Երևան
12 °C
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության հանրահավաքներին Ազատության հրապարակում լուրջ թվով քաղաքացիներ կհավաքվեն: Միաժամանակ նա կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շրջափակեն Ազգային ժողովի շենքի մուտքերը, ապա ոստիկանությունը բռնության կդիմի: Բաղդասարյանի խոսքով՝ բռնությունը միակ մեթոդն է, որով հնարավոր կլինի բացել ԱԺ-ի դարպասները:
- Պարոն Բաղդասարյան, այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմինը նիստ է հրավիրելու: Ի՞նչ եք կարծում՝ վարչապետի թեկնածուի անունն արդեն պաշտոնապես կհայտարարե՞ն:
- Ես կարծում եմ, որ կարելի է ասել՝ արդեն պաշտոնապես հրապարակել են այդ մասին: Գուցե վաղը հանդիսավոր հայտարարեն, բայց պաշտոնապես արդեն հայտարարել են: Այստեղ կասկած չի կարող լինել, թե ում անունն են տալու: Վաղը կասեն, թե՝ մյուս օրը, դա արդեն էական չէ:
- Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Կուսակցությունն այդպես է որոշել: Այլ հարց է, թե ինչու Կարեն Կարապետյանը հայտարարեց: Նա կուսակցության երկրորդ դեմքն է եւ դրա համար էլ ինքը հայտարարեց: Քննարկվում է, որ վարչապետ Կարապետյանի ցուցանիշները լավն են եւ խոսակցություն կար, թե ինչու ինքը չլինի: Դրա համար, որպեսզի թիմի համերաշխությունը ցույց տային, նպատակահարմար են գտել, որ հենց Կարեն Կարապետյանը հայտարարի:
- Սա Կարեն Կարապետյանի համար ցավոտ հայտարարություն չէ՞ր:
- Ես չեմ կարծում, որովհետեւ, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Էդուարդ Շարմազանովն էլ բաց տեքստով հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի լիազորությունները չեն փոխվում, չեն սահմանափակվում: Այսինքն՝ առաջին փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն ունենալու է նույն ֆունկցիաները եւ նույն լիազորությունները, ինչն ուներ վարչապետի պաշտոնում: Նա շարունակելու է տնտեսությունը ղեկավարել, տնտեսական բլոկի ղեկավարն է լինելու, ինչպես մինչեւ այս փոփոխություններն էին:
- Կարեն Կարապետյանն այս հայտարարությունն արեց Սերժ Սարգսյանի ցուցումո՞վ, քանի որ Սերժ Սարգսյանի վերջին աշխատանքային օրը նրանք հանդիպում էին ունեցել եւ քննարկել էին նաեւ վարչապետի թեկնածության հարցը:
- Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով է եղել, թե՝ ոչ, բայց միանշանակ համաձայնեցված է եղել: Հակառակ դեպքում նման հայտարարություն չէր կարող անել՝ առանց Սերժ Սարգսյանի գիտության: Թիմի որոշումը չի կարող լինել առանց Սերժ Սարգսյանի: Առավել եւս, որ նա հայտարարել էր, թե չի բացառվում, որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
- Պարոն Բաղդասարյան, «GALLUP International association»-ի անցկացրած վերջին հարցումներով՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը, որպես վարչապետի թեկնածու, բարձրացել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել: Սա ինչո՞վ է պայմանավորված:
- Ես ինքս մեծ վստահություն չունեմ սոցիոլոգիական հարցումների նկատմամբ՝ հատկապես Հայաստանում: Ամեն դեպքում, նույնիսկ այդ ցուցանիշերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը: Կարեն Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ընդհանուր վարկանիշներն ավելի բարձր են: Խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է, Կարեն Կարապետյանինը՝ իջել, նույնիսկ այդ հարցումներով Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձր է: Իսկ ինչ մնում է Կարապետյանի վարկանիշի անկմանը, ապա նա շատ բարձր նոտայով մտավ քաղաքականություն, սպասելիքները բարձր էին: Վարկանիշն ընկավ, որովհետեւ սպասելիքները չարդարացան:
- Հնարավո՞ր է, որ այս մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի վարկանիշն անցնի Կարեն Կարապետյանի վարկանիշից:
- Կարծում եմ՝ չէ, որովհետեւ հասարակության մեջ մեծ հիասթափվածություն կա: Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստացել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց փաստորեն դրժեց իր խոսքը եւ սա իր վարկանիշի վրա միայն բացասական ազդեցություն կունենա:
- Նա 10 տարի շարունակ խոստում է տվել եւ չի իրականացրել: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ընթացքում իր վարկանիշը բարձրանում է:
- Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է եւ վստահություն չունեմ այդ հարցումների նկատմամբ: Ես չեմ ճանաչում այնպիսի մարդու, որն այս իշխանություններից գոհ լինի:
- Պարոն Բաղդասարյան, այսօր արդեն 12-րդ օրն է՝ ինչ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած #ԻմՔայլը արշավը, կա նաեւ #Մերժիր Սերժին նախաձեռնություն, Հայաստան Պետության Ճակատի գործողություններն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այս գործընթացներն ի՞նչ արդյունք են տալու:
- Այն արդյունքը կտա, որ իշխանությունների տոնական տրամադրությունը կփչանա: Կարծում եմ, որ Ազատության հրապարակում մարդկանց լուրջ թիվ կլինի, չեմ կարծում, որ կլինի արդյունք՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու առումով: Այս քաղաքական ակտիվությունը իր դրական դերակատարումը կունենա այն իմաստով, որ իշխանությունները հաշվի կնստեն հասարակության կարծիքի հետ՝ լրիվ չեն թուլանա ու հաճույք ստանա:
- Եթե Սերժ Սարգսյանի վարչապետությունը չի կանխվելու, ապա ի՞նչ մասով են հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու:
- Եթե հասարակական ակտիվություն կա, միշտ էլ վտանգը կա, որ հասարակությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել, ապա իշխանություններն ավելի պատասխանատու են վերաբերվում իրենց աշխատանքին: Եթե այդպիսի վտանգ չկա, ապա ինչ ուզում, անում են:
- Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները նշում են, որ ապրիլի 17-ին փակելու են Ազգային ժողովին հարող փողոցները, խորհրդարանի մուտքերը, հարկ եղած դեպքում նաեւ իշխանական պատգամավորների տան ելքերը: Սա իրատեսակա՞ն ծրագիր է, արդյունքներ կլինե՞ն:
- Որպես քաղաքական պայքարի ձեւ՝ մեթոդները լրիվ ընդունելի են, եւ սա այն դեպքում, երբ բացառում են բռնությունը: Սերժ Սարգսյանի վարչապետության կանխելու մասով արդյունք չի տա: Այս մասին կազմակերպիչներն էլ գիտեն, բայց գնում են այդ քայլին, որովհետեւ հստակ արդյունք ունենալու են: Այսինքն, հասարակության մեջ հուսալքվածության տրամադրությունները մի քիչ մեղմելը եւս արդյունք է:
- Ոստիկանության կողմից ինչպիսի՞ գործողություններ կլինեն: Բռնություն կկիրառվի՞:
- Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, բայց ոստիկանությունից ասել են, որ կատարելու են իրենց պարտականությունները: Սա նշանակում է, որ, եթե շրջափակվի ԱԺ-ի շենքը, ոստիկանությունը բնականաբար բռնությունների դիմելու է: Այլ մեթոդներով Ազգային ժողովի դարպասները բացելն ուղղակի ես չեմ պատկերացնում:
- Ոստիկանությունն արդեն սկսել է ՔՊ-ի իրազեկում անցկացնող անդամներին բերման ենթարկել: Սա զգուշացու՞մ է, որ մեծամասշտաբ բռնություններ են լինելու:
- Ոստիկանությունը զբաղվել է նրանով, ինչով զբաղվել է միշտ: Հենց որ քաղաքական ակտիվ գործընթացներ են սկսվում, դիմում են նույն ռեսպրեսիվ մեթոդներին: Այստեղ նորություն չկա, եւ նախաձեռնողները սա շատ լավ պետք է հաշվի առնեն:
- Իշխանությունն արդեն մտահոգվա՞ծ է:
- Բնականաբար, մտահոգված է, բայց ոչ իշխանությունը կորցնելու խնդրով: Մտահոգված է, որ կարող է ստիպված լինել բռնություններ կիրառել եւ միջազգային հանրության առջեւ, կոպիտ ասած՝ խայտառակ լինել: Մտահոգված է միջազգային վարկանիշն ընկնելու համար:
- Ի վերջո, այս պայքարի նախաձեռնությունը որքանո՞վ է խորանալու:
- Այս փուլում չի խորանա: Այս փուլում կլինի որոշակի լարվածություն, հետո աստիճանաբար կհանդարտվի, բայց տրամաբանությունն այն է, որ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ձեւավորվի լուրջ թիմ:
- Կարծում եք, որ Սերժ Սարգսյանը միաձայն վարչապետ է ընտրվելո՞ւ:
- Կարծում եմ, որ՝ այո: Բացառությամբ՝ ԵԼՔ-ի, բայց շատ մեծ ձայներով ընտրվելու է: Կարծում եմ, որ Ծառուկյան խմբակցությունը կորոշի ազատ քվեարկության թողնել եւ խմբակցության մեծ մասը կողմ կքվեարկի: Նրանք, ովքեր չեն ցանկանա մտնել այդ խաղի մեջ, ինչ-որ պատրվակով կբացակայեն նիստից:
- Տարօրինակ չէ՞ր, որ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային:
- Նրա չմասնակցելը պետք չէր ինչ-որ քաղաքական իրադարձություն սարքել: Նրա թիմակիցներն ասեցին, որ նա երկրում չէ:
- Գուցե Գագիկ Ծառուկյանը դեռ սրտնեղա՞ծ է, որ ինքը 2018-ին չդարձավ նախագահ, քանի որ շատ էր ցանկանում:
- Չեմ կարծում, որ նման բան կա:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT