոշումը, եւ այդ որոշումը իրականություն կդառնա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT